Եվրոպայի երկրների դեսպանները այցելել են հայ-ադրբեջանական սահման

20.05.2021 16:21
1211

ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը մայիսի 20-ին Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։

 Սամվել Մինասյանը նախ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնում է դեռևս Հայաստանի Սովետական Սոցիալիստական  Հանրապետության անդմինիստրատիվ սահմանագծով, 1969 թվականին կատարվել է սահմանների ճշգրտում, որոնք վավերացվել են փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։

«Մայիսի 12-ին առավոտյան ժամը 7-ի դրությամբ նկատվել է ադրբեջանական զինված ուժերի զինվորականների տեղաշարժը Սև լճի տեղամաս։ Եվ իրադրության գնահատման արդյունքում պարզվել է, որ Սև լճի թիկունքային մասում առկա են փոքր ստորաբաժանումներ, որոնք, ըստ երևույթին, անցում են կատարել գիշերը։ Մինչև մայիսի 12-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները գտնվել են պետական սահմանի մոտակայքում և իրականացրել պետական սահմանի պահպանությունը։ Հակառակ կողմում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողներն են իրականացրել մարտական հերթապահություն։ 2020 թվականին դեկտեմբեր ամսին Ադրբեջանի և Հայաստան Հանրապետության զինվորականները  պետական սահմանի ճշգրտման ընթացքում տեղադրել են դրոշներ երկու կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մենք ենք տեղադրել, Ադրբեջանական Հանրապետության տարածքում՝ Ադրբեջանի զինվորականները»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 12-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներն հատել են պետական սահմանը և 3-3,5 կմ խորացել Հայաստանի Հանրապետության տարածք։

«Նշված խորքում հայտնաբերվել են 200-250 զինծառայողներ տարբեր զորատեսակներից՝ և սահմանապահ զորքերից, և Ադրբեջանական Հանրապետության հատուկ զորքերի ստորաբաժանումներից»,- նշեց Մինասյանը։

Կորպուսի հրամանատարի խոսքով՝ այս պահի դրությամբ իրադրությունը վերահսկվում է։ «Մեր ստորաբաժանումները գտնվում են ելման դիրքերում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժումների հետ անմիջական շփման պայմաններում։  Մոտակայքում գտնվում են նաև բնակավայրեր, բնակավայրերում խուճապային իրավիճակ չկա, բոլորին հասկանալի է, որ իրադրությունը շտկման փուլում է»,- ասաց Մինասյանը։

Դեսպանները կորպուսի հրամանատարին ուղղեցին իրենց հուզող հարցերը, մասնավորապես՝ արդյոք Ադրբեջանի կողմից սահմանին կոտակումներ կա՞ն: Կորպուսի հրամանատարը դրական պատասխանեց՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին նկատվել են կուտակումներ։ «Հետախուզական անօդաչու թռչող սարքեր նույնպես նկատվել են»,- հավելեց նա։

Միջոցառման ավարտից հետո դեսպաննեն ուղևորվեցին Սև լճի տարածք։

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով  Սյունիքի մարզ են այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ ներկայացուցիչ Ժան Պլեսինգները, Սիլվիա Զիհին, Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Հայաստանում Ֆրասնիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ջիովաննի Դիոնիսին, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Հայաստանում Լեհաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակար  Քրիստոֆ Բարտզակը, Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն, Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։

armenpress.am

Միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարը՝ Կապանում

24.11.2026 11:47

Կյանք՝ իմաստավորված լուսավետ ճանապարհով

24.11.2026 10:36

Ալիևի ախորժակն անվերջ է, միայն կկվի 3 ձագերը չեն. Ադրբեջանն ամեն ինչ է վերցնելու, մինչև Հայաստանի Հանրապետությունն ավարտվի. Վարդան Պողոսյան

24.11.2026 10:26

Կապանցին է որոշում

23.11.2026 21:49

Փաշինյանն ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

23.11.2026 21:43

«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել Կարապետյան

23.11.2026 20:55

Սյունիքի ներկայիս մարզպետի համար Հայաստանի «անկախությունից ի վերը» այն է, ինչ մեկնարկել է 2018-ից հետո. Հակոբ Բադալյան

23.11.2026 20:26

Ալիեւյան Սահմանադրություն չի՛ լինելու․ Աննա Գրիգորյան

23.11.2026 20:14

Թրամփը Փաշինյանին հրավիրել է հանդիպման․ հրավերը փոխանցել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը

23.11.2026 17:18

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

23.11.2026 16:36

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22