Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը. Մակրոնը հանդես կգա ուղերձով

05.12.2024 12:31
574

Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն է հայտնել Միշել Բարնիեի գլխավորած կաբինետին։ Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 4-ին, այս որոշմանը կողմ է քվեարկել 574 պատգամավորներից 331-ը։ Սա երեք ամսից քիչ իշխանության ղեկին գտնվող փոքրամասնության կառավարությանը կստիպի հրաժարական տալ:

1962 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ պատգամավորները պաշտոնանկ են անում կառավարությանը: Այն ժամանակ Ազգային ժողովն անվստահություն էր հայտնել Ժորժ Պոմպիդուի կաբինետին։

Սոցիալական ապահովության օրենքի շուրջ հակասություն

73-ամյա Բարնիեի կառավարությանը վստահության հարցը դեկտեմբերի 2-ին քվեարկության են դրել ընդդիմադիր ձախ կոալիցիայի «Նոր ժողովրդական ճակատ»-ի պատգամավորները, ինչպես նաև ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության ներկայացուցիչները։ Այս քայլին դրդել է Միշել Բարնիեի որոշումը՝ հաստատել 2025 թվականի սոցիալական ապահովության բյուջեի օրենքը կառավարության առաջարկած տարբերակով՝ առանց խորհրդարանում քննարկման կամ քվեարկության։

Դրա իրավունքը տրվում է Ֆրանսիայի Սահմանադրությամբ նախատեսված հատուկ ընթացակարգով։ Սակայն եթե այն օգտագործվի, Ազգային ժողովի պատգամավորներն իրենց հերթին իրավունք ունեն քվեարկության դնել կառավարության վստահության հարցը։

«Սոցիալական (և առողջապահական) ապահովագրության համակարգի բյուջեի մասին» օրենքը «Պետական բյուջեի մասին» օրենքի հետ միասին կազմում է երկրի ֆինանսական քաղաքականության հիմքը։

«Բյուջեի երկու օրինագծերն էլ եղել են կատաղի վեճերի կենտրոնում կառավարության կողմից 60 միլիարդ եվրոյի ընդհանուր խնայողությունների պատճառով. պետական ֆինանսների բարելավման և բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար առաջարկվել է կրճատել պետական ծախսերը 40 միլիարդով և ավելացնել հարկերը 20 միլիարդով»,- նշում է RFI մեդիա ընկերությունը։

Անվստահություն հայտնելու գործընթացը

Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր Ֆրանսիայի Ազգային ժողովի առնվազն 288 պատգամավորի աջակցությունը։ «Ձախ կուսակցությունների դաշինքը՝ «Նոր Ժողովրդական Ճակատ»-ը, որը բաղկացած է ծայրահեղ ձախակողմյան «Defiant France»-ից, Սոցիալիստական կուսակցությունից, «Կանաչներ»-ից և «Կոմունիստներ»-ից, ունի մոտավորապես 190 պատգամավոր, Մարին Լը Պենի «Ազգային հանրահավաք»-ն ունի 126-ը:

Այսպիսով, Միշել Բարնիեն դարձավ Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը 1958 թվականին Հինգերորդ Հանրապետության ստեղծումից հետո։ Նա աշխատեց ընդամենը 90 օր:

Ակնկալվում է, որ վերջինս կմնա որպես կառավարության ժամանակավոր ղեկավար, քանի դեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի նշանակել նոր կաբինետ:

Մակրոնի արձագանքը

Այս զարգացումների ֆոնին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է հանդես գալ ժողովրդին ուղղված հատուկ ուղերձով։ 

Ուղերձը նախատեսված է հինգշաբթի՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին (ՀՀ ժամանակով՝ 23:00): Հեռարձակումը տեղի կունենա Ելիսեյան պալատից։ Արդյոք Մակրոնը կհայտարարի՞ նոր վարչապետի անունը, թե՞ կթողնի Բարնիեին որպես պաշտոնակատար, առայժմ հայտնի չէ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40