Գեւորգ Դանիելյան. «Երբ կանցնի աշխատանքի նոր ԱԺ-ն եւ երբ հայտնի կլինի նոր կառավարության կազմը»

10.04.2017 12:09
2078

Tert.am-ի հետ զրուցում «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունի քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը, արդեն ապրիլի 27-ին ԱԺ-ն կգումարի նստաշրջան՝ ստանձնելով իր լիազորությունները, իսկ կառավարությունը նույն օրը հրաժարական կտա:

- Պարո՛ն Դանիելյան, նախ, ի՞նչ գնահատական կտաք անցկացված խորհրդարանական ընտրություններին, արդյո՞ք ընտրական օրենսգրքի փոփոխությունները նպաստեցին ընտրախախտումների նվազմանը:

- Զուտ ընթացակարգային տեսանկյունից, գործող ընտրական օրենսգիրքը, այո, առավել շահեկան վիճակում է, քանի որ ավանդաբար ձեւավորված ու մասամբ անվերահսկելի իրավախախտումներն այս օրենսդրական ակտի պարագայում գրեթե անհնար էին: Ինչ վերաբերում է ակնհայտ կամ ընտրողի կամքի վրա ազդող այլ բնույթի իրավախախտումներին, ընդհուպ՝ ընտրակաշառքի ու բռնության դեպքերին, ապա դրանք օրենսդրական ակտի որակի հետ աղերսներ չունեցող հարցադրումներ են: Օրենսդրական ակտով արդեն իսկ նախատեսված էին եւ փաստացի գործում էին վերահսկողության աննախադեպ լծակներ, ավելին՝ օրենսդրի լիազորությունների տիրույթից դուրս էր:

Ցանկացած երկրում այդպիսի բացասական երեւույթները բացառելու գործառույթի արդյունավետությունը պայմանավորված է հասարակության ինքնագիտակցության աստիճանով եւ, բնականաբար, իրավասու մարմինների աշխատանքի որակով:

- Նոր խորհրդարանը, ըստ օրենքի, ե՞րբ պիտի անցի աշխատանքի, կառավարության ձեւավորման վերջնաժամկետը ո՞րն է:

- Նախ, նորընտիր Ազգային ժողովը պետք է ստանձնի իր լիազորությունները, որի սկիզբը, ըստ 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասի, սկսվում է նախորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահին: Սակայն այս հոդվածը կգործի միայն ԱԺ ներկայիս 6-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, ինչը բխում է 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասից:

Տվյալ դեպքում շարունակելու է գործել 2005թ. փոփոխություններով Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի ընտրությունից հետո՝ 3-րդ հինգշաբթի օրը: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ն որոշում կընդունի քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը, ինչը նշանակում է, որ արդեն ապրիլի 27-ին ԱԺ-ն կգումարի նստաշրջան՝ ստանձնելով իր լիազորությունները: Ինչ վերաբերում է կառավարության ձեւավորման կարգի ու ժամկետների վերաբերյալ 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության 149-րդ հոդվածին, ապա այն կգործի միայն նորընտիր ՀՀ նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, հետեւաբար, դարձյալ շարունակելու ենք ղեկավարվել 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ, մասնավորապես՝ դրա 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, նույն ապրիլի 27-ին կառավարությունը հրաժարական կտա, որը նույն օրն ընդունելուց հետո, ՀՀ նախագահը 10-օրյա ժամկետում վարչապետ է նշանակելու, իսկ կառավարությունը կկազմավորվի վարչապետի նշանակումից հետո` 20-օրյա ժամկետում: Այդ ընթացքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչ նոր կառավարության կազմավորումը:

- Վարչապետի լիազորությունների ընդլայնումը կրկին չի՞ նշանակում, որ կառավարումը կենտրոնանում է մեկ անձի ձեռքերում:

- Կառավարման բնույթն ու արդյունավետությունն է հենց ենթադրում, որ այն կենտրոնանա, հակառակն է խոցելի, երբ այն իրականացվում է անորոշ դեմքով, սակայն պատասխանատու է լինում բացառապես կառավարությունը: Տվյալ դեպքում խնդիրը հնարավոր չարաշահումներն են, իսկ դա կանխարգելող գործիքը ոչ թե կառավարման լիազորությունների անհարկի մասնատումն է, այլ խորհրդարանական ու քաղաքացիական գործուն վերահսկողությունը, որոնք խորհրդարանական կառավարման ձեւի պարագայում էապես հարստացվել են: Ընդ որում, դրանց ազդեցությունը առավել նկատելի է դարձել, քանզի ինքնուրույն լծակներով է օժտվել նաեւ քաղաքական ընդդիմությունը, վերջինս արդեն մի շարք էական նախաձեռնություններում կաշկանդված չի լինի մեծամասնության դիրքորոշմամբ եւ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, օրինակ` պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով կարող է ձեւավորվել քննիչ հանձնաժողով եւ այլն:

***

Փոխարինողը պետք է լինի ռեյտինգայինով հաջորդ ամենաբարձրը. ինքնաբացարկների խճանկարը

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ապրիլի 9-ին:

Վերջնական արդյունքների հրապարակումից հետո կսկսվի ինքնաբացարկների փուլը: Կուսակցություններն իրենց ներսում կորոշեն, թե ովքեր են իրենց մանդատները զիջելու:

NewsBook-ի հետ զրույցում ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը բացատրեց, որ եթե ինքնաբացարկ հայտնողը լինի ռեյտինգային թեկնածուներից, ապա նրան փոխարինողը պետք է լինի ռեյտինգային ցուցակից:

Ի դեպ, եթե օրինակ՝ Սյունիքի մարզում ինքնաբացարկ հայտնի մարզպետ Վահե Հակոբյանը, ապա ընտրակարգը չի ենթադրում, որ նրան փոխարինողը լինելու է հենց Սյունիքի մարզից:

«Պարտադիր չէ, որ նույն ընտրատարածքից լինի: Փոխարինողը պետք է լինի ռեյտինգայինով հաջորդ ամենաբարձրը: Բանաձեւով է հաշվարկվելու», - ասաց Դանիելյանը:

7 ապրիլի 2017թ.
newsbook.am

Մեղրի համայնքի բազմաթիվ բնակիչներ ծաղիկներ խոնարհեցին Եղեռնի զոհերի հիշատակն անմահացնող խաչքարին և հուշակոթողին

24.04.2026 19:09

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Երևանում Թուրքիայի դրոշի այրումը

24.04.2026 15:48

Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

24.04.2026 15:45

Ապրիլի 24-ին հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Մակրոն

24.04.2026 15:41

Այսօր կարեւոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի. Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

24.04.2026 15:34

Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը

24.04.2026 15:27

ՀՀ-ում ԵՄ նոր առաքելությունը կփորձի ազդել ԱԺ ընտրությունների արդյունքների վրա. Զախարովա

24.04.2026 15:25

Ոչ քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում. Զատուլինը` Հայոց ցեղասպանության մասին

24.04.2026 15:21

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 15:11

Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

24.04.2026 15:08

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 14:39

ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

24.04.2026 14:26