Գեւորգ Փարսյանի ծննդյան օրն է

17.09.2023 09:51
2515

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը դառնում է 38 տարեկան:

Հերթական ու ոչ հոբելյանական տարեդարձը (ժամանակային մի փոքր տարբերությամբ) համընկնում է Կապանի համայնքային իշխանությունում նրա պաշտոնավարման հինգերորդ տարեդարձին:

Ուստի եւ պատշաճ համարեցինք օգտագործել պատեհությունն ու, շնորհավորանքի ուղերձի հետ մեկտեղ, մի քանի ընդհանրացում անել (թեկուզ համառոտ) Գեւորգ Փարսյանի հանրային ու պետական գործունեության, մարդկային ու քաղաքացիական նկարագրի վերաբերյալ:

Առաջին դիտարկումը. կապանցիների ընկալումներում մնաց այնպիսին, ինչպիսին էր 2018-ի հոկտեմբերի 21-ի եւ 2021-ի նոյեմբերի 14-ի ընտրությունների ժամանակ: Ասել է թե՝ իր գործարար հատկանիշներով ոչ միայն արդարացրեց համայնքի բնակիչների հույսերը, այլեւ վստահության նոր չափաբաժնով օժտվեց:

Ասվածը հավաստող վերջին օրինակը. օգոստոսի 19-ին՝ Կապանի տոնի շրջանակում կազմակերպված հանդիսավոր հավաքում, հարյուրավոր համաքաղաքացիներ բուռն ու երկարատեւ օվացիայով դիմավորեցին համայնքապետին: Հակասական ու դժվարություններով լեցուն մեր օրերում, համատարած անորոշության ու անվստահության պայմաններում, խոստովանենք, իշխանավորին այդկերպ ընդունելը հազվադեպ հանդիպող երեւույթ է:

Պաշտոնը, իշխանությունը շատ հաճախ մարդ արարածին այլասերում են, նույնիսկ վարակում փառասիրության եւ ինքնասիրահարվածության անբուժելի հիվանդությամբ, ինչի պակաս (ցավոք) մերօրյա Սյունիքը չունի: Գեւորգ Փարսյանը, բարեբախտաբար, կամային այնպիսի հատկանիշներ ունեցավ, որ մարդկային-քաղաքացիական առումով մնաց իր նախնական տեսակին հավատարիմ, այնպիսին, ինչպիսին եղել է ի սկզբանե, երբ առաջին անգամ ներկայանում էր հանրությանը:

Այնուհետեւ՝ ինքը սյունեցու, կապանցու արժանապատվությունը կրող էր ու այդպես էլ մնաց:Ապացուցեց եւ շարունակում է ապացուցել՝ ինքը հաշվետու է նախեւառաջ իր ընտրողին, կապանցուն: Ցույց տվեց, որ հայ մարդու համար (հատկապես մեր խառնակ ժամանակներում) բարձրագույն արժեքը հայոց պետությունն ու պետականությունն են, մեր ինքնիշխանությունը, իսկ սյունեցու-կապանցու համար՝ հատկապես մարդկանց անվտանգությունը սամանամերձում:

Կապանում, խոստովանենք, մշակութային կյանքն ակտիվ դրսեւորումներ է ունեցել խորհրդային ժամանակներից ի վեր: Սակայն վերջին տարիներին նա կարողացավ համայնքի հոգեւոր-մշակութային կյանքը մի նոր աստիճանի բարձրացնել: Հիշենք, օրինակ, այս տարվա հուլիսին Կապանում անցկացված միջազգային երաժշտական փառատոնը, որին մասնակցում էին համաշխարհային ճանաչում ունեցող տասնյակ երաժիշտներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Հավատացեք, նման փառատոնը պատիվ կբերեր նույնիսկ մայրաքաղաք Երեւանին:

Կամ՝ ինչպե՞ս կարելի է չտեսնել ու գոհության զգացում չունենալ՝ վերջին մոտ քառասուն տարում՝ առաջին անգամ, Կապանում (համայնքապետարանի նախաձեռնությամբ) մանկապարտեզ կառուցվեց՝ հրաշալի հնարավորություններով:

Գեւորգ Փարսյանը կարողացավ Կապանի համայնքապետարանի շուրջ համախմբել մարզկենտրոնի մտավորականներին, կարողացավ Կապանը դարձնել նաեւ գիտական հասարակության հավաքատեղի. ապացույցներից մեկը սեպտեմբերի 20-ին անցկացվելիք հայ-իրանական միջազգային գիտաժողովն է, որին կմասնակցեն ճանաչված հայագետներ ու արեւելագետներ, Իրանի գիտական հանրույթի ներկայացուցիչներ:

Արած-դրածի թվարկումը կարող ենք շարունակել, բայց դրա կարիքը (գոնե այսօր) չկա:

Չթաքցնենք՝ Կապանում կան նաեւ բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք ոչ միայն համայնքային, այլեւ համազգային ու համապետական կարեւորություն ունեն: Ահաբեկիչ պետության հետ շուրջ 90 կմ սահման ունեցող համայնքի գյուղական բնակավայրերի անվտանգությունն առավել հուսալի դարձնելու եւ այդ բնակավայրերում հանրային ակտիվ կյանք ապահովելու խնդիր ունենք: Ներքին Հանդի մերձակայքի բռնազավթված հատվածը թշնամուց ազատելու եւ այդ գյուղում բնականոն կյանքը վերականգնելու խնդիր ունենք:Ցեղասպանությանը դեմ-հանդիման կանգնած հայոց Արցախին գոնե բարոյական աջակցություն ցույց տալու խնդիր ունենք:

Դրանք հարցեր են, որոնց վրա (գործնական քայլերով) պետք է սեւեռվի  բոլորիս եւ յուրաքանչյուրիս, առաջին հերթին հայոց կառավարության ու համայնքային իշխանությւան ուշադրությունը:

Ծնունդդ շնորհավոր, հարգելի պարոն Փարսյան:

Եվ, իհարկե, մեր լավագույն մաղթանքները, իսկ գլխավոր մաղթանքն է՝ շարունակեք այդպիսին լինել…

«Սյունյաց երկիր»

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08

Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են

31.07.2026 15:10

ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

31.07.2026 14:01

Ռուսական զորքերն ավելի քան 200 բենզալցակայան են ոչնչացրել Ուկրաինայում․ FT

31.07.2026 13:53

Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի

31.07.2026 13:45