Գիրք նվիրելու մշակույթն արմատներ է ձգում

20.02.2018 15:23
1518

Արդեն տասը տարուց ավելի է, ինչ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հայտարարվել եւ նշվում է որպես գիրք նվիրելու օր: Եվ դա պատահական չէ, քանզի մեզնից շատերը գրքի հետ ծանոթացել են ու մտերմացել մեծ լոռեցու խորն ազգային ու ժողովրդական ստեղծագործությունների շնորհիվ՝ հեքիաթների, մանկական բանաստեղծությունների, քառյակների…

Փետրվարի 19-ին Սյունիքի մարզային գրադարանում հավուր պատշաճի նշվեց գիրք նվիրելու օրը: Գրադարանի մանկական բաժնում կազմակերպվել էր գրող եւ հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի «Ապրած ու չապրած տարիներ» վիպակի քննարկումը: Նախ՝ ներկայացվեց արձակագրի ստեղծագործական ուղին, ապա՝ բարձր դասարանցի ընթերցողները եւ միջոցառման մասնակիցները նկատառումներ եւ կարծիքներ հայտնեցին վիպակում շոշափվող իրադարձությունների շուրջ: «Դա արդեն փոքրիկ նվաճում է, որ դպրոցականները կարդացել են այդ ստեղծագործությունը», - նկատեց ավագ ընթերցողներից մեկը: Քննարկումից հետո միջոցառման մասնակիցները մեկական գիրք նվեր ստացան:

Մարզային գրադարանի սպասարկման բաժինը մարդաշատ էր: Բաժնի գրադարանավարուհի Հասմիկ Թորոսյանը խոսեց օրվա խորհրդի մասին, այնուհետեւ հնչեցին հատվածներ Թումանյանի «Անուշ» պոեմից, իսկ Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժնի առաջին դասարանի սաները հանդես եկան բեմադրությամբ՝ ներկայացնելով Թումանյանի «Մի կաթիլ մեղր» ստեղծագործությունը: Բեմադրության ավարտին պատանի դերասաններին եւ ընթերցողներին, որպես նվեր, մեկական գիրք հանձնվեց:

- Սա փոքրիկների անդրանիկ ներկայացումն է, չեմ կարծում, որ կլինեն նոր բեմադրություններ, - «Սյունյաց երկրին» փոխանցեց Կապանի արվեստի մանկական դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը, - միշտ փառատոների մասնակցելու հրավեր ենք ստանում, հուսով եմ, որ հաջորդ տարի, երբ լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, հոբելյանին ընդառաջ այս սաները թումանյանական նոր գործի բեմադրությամբ հանդես կգան:

Հանրապետական մամուլից տեղեկացանք, որ գիրք նվիրելու օրվա հետ կապված Հայաստանի գրողների միությունը հանդիպումներ եւ միջոցառումներ է նախաձեռնել Երեւանի 32 դպրոցներում, որտեղ հանդիպումներ կունենան անվանի անվանի գրողներ, գրականագետներ, թարգմանիչներ: Տարիներ առաջ՝ մանկապատանեկան գրքի շաբաթի շրջանակում, շրջաններ էին այցելում բանաստեղծներ, արձակագիրներ, մանկագիրներ, եւ պատանի ընթերցողի համար իրադարձություն էր նման մարդկանց ձեռքից ստանալ գեղարվեստական գրականություն, որպես նվեր: Ինչպես երեւում է, այս անգամ եւս մարզերը հայտնվել են աղքատ ազգականի կարգավիճակում…

Ինչեւէ, օրվա լրահոսից տեղեկացանք նաեւ, որ մայրաքաղաքի «Բուկինիստ» գրախանութ է այցելել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, այդտեղ նաեւ հանդիպել գրահրատարակիչների հետ, հետաքրքրվել ոլորտի ձեռքբերումներով եւ խնդիրներով: Վերջիններս, մասնավորապես, հանրապետության նախագահին փոխանցել են, որ գիրքը մարզերի ընթերցողներին հասցնելու խնդիր ունեն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08