Գորիս քաղաքի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը

07.12.2021 16:18
1206

Շքամուտքի կենտրոնում երկու երկրի դրոշներն են… Ադմինիստրատորը հավասարապես խոսում է հայերեն ու ֆրանսերեն, մեր այցի պահին Ֆրանսիայի Մարսել քաղաքից ժամանած երկու բժիշկ, տեղի մասնագետների հետ համատեղ,  ընդունում էին հիվանդներին:

 Կենտրոնն առաջին հայացքից աչք է շոյում՝ մաքրությամբ, վերանորոգված շենքով, հիվանդների համար առանձնացված հարմարավետ նստարաններով ու խաղաղությամբ:

Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում մատուցվող ծառայությունների, կենտրոնի  դերի, նյութատեխնիկական բազայի ու մասնագիտական կազմի մասին է մեր զրույցը  տնօրեն Արտակ Ասոյանի հետ, ով  տասնհինգ տարուց ավելի աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում, ապա վերադարձել Հայաստան եւ ստանձնել Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի տնօրենի պաշտոնը:

–Պարոն Ասոյան, ողջունում ենք Ձեր՝  Հայաստան վերադառնալու որոշումը, իսկապես , այսօր մեր երկիրն զգում է իր որդիների կարիքը: Երբվանի՞ց եք այս կենտրոնում եւ ինչպե՞ս է սկսվել համագործակցությունը:

–Այս տարվա հունիս ամսին եղել է հրավեր, որը սիրով ընդունել եմ, քանի որ ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում, իսկ Սյունիքում աշխատելն ավելի մոտիվացնող էր, քանի որ իմ՝ Սյունիք գալու օրերին մարզի համար շատ կարեւոր ու որոշիչ ժամանակաշրջան  էր: Նպատակ ունեմ զարգացնել ու նոր մակարդակի հասցնել կենտրոնը:

–Ի՞նչ ասել է Ֆրանս-հայկական սրտանոթային  կենտրոն, բժշկական ինչպիսի՞ ծառայություններ է մատուցում կենտրոնը եւ ինչո՞ւ հենց Սյունիքում:

–Ֆրանս-հայկական սրտաբանության կենտրոնի հիմնական գործառույթն առաջին օգնություն ցուցաբերելն է սրտի կաթվածների (ինֆարկտ) ժամանակ:Այս կենտրոնում բուժվում են նաեւ ինֆարկտի հետեւանքները, ինչպես նաեւ սրտի հետ կապված ցանկացած այլ խնդիր: Վիրահատությունները կատարվում են այստեղ, մեր կենտրոնի լաբորատորիան հնարավորություն է տալիս կատարել բոլոր հետազոտությունները:

 Սրտի կաթվածից հետո՝ երկու ժամվա ընթացքում, մասնագիտական ճիշտ օգնությունը մարդու կյանքը պահպանելու հիմնական, եթե չասենք՝ միակ, ձեւն է: Ահա հիմնական պատճառը մեր՝ Սյունիքում գտնվելու, քանի որ գրեթե անհնար է կաթվածից հետո Մեղրիից, Կապանից կամ Գորիսից հիվանդին հասցնել մայրաքաղաք: Հիմնադրվելու պահին Ստեփանակերտը եւս չի ունեցել այսպիսի կենտրոն, եւ մեր կենտրոնը տարիներ շարունակ բժշկական օգնություն է ցուցաբերել արցախցիներին: Այս հաստատության գոյությունը սյունեցիների համար հույս է, որ կաթվածի հետեւանքները հնարավոր է վերացնել ու մարդուն բնականոն կյանքի վերադարձնել:

–Ասացիք, որ մտադիր եք զարգացնել կենտրոնը.նկատեցինք, որ այս պահին  շինարարություն է ընթանում , զարգացնել ասելով՝դա՞ նկատի ունեք:

–Այո, շինարարություն է ընթանում, որը ոչ միայն շենքային հնարավորությունները,  այլ մատուցվող ծառայություններն է ընդլայնելու: Նպատակ ունենք ստեղծել  կից  կենտրոն, որն ուղեղի կաթվածից հետո մարդու կյանքը փրկելու համար է: Եթե սրտի կաթվածի ժամանակ մարդն ունի երկու ժամ, ապա ուղեղի կաթվածի ժամանակ միայն մեկ ժամում է հնարավոր վերացնել հետեւանքները: Ըստ էության՝ սրտի եւ ուղեղի կաթվածների մեխանիզմները նույնն են, երկու դեպքում էլ վնասվում է անոթներից մեկը՝ բերելով օրգանի աշխատանքի խաթարման: Այս պահին ունենք երկու ԷՕՊ սարք, որոնք աշխատում են միայն սրտի վնասված անոթը գտնելու եւ վերականգնելու համար: Երբ շինարարությունն ավարտվի, մենք նույն այդ սարքավորումների վերածրագրավորման միջոցով կկարողանանք բուժել ուղեղի կաթվածի առաջացրած խնդիրները նույնպես: Այդպիսի կենտրոններ այս պահին կան միայն Երեւանում. կաթվածներից մահերի թիվը կրճատելու համար այսպիսի կենտրոններ պիտի լինեն ոչ միայն Սյունիքում, այլեւ ամբողջ Հայաստանում:

-Սարքավորումներից խոսենք, նշեցիք ԷՕՊ սարքի մասին,  արդյո՞ք կենտրոնն ունի անհրաժեշտ սարքավորումները:

–Կենտրոնը հագեցած է այնպիսի սարքավորումներով, որոնցով աշխատում են ոչ միայն Երեւանի, այլեւ աշխարհի շատ հայտնի նմանատիպ կենտրոններ: SOS Chrétiens d'Orient (Օգնություն Արեւելքի քրիստոնյաներին) կազմակերպությունը մեզ է նվիրել սկաներ (կատե)՝  64 շերտագրության հնարավորությամբ: Քանի որ զուտ մասնագիտական տերմին է, ասեմ, որ շատ բարձր տեսակի հետազոտություններ կատարելու հնարավորություններ տվող սարք է: Այս սարքը եւս օգտագործվելու է  կից կենտրոնում: Նախատեսում ենք ունենալ նաեւ մամոգրաֆ. նշեմ, որ մամոգրաֆ այս պահին Սյունիքի մարզում չկա:

 Նոր մասնաշենքում առանձնացրել ենք նաեւ հատված սրտի բաց վիրահատություններ կատարելու համար, այս պահին բաց վիրահատություններ կատարվում են միայն Երեւանում: 2022 թվականի ավարտին կունենանք նշածս նոր ծառայությունները մատուցելու հնարավորություն:

–Այս կենտրոնի նախկին ղեկավարը՝ Կարեն Համբարձումյանը, հայտնի էր իր մասնագիտական հմտություններով, նրա հեռանալուց հետո հաջողվե՞լ է լրացնել կադրային բացը:

–Այսօր կենտրոնում աշխատում են բազմաթիվ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, Կարեն Համբարձումյանի մասնագիտական որակներն անժխտելի են, բայց այստեղ աշխատող մյուս բժիշկները եւս, վստահաբար, անցել են նույն ուղին եւ ոչնչով չեն զիջում նրան: Այս պահին կենտրոնում գտնվում են ֆրանսիայից եկած բժիշկներ, ովքեր աշխատում են մեր մասնագետների հետ համատեղ, մեր բժիշկներից շատերն աշխատում են եւ՛ այստեղ, եւ՛ Երեւանում: Անուրանալի է Ավետիս Մատիկյանի ներդրումը, ում դպրոցն են անցել մեր կենտրոնի գրեթե բոլոր բժիշկները: 

Մենք ցանկանում ենք սկսել նաեւ նախադեպը չունեցող նախագիծ, որը կոչվում է տելեմեդիցին, այսինքն սարքերի արձանագրած արդյունքները հասանելի են լինելու ամբողջ աշխարհի մասնագիտական կենտրոնների բժիշկներին, ովքեր տեսակապի միջոցով կարողանալու են օգնել տեղի բժիշկներին:  Պատկերացրեք՝ հիվանդը մեր կենտրոնում  ստանալու է, ասենք, Գերմանիայի սրտաբանական կենտրոնների բժիշկների օգնությունը:

Կադրերի խնդիր չունենք:

Հասարակության մեջ կարծիք կա, որ իրենց կփրկեն  (հիվանդանալու դեպքում) Երեւանում: Տեղամասային բժիշկները եւս հիվանդին բարդ իրավիճակներում միանգամից ուղեգրում են Երեւան: Բայց պետք է հասկանալ, որ սրտի հետ կապված բարդ իրավիճակներում կա ե՛ւ ճանապարհի, ե՛ւ ժամանակի խնդիր: Հիվանդը, ով Սիսիանից կարող է 30 րոպեի ընթացքում հասնել Գորիս եւ փրկվել, սխալ ուղեգրման պատճառով Երեւանի ճանապարհին մահանում է:

Մեր կենտրոնի նյութատեխնիկական ու կադրային բազան թույլ է տալիս ինձ հայտարարելու՝ Սյունիքի հիվանդի կյանքը փրկելու հիմնական ձեւերից  մեկը ժամանակին մեր կենտրոն ներկայանալն է:

–Արցախյան վերջին  պատերազմից մեկ տարի է անցել, համոզված եմ՝ թե՛ պատերազմի  ընթացքում, թե՛ մարտական գործողությունների ավարտից հետո շատ զինվորականների է պետք եկել այս կենտրոնը… Պատերազմի մասնակիցներին օգնելու ի՞նչ մեխանիզմներ  են գործում կենտրոնում: Եվ ընդհանրապես՝ ինչպիսի՞սոցիալական քաղաքականություն է վարում կենտրոնը:

–Իրականում շատ կարեւոր հարց եք տալիս, մենք սպասարկել ու սպասարկում ենք սոցիալական բոլոր խմբերին՝ նաեւ պետպատվերի շրջանակում: Անսահմանափակ սպասարկում ենք զինվորականներին: Համագործակցում ենք  շատ հասարակական կազմակերպությունների հետ, լինում են դեպքեր, երբ պատերազմին մասնակցած, նույնիսկ վնասվածքներ ստացած մարդը չի ունենում համապատասխան փաստաթղթեր, հենց այդ դեպքերում է, որ օգնության են հասնում հասարակական կազմակերպությունները:

Գնային քաղաքականությունը կցանկանայի ներկայացնել, այսպես՝ եթե Հայաստանում մեր կողմից մատուցվող ծառայությունների համար կա ֆիքսված գին, ապա մեր կենտրոնն այդ ծառայությունները մատուցում է տասը տոկոս ավելի ցածր գնով: Մշակել ու ներդրել ենք նաեւ վճարման այլ մեխանիզմներ, որպես օրինակ նշեմ  մատուցված ծառայությունների համար տրվող անտոկոս վարկի մասին, որը ենթադրում է ծառայության արժեքի մաս-մաս վճարում: Բացի այդ, այն անձինք, ովքեր ընդունվում են կենտրոն սրտամկանի սուր ինֆարկտով, այստեղ ամբողջ սպեկտրով օգնություն ստանում են՝ անվճար,  ունենք համագործակցող կազմակերպություն, որն իր վրա է վերցնում ծախսերի փոխհատուցումը:

–Պետպատվերի քաղաքականության վերաբերյալ Հայաստանում տարակարծություններ կան: Պետության կողմից պետպատվերի (2021 թ. համար) ավարտի մասին հայտարարվեց դեռեւս ամիսներ առաջ: Մի խոսքով՝ պետպատվերի քաղաքականության մասին  կուզենայինք իմանալ:

–Նախ ասեմ, թե ինչ է պետպատվերը: Առողջապահության նախարարությունը՝ հիմնվելով նախորդ տարվա ցուցանիշների վրա, բժշկական կենտրոններին տրամադրում է որոշակի գումար, բայց այդ գումարը կարող է ավելանալ կամ սպառվել: Սպառվելու դեպքում, եթե բժշկական կենտրոնը շարունակի սպասարկել սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված անձանց, պետությունը հետագայում կփոխհատուցի այդ գումարը: Ամբողջ հարցը նրանում է, թե կկարողանա՞ արդյոք բժկական հաստատությունն իրեն թույլ տալ ընդունել ու բուժել հիվանդների՝ հետագայում փոխհատուցում ստանալու պայմանով: Այստեղ պետք է հաշվի առնենք հիվանդանոցների ֆինանսական հնարավորությունները:

 Մենք պետպատվերի շրջանակում ունեցած պարտավորությունները կատարել ենք, այսպես ասած՝ մեզ բավարարել է:

–Մի հարց, որը շատ է հուզում  ազգաբնակչությանը, ի՞նչ պիտի  զգա մարդը, որ դիմի սրտաբանին, ե՞րբ է պետք դիմել: Հաճախ ենք լսում, որ երիտասարդ տղամարդը հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

–Սիրտը հետազոտելու համար մարդը պիտի ոչինչ էլ չզգա, ուղղակի պիտի գիտակցի, որ չափազանց կարեւոր է տարին գոնե մեկ անգամ անցնել սրտի հետազոտություն, որպեսզի բժիշկը տեսնի առաջացող խնդիրը: Երբ մարդն արդեն սկսում է իրեն վատ զգալ, նշանակում է բաց է թողել ժամանակին բժշկի դիմելու հնարավորությունը:  Այսինքն՝ ինֆարկտից խուսափելու եւ Ձեր ասած՝ հանկարծամահ չլինելու միակ ձեւը պրոֆիլակտիկ ստուգումն է:

Սա ընդհանուր խնդիր է, որի լուծման միակ ճանապարհը պարտադիր բժշկական ապահովագրությունն է, որը թույլ կտա քաղաքացիներին օգտվել անհրաժեշտ բոլոր ծառայություններից:

Առողջապահության ոլորտում այժմ հենց բժշկական պարտադիր ապահովագրությունն է խնդիրների լուծման հիմնական ուղին:

Հ.Գ.

Զրույցից հետո տնօրենի հետ շրջում ենք բժշկական կենտրոնում, Արտակ Ասոյանը հպարտությամբ  ցույց է տալիս  թանկարժեք գերժամանակակից սարքավորումները:

Միջանցքներում այնքան խաղաղ էր, որ թվում էր, թե հիվանդասենյակներում  հիվանդներ չկան: Հետաքրքրվում ենք՝  ինչպե՞ս է, որ կենտրոնում պառկած հիվանդներ չկան, ի պատասխան Արտակ Ասոյանը բացում է հիվանդասենյակներից մեկի  դուռը՝ ներսում հիվանդներ են՝ շուրջը իրենց գործը լուռ կատարող մի քանի բուժաշխատող:

Զրույցը՝ Տիգրանուհի Բադալյանի

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25