Գորիսի ավագանու ընտրությանը մասնակցող «ՀԱԿ» կուսակցության ներկայացուցիչները ծանոթացել են Էյվազլարը շրջանցող ճանապարհի վերակառուցման ընթացքին

13.10.2021 11:12
1287

Գորիս-Կապան ավտոմայրուղում 2021 թ. ամռանը տեղի ունեցած  տագնապալից իրադարձությունները, որոնք որոշակիորեն շարունակվում են նաեւ այս օրերին, հավելյալ վկայություն են այն բանի, որ Գորիս համայնքի մեջ մտնող Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի հետ ճանապահային հաղորդակցության այլընտրանքային ուղիների կառուցումը պահի հրամայականներից է:

Այլընտրանքային ուղիներից մեկը, անտարակույս, կարող է լինել Խոտ-Որոտան՝ դեռեւս 1960-ական թվականներին կառուցված ճանապարհը, որը կարելի է վերագործարկել հիմնանորոգումից հետո:

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը, որ մասնակցում է Գորիս համայնքի ավագանու ընտրությանը, ի սկզբանե կարեւորել է տվյալ ճանապահի վերագործարկումը:

Խազալ կապ կոչվող տարածքով ձգվող այդ ճանապահի գործարկմամբ կբացառվի Շուռնուխ, Որոտան եւ Բարձավան գյուղերի հնարավոր շրջափակումը:

Եւ ահա սեպտեմբերի 27-ին մեկնարկել են այլընտրանքային  ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Հոկտեմբերի 12-ին ճանապարհաշինարարներին այցելեցին ՀԱԿ-ի ներկայացուցիչները՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ:

Ճանապարհաշինարարներին այցելողների մեջ էին  Գորիսի ավագանու անդամի թեկանծուներ Կարեն Լազարյանը, Տիգրան Հայրապետյանը, Նարե Հովհաննիսյանը, Արման Մեժլումյանը, ինչպես եւ Տաթեւ համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Լալայանը («Շանթ դաշինք» կուսակցությունից):

Շրջայցին մասնակցում էին ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, վարչության իրավական հարցերի հանձաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը:

Ճանապարհաշինական տեղամասի պատասխանատու Գինեվան Ղազարյանը ՀԱԿ-ի ներկայացուցիչներին հանգամանալից տեղեկություններ հաղորդեց կատարվող աշխատանքների ընթացքի մասին:

Խոտ-Որոտան 10 կմ երկարությամբ այլընտրանքային ճանապարհի վերակառուցումն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊ  ընկերությունը:

Ենթադրվում է, որ հողային աշխատանքները կավարտվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ:

Ճանապարհի հողային շերտը կունենա 12, ասֆալտբետոնե շերտը՝ 6 մ լայնություն:

«Ճանապարհ» ՍՊԸ-ն Բալահովիտից Գորիս է տեղափոխել ժամանակակից եւ հզոր տեխնիկա: Արդեն իսկ տեսանելի են կատարվող աշխատանքների մասշտաբները, որը, հիրավի, ոգեւորիչ է:

Եւ, այդուհանդերձ, ողջամիտ կլիներ, եթե իրականացվող աշխատանքներում ընդգրկեին հավելյալ ուժեր. դա են պահանջում տեղանքի ռելիեֆային բարդությունները, հողային աշխատանքների ենթադրվող ծավալը, այլապես դժվար կլինի մինչեւ տարեվերջ ավարտել աշխատանքների առաջին փուլը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40