Գորիսում մեկնարկել է ամառային առաջին զորակոչը

03.07.2023 17:04
944

Հուլիսի 3֊ին Գարեգին Նժդեհի հրապարակից տերունական աղոթքով, ծափով, զուռնա֊դհոլով և բարձր տրամադրությամբ բանակ ճանապարհվեցին գորիսեցի խիզախ արծիվները։

Միջոցառման վայրը պատահական չէր ընտրված` նորակոչիկները ծաղիկներ խոնարհեցին Նժդեհի շիրիմին` իրենց հետ տանելով նժդեհյան պատգամն ու ոգին։ Նորակոչիկներին հարազատների և մտերիմների հետ միասին անվտանգ և խաղաղ ծառայություն մաղթելու էին եկել նաև Գորիսի համայնքապետարանի, ՀՀ ՊՆ Առաջին բանակային կորպուսի և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները։ Նորակոչիկների բարձր տրամադրությունն ապահովեցին Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի երգիչներն ու երաժիշտները, ինչպես նաև Վահե Մելքումյան պարային դպրոցի սաները։

Բոլոր ներկա և ապագա զինվորներին մաղթում ենք խաղաղ և բարի ծառայություն։

 

Թրամփը Փաշինյանին հրավիրել է հանդիպման․ հրավերը փոխանցել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը

23.11.2026 17:18

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

23.11.2026 16:36

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22

Սահմանադրության նախագծով կուսակցությունների գործունեությունը կարգելվի

23.11.2026 15:41

Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը

23.11.2026 14:58

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել

23.11.2026 14:51

Երբ սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը. Բաբայան

23.11.2026 14:24

Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի երեք հիմնական սյուներն են՝ քարոզչական, քաղաքական, ընտրական և վարչական. Հովհաննիսյան

23.11.2026 14:18

Առողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր Սահմանադրությունը

23.11.2026 14:15

Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում

23.11.2026 14:12

Սա իմ Սահմանադրությունը չէ. ի բնե մերժման ենթակա է, սրա վրա մի կողմից դաջված է ադրբեջանածինությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

23.11.2026 12:46