Գրիշա Հարությունյան. «Ոչինչ չի կարող փոխարինել գրքին»

10.07.2023 15:12
1629

Գրքերի նկատմամբ սերս ասեմ, թե հետաքրքրությունս ձևավորվել է դեռևս առաջին-երկրորդ դասարանում՝ այն պահից, երբ առաջին անգամ ոտք եմ դրել մեր դպրոցի գրադարան: Այդ հետարքրքրության համար պարտական եմ գրադարանավարուհի ընկեր Վազգուշին, ով ուշադրությամբ հետևում էր յուրաքանչյուր աշակերտի գիրք կարդալու գործընթացին: Քանի անգամ եմ նրանից շոյանքի պես կշտամբանք ու նկատողություն ստացել՝ տարած գիրքը, մեղքս ինչ թաքցնեմ, չկարդալու համար: Հետո՝ գրադարանում յուրաքանչյուր աշակերտի համար առանձին-առանձին տետր էր պահում, որտեղ գիրքը հանձնելու ժամանակ պետք է գրեիր տարածդ գրքի համառոտ բովանդակությունը: «Գիրքը պետք է սիրել, պետք է շատ կարդալ, հակառակ դեպքում կյանքում կմնաս ոտաբոբիկ». այդ ժամանակ նրա այդ խոսքն ուղղակի էինք հասկանում. նայում էինք մեր կոշիկներին, ապա թերահավատ նայում ընկեր Վազգուշին: Հետո, միայն հետո հասկացանք մեր լուսահոգի գրադարանավարուհու խոսք-խրատի իրական իմաստը:

Համաշխարհային քաղաքակրթության ձեռքբերումներից մեկը գիրքն է: Ոչինչ չի կարող փոխարինել գրքին: Այն գիտելիքի անփոխարինելի աղբյուր է ստեղծման ժամանակներից ի վեր: Ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված տեղեկատվական համակարգերը, վստահությամբ եմ պնդում, չեն կարող փոխարինել գրքին: Գիրքը նպաստում է ոչ միայն մարդու մտավոր զարգացմանը, այլ նաև, առանց չափազանցության, նրա մեջ դաստիարակում մարդկային անփոխարինելի որակներ:

Գրադարան ունենալու միտքն ինձ մոտ առաջ է եկել դեռևս դպրոցական տարիներին՝ յոթ-ութերորդ դասարանում: Իմ առաջին գիրքը, որ գնել եմ Գորիսի գրախանութից, Պերճ Զեյթունցյանի «Արշակ երկրորդ»-ն էր, հետո մի բելոռուս հեղինակի «Ճահճուտի մարդիկ» գիրքը: Հետո մասնագիտական կողմնորոշմանս զուգընաց գրադարանս համալրվեց նոր գրքերով: Վերջին գիրքը, որով մի քանի օր առաջ համալրել եմ գրադարանը՝ «Ավեստա»-ն է՝ հին իրանական տեքստերի ժողովածուն: Այսօր գրքերի թիվը հասնում է 2017-ի:

Գրադարանս ունի հետևյալ կառուցվածքը: Այն ունի բաժիններ, ենթաբաժիններ և մեկ ազատ ենթաբաժին: Բաժիններն են՝ հայոց պատմություն, ընդհանուր պատմություն, հայ դասական գրականություն, հայ գրականություն, ռուս դասական գրականություն, ռուս գրականություն, եվրոպական գրականություն, գիտահանրամատչելի գրականություն, բառարաններ, տեղեկատու բառարաններ և հանրագիտարաններ: Ամենամեծ բաժինը հայոց պատմության բաժինն է, որն ունի իր ենթաբաժինները: Այսպես, այս բաժնում գրքերը խմբավորված են ըստ ժամանակաշրջանի և ըստ պատմագիտական հիմնախնդիրների. այդ սկզբունքով առանձնացված են հայոց հնագույն շրջան, միջին շրջան, 19-րդ դարից մինչև 20-րդ դարի երկրորդ տասնամյակի վերջ, խորհրդային շրջան, հայկական հարցի պատմություն, Արցախի պատմություն և Արցախյան շարժման պատմություն, հայ միջնադարյան մատենագիտություն, հայ վիմագրություն, ազգագրություն և հնագիտություն, հայ մշակույթի պատմություն: Մեծությամբ երկրորդը համաշխարհային պատմությունն է: Այս բաժնում առանձին ենթաբաժին են կազմում բուհական դասագրքերը՝ թե՛ արևմուտքի և թե՛ արևելքի երկրների պատմության վերաբերյալ, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանում լույս տեսած «Всемирная история» բազմահատորյակը և նույնի 90-ական թվականների վերջերին ու 2000-ականների սկզբներին լույս տեսած նոր բազմահատորյակը: Այս բաժնում առանձին ենթաբաժին են կազմում նաև պատմագիտական ուսումնասիրությունները համաշխարհային պատմության առանցքային նշանակության խնդիրների վերաբերյալ:

Մի փոքրիկ ենթաբաժին է կազմում միջազգային հարաբերությունների պատմության վերաբերյալ գրականությունը: Այս ենթաբաժնում տեղ են գտել «История дипломатии» բազմահատորյակը, տարբեր միջազգային կոնֆերանսների փաստաթղթերի ժողովածուները, միջազգային հարաբերությունների պատմության պատմագիտական ուսումնասիրությունները, նշանավոր դիվանագետների հուշագրությունները:

Յուրօինակ ենթաբաժիններ են կազմում «Գրական հուշարձաններ» շարքը, որտեղ տեղ են գտել համաշխարհային գրական գոհարները՝ ստեղծված հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում: Օրինակ՝ Հերոդոտոս, Պլուտարքոս, Քսենոֆոն, Բյուզանդական էպոս, Շեքսպիր, Շիլլեր և այլ պատմական ու գրական գոհարներ:

Առանձին մի բաժին է կազմում համաշխարհային պատմական, մշակութային, գիտական գործիչների կյանքին ու գործունեությանը նվիրված ուսումնասիրությունները:

Գրադարանը բաց է բոլորի՝ մասնավորապես ուսանողների համար, ընդ որում՝ ոչ միայն պատմության բաժնի: Մայրաքաղաքից հեռու լինելը շատ դեպքերում անելանելի վիճակ է ստեղծում ուսանողների համար՝ մասնագիտական գրականության իմաստով, մասնավորապես կուրսայիների և ավարտական թեզերի պատրաստման համար: Նրանց օգնում է իմ գրադարանը:

Դրա հետ մեկտեղ, գրքեր շատ եմ կորցրել: Տարել ու հետ չեն բերել: Շատ են եղել դեպքեր, երբ գիրքը կամ գրքերը տարել են, հետո մոռացել եմ, թե ում եմ տվել: Հիմա արդեն և՛ տարած գրքերն եմ գրանցում, և՛ տանողի անուն ազգանունը: Չնայած կորցրած գրքերին, երբեք չեմ մտածել գիրք կամ գրքեր չտալու մասին: Ընդհակառակը, երբ գիրք կամ գրքեր են խնդրում, ներքուստ ուրախանում եմ, մտածում, որ եթե գրքի աղերսին անունկնդիր այս միջավայրում գիրք են խնդրում, մերժելը բարոյական հարց է:

Ծանր ժամանակներ ենք ապրում, անհասկանալի, անըմբռնելի, հակասական ժամանակներ, ոչ միայն տնտեսական ու քաղաքական, այլ արժեքային իմաստով: Մի պահ թվում է, թե ժամանակից ենք հետ մնացել և տասնամյակների ընթացքում մեր մեջ ձևավորված արժեհամակարգն այլևս ոչ մի աղերս չունի ժամանակակից իրականության հետ: Չխորանամ այս տարողունակ հարցի մեջ, ուղղակի նշեմ, որ գրքի նկատմամբ համատարած անտարբերությունը հենց այդ արժեհամակարգի դեֆորմացման հետևանք է: Առանց չափազանցության, առանց վերամբարձության, ժամանակակից ոչ մի տեխնոլոգիա, ոչ մի ինֆորմացիոն համակարգ չի կարող փոխարինել գրքին:

Վերջում ուզում եմ կրկնել լուսահոգի ընկեր Վազգուշի խրատը. «Գիրք սիրեք, գիրք կարդացեք, որ կյանքում բոբիկ չմնաք»:

Գրիշա Հարությունյան

պատմաբան, Գորիսի պետական

համալսարանի դասախոս

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53