Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի

07.07.2020 10:51
1083

Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Որպեսզի իրատեսական դառնա, թե համավարակն ինչպիսի հետեւանքներ է թողել երկրի ժողովրդագրական պատկերի վրա, ըստ մասնագետների՝ դեռ վաղ է գնահատականներ տալ: Սակայն սոցիալ-տնտեսական վատթարացման ցանկացած գործընթաց միանշանակ իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ ժողովրդագրության վրա: Որքանով այս տարի համաճարակն իր «սև գործը» կանի նաեւ ծնելիության մակարդակի նվազեցման ուղղությամբ, «Միջագային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի» փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը հուսադրող ծրագրերից խոսեց:  «ՀՀ»-ի հետ զրույցում, սակայն, նա ասաց, թե որքան էլ պետությունը ժողովրդագրական բացասական պատկերի մեղմմանը միտված աջակցության գործիքներ կիրառի, դրանց գնահատական տալու համար շուրջ 1, 5 տարի է պահանջվելու:

Օրինագիծը, որը հուլիսի մեկից կիրառվում է, վերաբերում է առաջին եւ երկրորդ երեխայի պետական միանվագ դրամական նպաստի կտրուկ բարձրացման գործընթացին: Սակայն, ամենից զատ, ժողովրդագրագետը մատնացույց արեց գյուղական համայքներում ծնելիությանը նպաստող գործիքները, որոնք նախկինում չեն եղել եւ էականորեն հավելյալ եկամուտ կստեղծեն ընտանիքում:

 

Գյուղական բնակավայրերում բնակվող վարձու աշխատող չհամարվող ծնողներն այսուհետ եւս ստանալու են երեխայի խնամքի նպաստ, մինչեւ երեխայի երկու տարին արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը:

«Առաջ քաշվեց մոտեցում՝ խնամքի նպաստ տրամադրել նաեւ գյուղական համայնքներում տարբեր տնտեսություններում ներգրավված, բայց չգրանցված կանանց՝ հաշվի առնելով գյուղերում ծնելիության համեմատաբար ցածր մակարդակը», - ասաց Արտակ Մարկոսյանը՝ որոշ վիճակագրական տվյալներ մեջբերելով: Ներկայումս մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը կազմում է ավելի քիչ, քան քաղաքային բնակավայրերում: Նա նկատեց՝ մինչեւ 2010 թ.-ը, եթե գյուղական համայնքներում ծննդաբերող կանանց թիվն ավելին է եղել, քան մայրաքաղաքում, ապա 2018 թ.-ից հետո պատկերը հակառակ միտումն է արձանագրել»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24