«Գյուղից նույնիսկ մի երեխա դուրս չի եկել․․․ Իշխանությունները զորքը հանեցին ու մեզ թողեցին մենակ, մենք տղաներով 21 կիլոմետր սահման ենք պահել». Որոտանի գյուղապետ

24.12.2020 15:15
1648

Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Որոտան համայնքում անորոշ իրավիճակ է, գյուղացիները գյուղապետի հետ միասին բանակցում են մե՛կ ռուսների, մե՛կ՝ ադրբեջանցիների հետ՝ գյուղի մի շարք տներ պահպանելու համար։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հորդորով Սյունիքի մարզում հայկական զորքերը դուրս են  հանվել իրենց զբաղեցրած դիրքերից, ինչպես տեղի բնակիչներն ու դիրքապահներն են պնդում՝ բոլոր շահեկան դիրքերը հանձնվել են թշնամուն։ Ավելին՝ թշնամին դիրքերը տեղակայել է բնակավայրերին շատ մոտ, որի արդյունքում բազմաթիվ համայնքներում բնակիչներին կոչ են անում լքել իրենց տները, քանի որ դրանք մնացել են թշնամու տարածքում։

Որոտանում 12 տուն մնալու է թշնամուն։

168.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ ինքն ու բնակիչները մարտական են տրամադրված։

«Գյուղից նույնիսկ մի երեխա դուրս չի եկել, ու դուրս չենք  գալու։ Մենք ո՛չ Հայաստանի թուրքերից, ո՛չ էլ իրական թուրքերից չենք վախենում։ Իշխանությունները զորքը հանեցին ու մեզ թողեցին մենակ, մենք տղաներով 21 կիլոմետր սահման ենք պահել։ Մենք արդեն ասել ենք, որ, եթե մենակ ենք մնալու, ուրեմն՝ մնալու ենք մեր տներում ու դուրս չենք գալու, ի՞նչ պետք է անեն, սպանելո՞ւ են, թող սպանեն»,- ասաց Սուրեն Օհանջանյանը։

Նա տեղեկացրեց, որ գյուղում մարդկանց ասում են՝ գնացեք ձեր իրերը հավաքեք ու դո՛ւրս եկեք տներից, քանի որ դրանք անցնելու են թշնամուն, ռուս սահմանապահներն էլ ոչինչ չեն կարողանում անել, քանի որ ադրբեջանցիները զենք ու զրահով գալիս, կանգնում՝ ասում են, թե այդ տարածքներն իրենցն են։

«Մարդիկ իրենց հողի մեջ տներ են սարքել, հիմա իրենց սեփականությունը հանձնում են թշնամուն, բայց ոչ իրենց կամքով»,- ասաց նա։

Սուրեն Օհանջանյանն անդրադարձավ նաև Սյունիքի մարզից ընտրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությանը, որ՝ «եթե կան այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են, և Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են, ապա դա չի նշանակում, որ դա Որոտան համայնքի հողակտոր է։ Իսկ այն տարածքը, որը Սյունիքինն է, վստահաբար ասում եմ՝ այն մնալու է Սյունիքին, Սյունիքը մի այդքան դրեք ու վերցրեք, սյունեցին անվտանգ է»։

«Ես դրան ի՞նչ ասեմ, Կարեն Համբարձումյանն իրավիճակին չի տիրապետում, դրա համար ոչինչ թող չխոսի։ Իսկ եթե ուզում է իմանա՝ ինչ է կատարվում այստեղ, որ գա Սյունիք, եթե պատմություն չգիտի՝ թող գիրքը բացի՝ կարդա, քարտեզներին ծանոթանա, սրանք մեր վարչական տարածքներն են, ոչ թե քարտեզները գողանան–տանեն ու հայտարարեն, թե դրանք Լաչինի գրավված տարածքներն են, ախր նա շատ փոքր է, որ նման բան ասի, նա փոքր երեխա է եղել, որ մարդիկ այս տարածքում մեծացել են»,- հավելեց նա։

Սուրեն Օհանջանյանը նաև շեշտեց, որ այն դիրքերը, որոնք զիջել են թշնամուն, նույնիսկ 90-ականներին թշնամու ոտքն այդ դիրքերին չի հասել։

«Եթե իրենց ուզածն այն է, որ մենք գյուղից դուրս գանք՝ դուրս չենք գալու։ Այս ամենի վերջի մասին պետք է Նիկոլ Փաշինյանն ու Պաշտպանության նախարարն ասեն, թող գան թուրքին ապացուցեն, որ ներխուժել են մեր տարածք, եթե իրենք քարտեզներ չունեն, մենք քարտեզներ կտանք։ Հիմա թշնամին գյուղից 1-10 մետր հեռավորության վրա է»,- եզրափակեց Սուրեն Օհանջանյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասե

Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օրվա առթիվ

17.11.2026 15:47

Առանց լիցենզիայի կոսմետոլոգները կպատժվեն․ Ավանեսյան

17.11.2026 15:39

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

17.11.2026 15:27

В России был организован комплекс мероприятий, направленных на укрепление российско-армянского взаимодействия в культурно-гуманитарной сфере

17.11.2026 15:08

Վարչապետին՝ պահանջ․ անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի՝ իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվեն, թե՞ ոչ

17.11.2026 12:17

Շաքիում կնոջ վրա հարձակված Նասիմի Մուսաևին 9 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել

17.11.2026 12:11

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանին. արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

17.11.2026 11:32

Տեղի է ունեցել բանակցությունների ևս մեկ փուլ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև․ Զելենսկի

17.11.2026 11:26

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2026 11:19

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23

Հաջիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում

16.11.2026 17:17