Հակաթուրքական նոր ճակատը և Հայաստանի դերակատարումը

11.06.2020 10:41
1106

 Հունիսի 17-ին ՄԱԿ-ի անդամ-երկրներն ընտրելու են Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահին, ով այս պաշտոնը զբաղեցնելու է 2020թ. սեպտեմբերից` մեկ տարի ժամկետով։ Ինչպես հայտնի է, այս պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվում է ՄԱԿ անդամ-երկրների հինգ տարածաշրջանային խմբերի միջև։ Այս անգամ արևմտաեվրոպական և այլ երկրների խմբի միակ թեկնածուն խմբի անդամ հանդիսացող Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրն է: Նրա ընտրվելու պարագայում Թուրքիան պատմության ընթացքում առաջին անգամ կստանձնի ՄԱԿ ԳԱ հոբելյանական 75-րդ նստաշրջանի նախագահությունը։

Սակայն ՄԱԿ անդամ երեք պետություններ` Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, մերժել են Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությունը՝ պահանջելով քվեարկություն անցկացնել։ Ընդ որում, Հունաստանը ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահին դիմել է առանձին նամակով, իսկ Հայաստանն ու Կիպրոսը՝ համատեղ նամակով՝ ընդգծելով, որ Թուրքիան, որը շարունակաբար խախտում է ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները, լավագույն պետությունը չէ ՄԱԿ ԳԱ նախագահի պաշտոնը ստանձնելու համար։ Արդյունքում, ԳԱ-ն պարտավոր է լիարժեք քվեարկություն կազմակերպել՝ չնայած այն հանգամանքին, որ արևմտաեվրոպական խմբին հաջողվել է համաձայնության գալ միակ թեկնածուի շուրջ։
Հատկանշական է, որ սա վերջին շրջանում միջազգային հարաբերություններում Թուրքիայի նկատմամբ դժգոհության և քննադատության առաջին և միակ դեպքը չէ։ Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը հանգեցրել է ոչ միայն առանձին երկրների հետ Անկարայի հարաբերությունների ծայրաստիճան լարման, այլ նաև հակաթուրքական ավանդական դաշինքների ակտիվացման և հակաթուրքական նոր ճակատի ձևավորման։ Խոսքը, մասնավորապես, նոր հակաթուրքական Եգիպտոս-Հունաստան-ԱՄԷ-Կիպրոս-Ֆրանսիա ազդեցիկ առանցքի ձևավորման մասին է։ Մայիսի 11-ին այս հնգյակը համատեղ հայտարարություն տարածեց՝ իր մտահոգությունը հայտնելով Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում առկա լարվածության և շարունակական սադրիչ գործողությունների կապակցությամբ։ Հայտարարությունը մատնացույց էր անում Թուրքիայի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և տարածքային ջրերում, Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումները, ինչպես նաև Թուրքիայի ապօրինի ռազմական ներգրավվածությունը Լիբիայում և Միջերկրական ծովում ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի անհամապատասխանությունը միջազգային նորմերին։ Պաշտոնական Անկարայի կողմից «չարիքի առանցք» հռչակված այս դաշինքը մտադիր է կանոնավոր կերպով շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով ապահովել Միջերկրածովյան տարածաշրջանի կայունությունը։ Ավելի վաղ՝ 2020թ. հունվարին, Կահիրեում կայացած հանդիպման արդյունքում Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարները վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ դիմագրավելու Թուրքիայի սադրանքներին։

Հայաստանն, ինչպես և կարելի էր կանխատեսել, անմասն չի մնում Թուրքիայի միջազգային մեկուսացմանն ուղղված այս գործողություններից։ Պաշտոնական Երևանի նախաձեռնողականությունն այս հարցում առանցքային նշանակություն ունի։ Դեռ 2019թ. հուլիսին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել` մտահոգություն հայտնելով Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ` ընդգծելով, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Անկարայի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:  Փաստացի Հայաստանի դիրքորոշումը համահունչ է նոր ձևավորված Եգիպտոս-Հունաստան-ԱՄԷ-Կիպրոս-Ֆրանսիա առանցքի դիրքորոշմանը, ինչը ստեղծում է համագործակցության լայն դաշտ:

Հատկանշական է նաև, որ Երևանը շարունակում է ակտիվ աշխատանքը Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով. 2019թ.-ին այս ձևաչափի գործարկումն ու համագործակցության ակտիվ տեմպը Հայաստանի նախաձեռնողականության, թերևս, լավագույն դրսևորումն է, ինչն իր հերթական արտացոլումն է ստացել ՄԱԿ-ում Թուրքիայի դիրքերի ամրապնդման դեմ ուղղված այս գործընթացում։
 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12