Համբուրում եմ ձեր ձեռքերը, որ պարզել եք ինձ հեռվից. վարչապետի բանաստեղծությունը՝ իրեն ողջունող այգեգործներին

03.04.2019 22:23
1115

«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա:

Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ժամանակ շատ չուներ եւ ընդամենը երկու տեղ է կարողացել կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսել է նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չի կարողացել շփվել:

Շարունակելով, վարչապետը գրում է.

«Ողջ ճանապարհին մտածում էի գործից կտրվող ու ինձ ողջունող այդ մարդկանց մասին: Մինչեւ հասա Երեւան՝ ծնվեց այս բանաստեղծությունը:

Երկար մածում էի՝ հրապարակե՞մ թե ոչ: Հետո որոշեցի հավատարիմ մնալ հին սկզբունքին. եթե ասելիք կա՝ պետք է ասվի:

Համբուրում եմ ձեր ձեռքերը, 
որ պարզել եք ինձ հեռվից,
Եւ ուզում եմ վստահ լինել,
որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը:

Համբուրում եմ ձեր աչքերը,
որ սիրով են ինձ նայում, 
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
եթե անգամ ձեր այդ սերը չքանա,
եթե անգամ ատելություն դառնա ձեր այդ սերը՝ 
Իմ աչքերի սերը երբեք չի խամրելու:

Համբուրում եմ այն կածանը, 
որ բացել եք դուք հիմա: 
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
ձեր ոտքերի կոշտուկների գնով բացված այդ կածանը՝ 
մայրուղի է դառնալու։

Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ ճաքերով են պատված:
Եւ ուզում եմ վստահ լինել, 
Որ զգում եք ջերմությունն
իմ շուրթերի»:

armtimes.com

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25