Հանքերով զբաղվող շուրջ 13 ընկերությունների բաժնեմասերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել ու վաճառվել օֆշորային կազմակերպությունների

21.05.2019 19:02
1256

ՀՀ տարածքում ոչ մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվելու թույլտվություն ունեցող 2 և երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեցող շուրջ 11 ընկերությունների բաժնեմասերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել մի մասը Կայմանյան կղզիներում, մյուս մասը՝ Մարշալյան կղզիներում ու Կիպրոսում հիմնադրված կազմակերպությունների: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտնել էր, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրեն ուսումնասիրություն է ուղարկել, որտեղ ասվել է, թե Հայաստանի հանքերի շատ մեծ մասի դեպքում որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։ Վարչապետի հանձնարարականով այդ գրությունը հասցեագրվել է ՀՀ էներգետիկայի նախարարությանը, որտեղից Tert.am-ին հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից գործ է հարուցվել:

Ներկայացնում ենք Քննչական կոմիտեի պատասխանը ամբողջությամբ:

«Ձեր 13.05.2019թ. հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած գործարքների ուսումնասիրության արդյունքում ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ոչ մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվելու թույլտվություն ունեցող 2 և երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեցող շուրջ 11 ընկերությունների բաժնեմասերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել մի մասը Կայմանյան կղզիներում, մյուս մասը՝ Մարշալան կղզիներում ու Կիպրոսում հիմնադրված կազմակերպությունների: 2014-2015թթ. վերը նշված ընկերությունների գործունեությունը դադարեցվել է, այդ ընթացքում ընկերությունների հանքային իրավունքների ժամկետներն ավարտվել են ու դրանք երկարացնելու կամ պաշար հաստատելու գործընթաց չի իրականացվել: Նշված ընկերությունները հանքարդյունահանում չեն իրականացրել և շահույթ չեն ստացել: Ներկայումս այդ ընկերությունները ՀՀ տարածքում հանքային իրավունքներ չունեն և որևէ գործունեություն չեն իրականացնում»:

Ինչ վերաբերում է հարցերին, թե որ հանքերի մասին է խոսքը, ովքեր են ընկերությունների սեփականատերերը, ինչ փուլում է հարուցված գործը, Քննչական կոմիտեից նշել են, որ այդ հարցադրումների կապակցությամբ տեղեկատվություն չեն կարող տրամադրվել, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40