Հանրապետության հրապարակից մեկնարկում է ավանդական ջահերով երթը (ուղիղ)

23.04.2022 21:00
2906

Երեւանի Հանրապետության հրապարակից այսօր`ապրիլի 23-ին, մեկնարկում է ավանդական Ջահերով երթը:

Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթն այս տարի կրում է «Զարթնիր լաո» կարգախոսը: Երթին մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ազատության հրապարակից էլ ջահերով երթին կմիանա արդեն մեկ շաբաթ նստացույց հայտարարած  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր կողմնակիցների հետ:

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարել է, որ այսօր պետք է  ամբողջ աշխարհին ցույց տալ և ապացուցել` մենք տեր ենք Արցախին, մենք տեր ենք մեր պետականությանը և տեր ենք հայ ժողովրդի ապագային, որի համար պատրաստ ենք պայքարել, իսկ ապրիլի 25-ից մենք ամբողջ Հայաստանով կմեկնարկի անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ:

Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից եւ կընթանա  Ամիրյան փողոցով, Մաշտոցի, Բաղրամյան պողոտաներով, այնուհետեւ Կիեւյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Երևանում անցկացվող ջահերով երթին զուգահեռ՝ նման երթ կլինի նաև Ստեփանակերտում: Երթին կմասնակցեն նաեւ Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Նշենք, որ  թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում ջահերի երթ անցկացվել է ամեն տարի, սակայն այս տարի Արցախի հարցում ստեղծված ճգնաժամի ֆոնին այս երթերը առավել խորհրդանշական բնույթ են կրում:

news.am

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

28.10.2026 11:15

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Նիկոլայ Բորդյուժա

28.10.2026 10:36

Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին

27.10.2026 19:42

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45