Հանրապետության ոստիկանապետը` Սյունիքում

24.03.2014 14:15
1998

Մարտի 13-ին մարզպետարանի դահլիճում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց մարզի իրավապահ մարմինների, քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուների, մարզկենտրոնի դպրոցների տնօրենների հետ: Դրան նախորդել էր ոստիկանապետի աշխատանքային խորհրդակցությունը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ:

Մարզկենտրոնի դահլիճում բացելով խորհրդակցությունը` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշեց, որ նման ձեւաչափով սա ՀՀ ոստիկանապետի հետ անդրանիկ հանդիպումն է եւ ակնկալեց մարզի հիմնախնդիրներին առնչվող կառուցողական քննարկում:

Վլադիմիր Գասպարյանն իր խոսքում նշեց, որ վերջին 2.5 տարում, իր ձեւակերպմամբ, ոստիկանությունն անցել է վերափոխումների, ձեւափոխումների, բարեփոխումների ճանապարհ, ինչի դրական արդյունքները նկատելի են մայրաքաղաքում, իսկ մարզերում որոշակի թերություններ կան, որը բխում է հանրապետության ոստիկանության աշխատաոճից: Ուստի 2014-ին իրենք ընտրել են մարզերի հետ աշխատելու մարտավարություն: «Ոստիկանությունը զարգացում կարող է ապրել ինչ-որ մի ժամանակահատված, - փաստեց ոստիկանապետն ու հավելեց, - բայց այդ զարգացումը չի դառնում շարունակական, որքան էլ տարօրինակ հնչի, փորձեցինք համակարգն ազատել «անշարժ գույքերից», «զբոսաշրջիկներից», այս կամ այն պատգամավորի, այս կամ այն նախարարի, կուսակցության, հեղինակության նշանակած մարդկանցից, ովքեր ոչ թե ոստիկանության եւ հասարակության շահերն էին պաշտպանում, այլ իրենց հովանավորների, միեւնույն է, հիվանդությունն ամբողջությամբ բուժված չէ: Պարզորոշ է, որ կան երեւույթներ, որոնցից մենք պիտի ազատվենք: Թվում է, թե ամեն ինչ շտկված է, բայց ներքուստ զգում ես, որ ինչ-որ բան, ինչ-որ տեղ ճիշտ չի աշխատում, եւ դա է մեզ ստիպում, որ աշխատենք ձեզ հետ, որպեսզի դուք նկատեք ու տեսնեք, նաեւ հուշեք այն, ինչ մենք չենք տեսնում, մեր բարեփոխիչների թիմը չի տեսնում… Սրա փոխարեն մենք ձեզ փոխանցելու ենք մեր աջակցությունը, սկզբունքայնությունը, մեր արդարությունը»:

Կարեւորելով Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը հանրապետության համար, Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց անզիջում լինել բացասական երեւույթների հանդեպ. «Այս տարածաշրջանը ե՛ւ մեր առաջին գիծն է, ե՛ւ մեր թիկունքն է, եւ այստեղ մենք ավելի կազմակերպված պիտի լինենք»: Նաեւ անդրադարձավ թմրամիջոցների անօրինական շրջանառության խնդրին. «Այս տարածքում` Իրանի սահմանում, թմրանյութեր կան եւ շատ կան: Ինձնից լավ գիտեք, որտեղից ով է բերում, դուք գիտեք այդ շշուկները, ուղղակի անպատասխանատու եք, թվում է, թմրանյութը ձեզ չի վերաբերում, սակայն այստեղ նստած, չեք հասկանալու, թե ոնց ձեր զավակը թմրամոլ դարձավ, կործանվեց: Զավակների հարցում իմը եւ քոնը չեն լինում…»:

Անդրադառնալով առաջնահերթ մյուս խնդիրներին` Վ.Գասպարյանը փաստեց, որ ոստիկանության մարտավարությունն ուղղված է անչափահասների` հասարակության լիարժեք քաղաքացի դարձնելու խնդրին: Անչափահասների շրջանում ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոստիկանապետի հրամանով Սյունիքի մարզի հինգ ավագ դպրոցում կլինեն ոստիկանության աշխատակիցների հաստիքներ:

Համայնքի ղեկավարներին ուղղված իր խոսքում ոստիկանապետն ընդգծեց, որ կան գյուղապետեր, ովքեր օրենքով նախատեսված գործողությունները կատարում են անօրինական ճանապարհով եւ համոզմունք հայտնեց, որ որոշ հարցերում պատրաստակամ են իրավական աջակցություն ցուցաբերել համայնքի ղեկավարներին. «Իսկ եթե կան որոշակի շեղումներ, ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, պատրաստ ենք խոնարհությամբ օգնել, կանգնել նրանց կողքին, շտկել»:

Խորհրդակցության ժամանակ խոսվեց նաեւ անօրինական զենք-զինամթերքը կամավոր հանձնելու մասին, որոնց տերերը նման դեպքում կազատվեն քրեական պատասխանատվությունից: Ընդսմին ելույթ ունեցողը հիշեցրեց մեր պապերի խոսքը, թե պատից կախված հրացանն էլ է տարին մեկ անգամ կրակում: Այս համատեքստում բանախոսն այն միտքը հայտնեց, որ հասարակությունը կարող է առաջընթաց ապրել այն դեպքում, երբ արդարությունը, կարգուկանոնը, երբ օրենքն ու օրինականությունը գնում են հասարակության առջեւից, հակառակ պարագայում հասարակությունը թեւաթափ եւ հուսահատ վիճակում կհայտնվի եւ կշարունակի այդպիսին մնալ: Այնուհետեւ հիշեցնելով հայտնի ֆիլմի («Հանդիպման վայրը փոխել չի կարելի»)` նույնքան հայտնի դարձվածքը, Վլադիմիր Գասպարյանը փաստեց. «Գողը, հանցագործը, սրիկան, տականքը պետք է նստեն, եւ դուք այնքան հետեւողական պետք է լինեք, որ ամբողջ պրոցեսներն անցնելով՝ օրինախախտը դատարանի դահլիճից հանկարծ դուրս չգա:

Հետեւողականության, ձեր արած գործի վերջնական գնահատականը տրվում է դատարանում: Մենք այն մասնագիտության տեր մարդիկ ենք, որ 24 ժամ մեր հիմնարկների դռները եւ մեր հոգու դռները պիտի բաց լինեն քաղաքացու առաջ: Եթե փակեցինք ոստիկանության դռները եւ կողպեցինք մեր հոգիները յոթ փականքի տակ, վայ մեր ժողովրդին եւ վայ էդ ոստիկանին»: Որպես նորություն ոստիկանապետը հայտնեց, որ տարվա կեսին ոստիկանությունը նոր համազգեստ է կրելու. «Երեւի շտապողականության պատճառն այն է, որ նոր համազգեստի մեջ ցանկանում ենք տեսնել նոր ոստիկանի, ինչպես Սուրբ գրքում է ասված` հին գինին` հին տիկերում, նոր գինին` նոր տիկերում. ասելս այն է, որ նորացված ոստիկանին ուզում ենք տեսնել նոր համազգեստի մեջ»:

Խորհրդակցության մասնակիցներից ելույթ ունեցողներ չեղան: Միայն Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը հանդես եկավ Քաջարանի ոստիկանության բաժանմունքը բաժնի վերակազմավորելու առաջարկությամբ: Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրեց, որ բարձրացված հարցին դրական լուծում կտրվի: Ոստիկանապետն Արցախյան ազատամարտի մասնակցության եւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում աջակցության համար Քաջարանի համայնքի ղեկավարի կողմից արժանացավ հուշամեդալի:

Շնորհակալություն հայտնելով Սյունիքի մարզի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար` մարզպետ Վահե Հակոբյանը Վլադիմիր Գասպարյանին նվիրեց Խուստուփի բնապատկերով գեղանկար: Վերջինս էլ պարտքի տակ չմնաց` մարզպետին հանձնելով ոստիկանի զինանշանով կրծքանշան:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34