Հանրային քննարկում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

21.12.2015 17:44
2505

Դեկտեմբերի 18-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ նվիրված Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդերքի տեղամասի ընդլայնման, արդյունահանման փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական փորձաքննությանը: Սա նախատեսված երեք քննարկումից երկրորդն էր, որին մասնակցում էին կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Նիլ Ստիվենսոնը, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, տեխնիկական տնօրեն Աշոտ Մարգարյանը, ընկերության վարչական տնօրեն Վահե Հակոբյանը, ազդակիր համայնքների ղեկավարներ, բնապահպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ նաեւ Երեւանից ժամանած, լրագրողներ:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրավական աջակցության ծառայության պետ Պերճ Խաչատրյանը հայտնեց, որ ներկայացվել է նախնական գնահատման հայտ լիազոր մարմնից՝ բնապահպանության նախարարությունից, որի հիման վրա նախաձեռնվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական փուլը եւ մշակվել համապատասխան տեխնիկական առաջադրանքի նախագիծ:

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը ներկայացրեց տեխնիկական առաջադրանքի նախագծի ելակետային դրույթները, մասնավորապես նշեց, որ նախնական գնահատման հայտը բովանդակում է վեց կետից բաղկացած պահանջ եւ հայտնեց, որ դրանք քննարկվում եւ ուսումնասիրվում են այս գնահատման փուլում: Խնդրո առարկայի առնչությամբ նկատառումներ հայտնեցին «Սիվիլնեթ» հասարակական կազմակերպության փորձագետ Վահրամ Բեկթաշյանը, բնապահպաններ Արթուր Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, ազդակիր համայնքների ղեկավարները: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը ներկայացրեց քաղաքապետարանի պաշտոնական տեսակետը քննարկվող հարցի առնչությամբ: Բարձրացված հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես եկավ կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, տեխնիկական տնօրեն Աշոտ Մարգարյանը:

Ամփոփելով քննարկումը՝ Կարինե Մովսիսյանը նշեց, որ ներկաների հնչեցրած առաջարկների մեծ մասն արդեն իսկ տեղ է գտել ապագա տեխնիկական առաջադրանքում՝ կապված բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, Արծվանիկի պոչամբարի ընդլայնման հետ եւ այլն, առկա չէր միայն անդրսահմանային ազդեցությունների հարցը: Որոշվեց, որ եթե նման ազդեցությունների փաստը հաստատվի, դրանք եւս տեղ կգտնեն առաջադրանքում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40