Հարգանքի տուրք մատուցեցին դեսպանատանը

06.04.2018 11:02
1469

Կապան քաղաքի բնակիչներ Դավիթ եւ Գրետա Հայրապետյանները Խատինի ողբերգության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, որի 75-րդ տարելիցը լրացավ վերջերս, Հայաստանում Բելառուսի դեսպանություն էին այցելել: Նրանք դեսպանատուն հասան անձնական օգտագործման «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա Բելառուսի ազգային խորհրդանիշերն էին՝ դրոշն ու զինանշանը, նաեւ Խատինի ողբերգությունը հիշատակող մակագրություն: 

Խատինը բելառուսական գյուղ է, որը 1943 թվականի մարտի 22-ին հիմնահատակ արվեց, իսկ բնակչությունը՝ մոտ 150 մարդ, մանուկից տարեց, հրո ճարակ դարձավ գերմանաֆաշիստական զավթիչների կողմից: Գյուղը ջնջվեց աշխարհագրական քարտեզի վրայից: Մի քանի հոգու հրաշքով հաջողվեց փրկվել այդ դժոխքից:

Դեսպանատանն ամուսինները հանդիպել են Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի եւ դեսպանի խորհրդական Վյաչեսլավ Լիսուխայի հետ, ներկայացրել իրենց նպատակը:

Դեսպանատանը դիվանագետների հետ կայացած զրույցի ընթացքում Հայրապետյան ամուսիններն իրենց հոգու հղումը բացատրեցին նրանով, որ անկեղծորեն ընդունում են բելոռուս ժողովրդի սխրանքը Մեծ հայրենականի տարիներին՝ սփոփանքի խոսքեր ասելով զոհված բելոռուսցիների հասցեին, ինչպես նաեւ մոմեր վառեցին եւ ծաղիկներ դրեցին Խատինի զոհերի հիշատակը հավերժացնող վահանակի մոտ:

Բելոռուս ժողովրդի հանդեպ ջերմ հուշերը Դավիթ Հայրապետյանի մեջ պահպանվել են խորհրդային բանակում ծառայելու օրերից, որն անցկացրել է Մինսկի մարզի Բորիսով քաղաքում: Նրա հոգում նաեւ տխուր հիշողություններ էին մնացել, երբ այցելել էր Խատինի հուշահամալիր:

Բորիսովը Կապանի քույր քաղաքն է, եւ Հայրապետյան ամուսինները դիվանագետներին հավաստիացրին, որ ամեն կերպ աջակցելու են քույր քաղաքների՝ Բորիսովի եւ Կապանի միջեւ եղբայրական կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40