Հավաքվել էին բանաստեղծի երկրպագուները

05.12.2014 18:05
1796

Վաղուց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի դահլիճն այդքան մարդաշատ չէր եղել: Հավաքվել էին մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի պոեզիայի երկրպագուները: Ցերեկույթը կազմակերպել էին մշակույթի կենտրոնի տնօրենությունը, գրադարանային բաժինն ու բաժնին կից գործող գրական խմբակը, որի անդամներն ուսանողներ, բարձր դասարանցիներ են:

Ավագ սերունդը, ինչպես դարեր շարունակ, այնպես էլ այսօր, դժգոհ է երիտասարդությունից: Չգիտեմ երբ, ինչպես, բայց ներկայիս դժգոհությունն արտահայտվում է նախ նրանով, որ իբր երիտասարդությունը կապված չէ գիր-գրականության հետ, որ համացանցը կտրել է նրանց գրքից, որ նրանք գեղարվեստական գրականություն, հատկապես պոեզիա չեն կարդում. դահլիճում հավաքված մոտ երկու հարյուր երիտասարդ` բանաստեղծության իրենց նուրբ զգացողությամբ, եկել էին հերքելու այդ կարծրատիպը:

Ասում են` բանաստեղծությունը լավն է, իսկ նրա հեղինակը` կայացած, եթե այն կարդալիս կամ լսելիս մտածում ես` երանի թե ես գրած լինեի: Հասկանալի է, որ Վարպետի բոլոր ստեղծագործություններն էլ այս չափագրության մեջ են: Իսկ երբ դրանք ներկայացվում են նրա խոսքերով գրված` մի այլ մեծանուն հայորդու` Տիգրան Մանսուրյանի ստեղծած երաժշտության ֆոնի վրա` նման շնորհալի երիտասարդների մատուցմամբ` ամեն ինչ կատարյալ է դառնում: Վարպետի բանաստեղծությունները հրաշալի ներկայացրին բոլոր ասմունքողները, բայց նրանց մեջ ցանկանում եմ առանձնացնել հատկապես Գորիսի Ս.Խանզադյանի անվան դպրոցի 4-րդ դասարանցի Ինգա Գյուլամբարյանին, ում մանկական անկեղծությունն ու բանաստեղծի խոսքի, պատկերի պարզությունը գտել էին իրար, դարձել մի ամբողջություն:

Ցերեկույթի ավարտից հետո մասնակիցները չէին շտապում թողնել դահլիճը: Հրավիրվածներից շատերն իրենց պարտքն էին համարում անձամբ մոտենալ եւ շնորհակալություն հայտնել մշակույթի տան տնօրեն Արկադի Մարդյանին, գրադարանային բաժնի վարիչ Զոյա Գալստյանին, Վարպետի բանաստեղծություններով գրված երգերը կատարողներին:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12