Հավատարիմ հայրենի երկրամասին եւ նրա մարդկանց. այդպես են բնութագրել Մարտին Մայսուրյանին, ով մահկանացուն կնքեց այսօր

04.01.2025 15:08
2444

Հունվարի 4-ին կյանքից հեռացավ Գորիսի տարածաշրջանում հայտնի պետական, կուսակցական, խորհրդային համակարգի երկարամյա, փորձառու եւ վաստակաշատ գործիչ Մարտին Արմենակի Մայսուրյանը:

Ծնվել է 1937 թ. նոյեմբերի 27-ին՝ Գորիսի շրջանում եւ հատկապես Խնձորեսկում հայտնի Մայսուրյանների գերդաստանում:

Գորիսի գյուղտեխնիկումը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, բայց հանգամանքների բերումով բարձրագույն կրթությունը ստացել է հեռակա կարգով, իսկ աշխատանքային գործունեության առաջին հասցեն դարձել է շրջանի երիտասարդության հետ տարվող աշխատանքների ոլորտը: Եվ դա պատահական չէր. 15 տարեկանում ղեկավարել էր Գորիսի գյուղտեխնիկումի կոմերիտական կազմակերպությունը. ընդհանրապես հասարակական աշխատանքը նրա կյանքի ուղեկիցն է եղել տասնամյակներ շարունակ: ՀԼԿԵՄ Գորիսի շրջկոմում նախ հրահանգիչ էր, ապա՝ 1961-65 թթ., շրջկոմի առաջին քարտուղար:

Այն տարիներին էնտուզիազմի եւ ռոմանտիկայի պակաս չկար. աշխատանքի բերումով եղել է Կապանի եւ Գորիսի ամենահեռավոր ու լեռնային գյուղերում, շոշափել գյուղական կյանքի զարկերակը, հաղորդակցվել հողի մշակի հոգսերին:

Մարտին Մայսուրյանի կյանքում նոր էջ բացվեց 1967-ին, երբ ստանձնեց Գորիսի շրջանային կինոցանցի տնօրենի պաշտոնը: Տասը տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ իրականացրեց Գորիս քաղաքում եւ շրջանի գյուղերում կինոցանցի զարգացման, մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ, քանիցս մասնակցեց ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին՝ պարգեւատրվելով  ոսկե մեդալով:

1977-91 թթ. Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալն էր՝ կատարելով իրավաբանի ու կազմակերպական բաժնի ղեկավարի պարտականությունները, որից հետո կրկին ղեկավարեց շրջանային կինոցանցը:

2000-2003 թթ. եղել է Գորիսի քաղաքապետի տեղակալ:

Բոլոր պաշտոններում աչքի է ընկել բացառիկ աշխատասիրությամբ, հանձնարարված գործի հանդեպ պատասխանատվությամբ, սկզբունքայնությամբ, կազմակերպչական ունակություններով: Ու այդ ամենի համար քանիցս արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրի, փոխանցիկ դրոշների, պատվոգրերի, սոցմրցության հաղթողի կոչման:

Նաեւ վեց անգամ ընտրվել է Գորիսի քաղաքային, երկու անգամ՝ Գորիսի շրջանային խորհրդի պատգամավոր:

Այդ ամենը հիմա գուցե եւ ժամանակավրեպ գնահատումների տպավորություն թողնի, որոշ դեպքերում նույնիսկ անհասկանալի լինի, բայց նշված հաջողությունները ձեռք են բերվել նվիրական աշխատանքով, հայրենի երկրամասին ու նրա մարդկանց հանդեպ ունեցած պատասխանատվությամբ եւ հավատարմությամբ:

Մարտին Մայսուրյանի կենսագրության մեջ որոշակի տեղ է զբաղեցրել կուսակցական գործունեությունը:

1990-ական թվականներին, երբ արդեն փլուզվել էր Խորհրդային Միությունը, շատ շատերը դուրս էին գալիս կոմունիստական կուսակցության շարքերից, բայց նա հավատարիմ մնաց իր հավատամքին, մարդկային իր նկարագրին, որդեգրած արժեքներին: Հենց այդ ժամանակ էլ ընտրվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար, արժանացավ Ռուսաստանի կոմկուսի «Կուսակցական արիության համար» ոսկյա շքանշանի:

Նա այն համոզմունքն ուներ, որ, բոլոր թերություններով հանդերձ, խորհրդային տարիներին Գորիսի տարածաշրջանը, ինչպես եւ Հայաստանի Հանրապետությունն ամբողջապես, աննախադեպ զարգացում է ապրել մեր կյանքի բոլոր ոլորտներում:

Ցավ էր ապրում Արցախի ու արցախցիների ողբերգության, մեր ազգային արժեքների վրա կատարվող հարձակումների, հայ ժողովրդի արժանապատվության դեմ ուղղված ամեն մի ոտնձգության, մարդկային առօրյա հարաբերություններում առաջ եկած նորանոր եւ արգահատելի երեւույթների համար:

Մարտին Մայսուրյանը գեղեցիկ ընտանիք էր ստեղծել Լուսյա Փանդունցի հետ, ով քիմիա-կենսաբանություն առարկաների լավագույն ուսուցչի համբավ ուներ ամբողջ հանրապետությունում:

Ունեցել են երեք որդի, որոնցից Արայիկ Մայսուրյանը՝ աֆղանական պատերազմի վետերանը, վաղաժամ հեռացավ կյանքից:

Մարտին Մայսուրյանը հայտնի էր իր մարդկայնությամբ, համաքաղաքացիների ու ընկերների հանդեպ ուշադրությամբ եւ հոգատարությամբ:

Նրա անունը, անտարակույս, տեղ է գտել Գորիսի տարածաշրջանի նորագույն շրջանի պատմության մեջ:

Հարգանք Մարտին Մայսուրյանի հիշատակին, ցավակցություն՝ նրա հարազատներին ու մերձավորներին:

***

Մարտին Մայսուրյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Գորիս քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 5 հասցեում գտնվող սգո սրահում՝  հունվարի 5-ին, ժամը 17-ից սկսած:

Հուղարկավորությունը՝ հունվարի 6-ին, նույն տեղից:

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48