Հայ ծրագրավորողներն ախտորոշիչ որոշումներին աջակցող արհեստական բանականության համակարգ են ներկայացրել

14.02.2019 11:04
1190

Հայ ծրագրավորողները մասնակցում են ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փետրվարի 11-15-ն  անցկացվող HIMSS19  Health IT Conference (առողջապահության ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաներ) խոշորագույն միջազգային  համաժողովին, որտեղ համաշխարհային առաջատար ընկերությունները ներկայացնում են  առողջապահության ոլորտին վերաբերող տեխնոլոգիական նորությունները։ Ինչպես տեղեկացրին «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ից, համաժողովին մասնակցում են նորարարական մոտեցումներ և  նոր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններ, առողջապահության, դեղագործության ոլորտների, աշխարհի հայտնի բժշկական համալսարանների ներկայացուցիչներ։

Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հիմնադիրներից «Sylex SARL» ընկերությունը համաժողովի ցուցահանդեսային հարթակում հանդես է գալիս առանձին տաղավարով՝  ներկայացնելով էլեկտրոնային առողջապահության ոլորտի իր նոր լուծումները, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ ախտորոշիչ որոշումներին աջակցող համակարգը։  Ընկերության հայ մասնագետների մշակած ռոբոտ-համակարգը կարող է կատարել թերապևտ-բժշկի օգնականի դեր և օգնել մասնագետ բժշկին առավելագույնս ճիշտ ախտորոշում կատարելու հարցում։

«HIMSS –ին մասնակցելը երկու նպատակ ունի՝ ներկայացնել քեզ և ծանոթանալ աշխարհում ոլորտում կատարվող նորարարություններին։ Որպես առողջապահության ոլորտում գործող ՏՏ ընկերություն, մենք հետևում ենք ոլորտի ընդհանուր զարգացումներին։ Մեր ինժեներները նույնպես ձգտում են նորին, ավելի բարձրին։ Մենք ամեն տարի HIMSS –ում եղել ենք որպես այցելու՝ նորարություններին ծանոթանալու համար։ Հպարտ ենք, որ այս տարի միջազգային այնպիսի  հսկաների հետ, ինչպիսիք ենք, օրինակ, IBM-ը,  Oracle Corporation-ը և այլն,  ունենք մեր տաղավարը»,-ասել  է «Sylex SARL» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։

Նա նշել է, որ ներկայումս ոլորտում բավականին մեծ հետաքրքրություն և պահանջարկ կա արհեստական բանականությամբ գործող համակարգերի նկատմամբ։  Ներկայացված համակարգը՝ թերապևտ բժշկի ռոբոտ-օգնականը, կարող է բժշկին օգնել արագ և ավելի ճշգրիտ ախտորոշում իրականացնել, խուսափել  ավելորդ չափումներից ու հետազոտություններից, ինչպես նաև խնայել բժշկի ժամանակը, որը նա կարող է օգտագործել ուրիշ հիվանդների ընդունելու համար։

«Համակարգը բժշկական հանրության համար է ստեղծված՝ որպես բժիշկների գործիք։  Երբ որ թեստավորման ընթացքում համոզվենք նրա բացարձակ արդյունավետության մեջ, արդեն կարող ենք վստահ առաջարկել օգտվել մեր «դոկտոր Լեքսի» ծառայություններից։ Իսկ առայժմ նախատեսում ենք  այն փորձարկել համալսարանական շրջանակում․  հնարավորություն ստեղծել բժշկական համալսարանների ավարտական կուրսերի ուսանողների համար մրցել արհեստական բանականության պրոդուկտի հետ»,-նշել է «Sylex SARL» ընկերության  զարգացման գծով տնօրեն Կարեն Բադալյանը։

Ընկերության ծրագրավորողների կողմից  ռոբոտ-համակարգի մշակման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Դրանցում ներգրավվել են  նաև բժիշկներ, օգտագործվել են հայտնի Merck կազմակերպության բժշկական հանրագիտարանները, PubMed-ի տեղեկատվական բազաները։

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24