Հայ ժողովրդի զավակները՝ Մոսկվայի համար ճակատամարտում

26.10.2015 11:26
2519

Ըստ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմագիտության դոկտոր Կլիմենտ Հարությունյանի, ով Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ 20 ծավալուն աշխատությունների եւ ավելի քանի 200 հոդվածների հեղինակ է, Մոսկվայի ճակատամարտում ռուսների, ուկրաինացիների, բելառուսների եւ ԽՍՀՄ մյուս ազգությունների զավակների հետ ֆաշիստական Գերմանիայի բանակների դեմ կողք կողքի կռվել են հայ ժողովրդի մի քանի տասնյակ հազար զավակները: Այս մասին նա պատմում է «Հայ ժողովրդի զավակների մասնակցությունը Մոսկվայի ճակատամարտին» ռուսերեն աշխատությունում, որը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը՝ մոսկվաբնակ հայրենակից, բարերար Արամ Մանուկյանի (Լեվայի) աջակցությամբ:

Աշխատությունը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած մեծ հաղթանակի 70-ամյակին:

Ուսումնասիրությանը երեկ Հայաստանի վետերանների միավորումում ծանոթացան Հայրենական մեծ պատերազմի վետերանները, որոնց թվում նաեւ ԽՍՀՄ մայրաքաղաքի եւ այլ քաղաքների ու գյուղերի պաշտպանությանը մասնակցած մի շարք նախկին ճակատայիններ, ովքեր եկել էին գրքի հեղինակի հետ հանդիպմանը: Նրանց հետ էին նաեւ Արցախի ազատագրական պատերազմի վետերաններ, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ներկայացնելով գիրքը՝ Կ.Հարությունյանն ասաց, որ փորձ է արել աշխատությունում համառոտ ներկայացնել նաեւ հայ-ռուսական հարաբերությունները, որոնց սկիզբը 10-րդ դար է հասնում, այնուհետեւ տեղեկություններ են հրապարակված Գրյունվալդի ճակատամարտի մասին (1410 թվական), որին հայկական գունդ է մասնակցել եւ այլն:

Գիրքը տպագրվել է Երեւանում, 500 օրինակ տպաքանակով, որից 400-ը տարվել է Մոսկվա, բաժանվել տեղում եւ լայն արձագանք գտել:

Հեղինակի հաշվումներով, Մոսկվայի ճակատամարտի հայ մասնակիցների թիվը հասնում է մոտ 30 հազարի: Այն սկսվել է 1941 թվականի սեպտեմբերի 30-ին եւ տեւել մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը:

Մոսկվայի ճակատամարտին իր հատուկ զորախմբով մասնակցել է մարշալ Հովհաննես Բաղրամյանը եւ, ըստ հեղինակի, կարեւոր դերակատարություն ունեցել: Եվ պատահական չէ, որ նրա մեդալների թվում հայտնվել է նաեւ Մոսկվայի պաշտպանության համար մեդալը: Մոսկվայի ճակատամարտի «նախերգանքին»՝ Սմոլենսկի ճակատամարտին ակտիվորեն մասնակցել է զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի ղեկավարած զորամիավորումը:

Տանկային գումարտակի մի հրամանատար իր գումարտակով կարողացել է Մոսկվայի տակ գերմանական 18 տանկ խփել: Ինքը զոհվել է, հետմահու ներկայացրել են հերոսի կոչման, բայց Լենինի շքանշան են տվել: Հեղինակը արխիվներից ճշտել է նրա ազգանունը՝ Սահրադյան, ծննդավայրը՝ Ջավախքի Սաթխա գյուղ: Ազգանունը մինչ այդ սխալ են գրել, Սարատիանի, կարծելով, թե վրացի է:

Գրքում ներկայացված են Մոսկվայի ճակատամարտին մասնակցած տարբեր գործիչներ, այդ թվում՝ Անաստաս Միկոյանը, Իվան Թեւոսյանը, Արտեմ Միկոյանը, Կիրիլ Շչոլկինը (Կիրակոս Մետաքսյան), Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), դիվիզիաների եւ գնդերի հրամանատարներ, ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ:

Լուսանկարներից բացի, գրքի վերջում տրված է ճակատամարտում զոհված եւ անհետ կորած հայորդիների ցուցակը:

Կ.Հարությունյանի աշխատանքը բարձր գնահատեցին պատերազմի մասնակցի զավակ Հենրիկ Խառատյանը, ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր բարձրագույն սպայակազմի հանձնաժողովի նախագահ, գեներալ մայոր Վլադիմիր Հայրապետյանը, միջազգային անվտանգության ասպետական ակադեմիայի կողմից՝ գեներալ լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը եւ ուրիշներ:

Կ.Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է Մեծ հաղթանակի 70-ամյակի հոբելյանական մեդալով, որը նրան հանձնեց Վլադիմիր Հայրապետյանը:

Եղան նաեւ այլ պարգեւներ:

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ
07-10-2015

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40