Հայ ժողովուրդը եւ պաշտոնյաները պետք է որոշեն իրենց ապագան. ՀՀ–ում ԵՄ դեսպանը՝ Հայաստանի ԵՄ անդամակցության մասին

25.10.2024 16:54
759

Մենք, իհարկե, հարգում ենք Հայաստանի քաղաքացիների նախաձեռնությունը, կարծում եմ՝ շատ-շատ կարեւոր է, որ մարդիկ մասնակցում են իրենց երկրի ապագա քաղաքականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Դա ժողովրդավարական իրավունքների մի մասն է: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը եւ պաշտոնյաները պետք է որոշեն իրենց ապագան: Ինչպես գիտեք, մենք շատ լավ համագործակցություն ունենք Հայաստանի հետ, մենք աշխատում ենք այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Մենք փոխգործակցում ենք տարբեր ոլորտներում, այդ թվում անվտանգության, որպեսզի Հայաստանն օգտվի Եվրոպայի խաղաղության գործիքակազմից: Դա շատ-շատ կարեւոր է, դա փոքր աջակցություն չէ` ուղղված հզորությունների ու կարողությունների ընդլայնմանը»,-ասաց դեսպանը:

Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը կտա դրական արդյունքներ, Հայաստանը կհամապատասխանի սահմանված չափանիշներին եւ ՀՀ քաղաքացիների համար կգործի ազատ վիզային ռեժիմ:

«Իհարկե, հայ հասարակությունը, հայկական ժողովրդավարությունը պետք է որոշի, թե ինչ են ուզում անել ԵՄ անդամակցության առումով: Մեր կողմից մենք դիտարկում ենք բոլոր զարգացումները»,-ընդգծեց Մարագոսը:

Նշենք, որ Հայաստանում ԵՄ անդամակցությանն ուղղված քաղաքականություն որդեգրելուն ուղղված ստորագրահավաք է իրականացվել, արդեն իսկ հավաքվել են անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները եւ համապատասխան օրինագիծը մոտ ապագայում կքննարկվի ԱԺ-ում: Եթե ԱԺ-ն մերժի այն, ապա անհրաեշտ կլինի հավաքել 300 հազար ստորագրություն՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե իրականացնելու համար:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24