Հայաստան-Իրան սահմանը՝ շնչափող երկու երկրների համար․ հարցազրույց Իրանի խորհրդարանի նորընտիր հայազգի պատգամավորի հետ

05.03.2024 20:24
632

Ուրբաթ՝ մարտի 1-ին Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյուքում Սպահանի և հարավային իրանահայության ընտրամասում հաղթեց Գեղարդ Մանսուրյանը՝ ձեռք բերելով քվեների 78 տոկոսը։ Մանսուրյանը քաղաքագետ է, միջազգային հարաբերությունների փորձագետ։ Հեղինակն է «Հայաստանը և հարակից անվտանգության խնդիրները» գրքի։ Բազմաթիվ քաղաքական վերլուծական հոդվածներ է հրապարակել՝ Կովկասի, Հայաստանի ու Արցախի մասին։  Առաջիկա շաբաթներին պաշտպանելու է դոկտորական ատենախոսությունը՝ «Սյունիքի ապահովության դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության հարցում» թեմայով։ Yerkir.am-ը զրուցել է նորընտիր պատգամավորի հետ։ 

-Շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով հաջողություններ Ձեր պատասխանատու գործում։ Տարիներ շարունակ ակտիվ գործունեություն եք ծավալել համայնքային կյանքում։ Անդամակցել եք թեմի Պատգամավորական ժողովի 15, 16 և 17-րդ նստաշրջաններին։ Առաջիկա 4 տարիների համար պատգամավորի պարտականություններ եք ստանձնելու Իրանի Իսլ․ խորհրդարանում։ Ի՞նչ նպատակներ եք հետապնդում։ Որո՞նք են այն առանցքային հարցերը, որոնց ուղղությամբ ուզում եք աշխատել ու բարձրաձայնել խորհրդարանում։

Առաջին հերթին շնորհակալություն պետք է հայտնեմ իրանահայությանը, մասնավորապես՝ Սպահանի հայ համայնքին ու հարվային իրանահայությանը, որ բարձր գիտակցությամբ՝ 80 տոկոսով մասնակցություն ցուցաբերեցին ու փաստեցին, որ կարևորում են պատգամավորի դերը թե՛ իրենց կյանքում և թե՛ Իրանի պետական-քաղաքական կյանքում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն ինձ վստահելով՝ հանձնեցին ինձ մեծ պատասխանատվություն՝ պաշտպանելու  հայության համայնքային շահերը, ինչպես նաև աշխատելու Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Առաջիկա 4 տարիներին, ծրագրիս համաձայն՝ ուշադրության կենտրոնում եմ պահելու Սպահանից բացի, Իրանի հարավային բոլոր այն քաղաքաները, որոնցում հայ համայնքներ կան՝ Շիրազը, Ահվազը, Աբադանը, Շահին Շահրը, ինչպես նաև Փերիա գավառը։ 

Պետք է փորձենք բարելավել ժողովրդի ֆինանսական վիճակը, թեթևացնել ժողովրդի կենցաղային հոգսերը։ Պարզ է՝ երկրի անբարենպաստ տնտեսական իրավիճակն ազդել է նաև հայության վրա։ Մի շարք խնդիրներ կան, այդ թվում՝ ուսանողության և զինվորական ծառայության հետ կապված, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Անհրաժեշտ է սերտ կապ ստեղծել մեր հայրենակից պարսիկ պատգամավորների, ի մասնավորի Սպահան նահանգի պատգամավորների հետ, որը կնպաստի մեր աշխատանքների դյուրին ընթաքին։

Նպատակս՝ ժողովրդին, իրանահայ համայնքին ծառայելն է, դժվարությունները փարատելը։ Իրանի Իսլ․ խորհրդարանում հայ պատգամավորի ներկայությունը վկայում է հայության կարևորությունը Իրանի պետական ասպարեզում։

Մեզ միասնություն է պետք։ Աշխատանքներս ուղղված են լինելու միասնությունը համայնքում լիակատար դարձնելուն, քանի որ դա է մեր թույլ կետը, որով մեզ թուլացնում են, հարվածում և հայության դեմ գործող թևերը հենց դրանով են հաջողության հասնում, դա՝ միասնական չլինելն է։ «Հավատա՛նք մեր միասնությանը»․ սա էր իմ կարգախոսը, որին հետևելու եմ։ Այլևս էական չէ քվեների քանակը կամ այն, թե ով է ինձ քվարկել, ով ոչ։ Ես լինելու եմ ամբողջ հայության ներկայացուցիչը։

-Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայ դատի հանձնախմբի և Սպահան նահանգի Իսլ․ Ազատ համալսարանում երկրի հոգևոր առաջնորդի ներկայացուցչության գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ կյանքի էր կոչվել Իրան-Հայաստան հարաբերությունների ուսումնասիրության աշխատանքային խումբը։ Անդամակցել եք խմբին, ուսումնասիրել տարածաշրջանի անվտանգությունը խաթարող երևույթները, ինչպես նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա ազդող խնդիրները։ Այդ խնդիրները կթվարկե՞ք։ Ի՞նչն է խանգարում կողմերին խորացնելու հարաբերությունները։ 

Պատերազմի դաժան ու դառը հետևանքներից հետո, անհրաժեշտ էր քարոզչություն տանել Հայաստանի, մասնավորապես Սյունիքի և նաև Արցախի կարևորության, գեոպոլետիկ նշանակության մասին հասարակության, գիտական ու քաղաքական պատասխանատուների շրջանակներում։ Երկրի առաջնորդի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ համալսարաններում կազմակերպեցինք մի քանի վեբինարներ, որոնց մասնակցեցին հեղինակավոր գիտնականներ։ 

Թշնամիների թիրախում երկու երկրներն են՝ Հայաստանն ու Իրանը։ Իսրայելի դերակատարությունը պատերազմում բոլորին է հայտնի, իսկ պատերազմից հետո հենակետեր կառուցեց Արցախի օկուպացված տարածքներում ու նաև Ադրբեջանում։ Դա լուրջ վտանգ է նաև Իրանի համար։ Այդ բոլորը ներկայացնելու համար սկսեցինք աշխատանքներ ձեռնարկել։ Ձեռքբերումները շատ արդյունավետ էին։ Ընդգծեցինք ու փաստեցինք Հայաստանի ու Սյունիքի կարևորությունը, որպես Իրանի համար անվտանգային նշանակության խնդիր։ Ցանկացած հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը կնշանակի հարված Իրանի անվտանգությանը։     


-Ի պատասխան Կապանում հյուպատոսություն բացելու Իրանի քայլը՝ հայկական կողմը նախապատրաստական աշխատանքներ է տանում Թավրիզում հյուպատոսություն բացելու։ Ո՞նց կգնահատեք այդ որոշումը։ Ի՞նչ կփոխի այն։

Կապանում հյուպատոսության բացումը հստակ ուղերձ էր թշնամիներին առ այն, որ Սյունիքը Իրանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Գնահատելի է Իրանի քաղաքական ղեկավարության, հատկապես արտաքին գործերի նախարարության աշխատանքը, որ կարողացան շատ արագ իրականացնել Կապանում հյուպատոսարանի բացումը։ 

Շուտով տեղի կունենա ՀՀ հյուպատոսարանի բացումը Թավրիզում։ Հատկանշական է, որ պան-թյուրքական հոսանքները լայնածավալ բողոքի ալիք բարձրացրին ու դժգոհություն հայտնեցին։ Պետք է հաշվի առնել, որ Թավրիզը Իրանի տնտեսական խոշոր քաղաքներից է և հյուպատոսարանը կարող է ավելի սահուն դարձնել տնտեսական կապը կողմերի միջև։ Իսկ անվտանգային առումով, անկասկած, չափազանց կարևոր է։ 

-Հայաստանում այլևս բոլորը՝ իշխանական ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մինչև ընդդիադիր գործիչներ, փորձագիտական շրջանականներ, խոսում ու զգուշացնում են այն մասին, որ Ալիևը նոր հարձակման է պատրաստվում։ Իրանում ինչպե՞ս են գնահատում տարածաշրջանային լարվածությունը։ Այդ հնարավոր սցենարի դեպքում ի՞նչ սպասել Իրանից։

Իրան-Հայաստանը սահմանը շատ կարևոր է երկու երկրների համար էլ։ Այն շնչափող է համարվում, որը թույլ է տալիս Հայաստանին շնչել թուրքական աշխարհից հեռու, իսկ Իրանի համար ստրատեգիական կետ է։ Իրանը բազմաթիվ հարևաններով է շրջապատված, ցամաքային ու ծովային բազում ճանապարհներ ունի, բայց գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խոսքով՝ Հայաստանի հետ սահմանը պատմական սահման է, որն Իրանի համար տնտեսական, գեոպոլետիկ ու ստրատեգիական մեծ նշանակություն ունի։ Իրանը բծախնդիր է, անում է հնարավորը, որպեսզի ապահով լինի այս ճանապարհը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ու հզորության ներքո։ Պետք է տեսնել ինչպիսի զարգացումներ կլինեն առջևում։ Իրանի զինավարժությունները և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների և Նախիջևանի մոտ փաստում է Հայաստան-Իրան սահմանի կարևորությունն Իրանի համար։ Այս ուղղությամբ Հայաստանի իշխանություննրը ևս քայլեր ձեռնարկեն, իրենք էլ ավելի ակնհայտ մտահոգություն դրսևորեն, որպեսզի Իրանը հնարավորություն ունենա ավելի հզոր քայլերի գնալ։ Հայաստանն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար պետք է կարողանա անմիջապես Իրանի հետ անվտանգային պայմանագիր կնքել, որը թույլ կտա Իրանին օժանդակել Հայաստանին ու հարձակման պահին պաշտպանել Հայաստանին։ Այս մասին նաև լուրեր են շրջանառվում, հստակ բան չկա, բայց կարող է շատ կարևոր լինել Հայաստանի համար։ Իրանն ինչ գնով էլ լինի պետք է և կպաշտպանի այդ սահմանը, որովհետև դա հենց Իրանի անվտանգության խմդիրն է։

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46