Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին

22.02.2016 16:26
2607

Հարգելի պարոն Մկրտումյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ՍԴ/1459/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Գագիկ Ղահրամանյանի ընդդեմ Սամվել Ալեքսանյանի:

Քաղաքացիական գործը վարույթ է ընդունել եւ քննում է դատավոր Անահիտ Թումանյանը:

Գտնում ենք՝ գործը վարույթ է ընդունվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության կոպիտ խախտումով: Եվ դա, մեր խորին համոզմամբ, արվել է ոչ պատահմամբ կամ թյուրիմացաբար, այլ՝ գիտակցաբար ու ստույգ նպատակով: Վերջին երեք տարում հենց այդ դատավորն է (սեփական կլանի մանր շահերն ու հետաքրքրությունները պաշտպանելու նպատակով) հանձն առել Սյունիքի մարզում եւ մասնավորապես Կապան քաղաքում խոսքի ազատության դեմ պայքարի անփառունակ առաքելությունը, ինչը դրսեւորվել է «Սյունյաց երկիր» թերթի դեմ հարուցված հայցերի քննության ժամանակ: Նկատի ունենք ե՛ւ ՍԴ/0397/02/13 գործի քննությունը, ե՛ւ ՍԴ/0194/02/15 գործը: Ընդ որում՝ վերջին գործի քննության նախնական դատական նիստում (8 սեպտեմբերի 2015թ.) բացարկ եմ հայտնել դատավոր Անահիտ Թումանյանին, ինչը, մի շարք վիճելի եւ անհասկանալի հիմնավորումներով, մերժվել է:

Սակայն ՍԴ/1459/02/15 քաղաքացիական գործը վարույթ ընդունելիս դատավորը թույլ է տվել արարք, որը ոչ միայն գործող օրենսդրության կոպիտ խախտում է, այլեւ իմ մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելու ճանապարհին լուրջ խոչընդոտ՝ ՀՀ քրեական օրենսգրքով անթույլատրելի ու պատժելի գործողություն (հոդված 164):

Այդ հանգամանքն էլ Ձեզ դիմելու պատճառ է դարձել՝ ակնկալելով ստեղծված իրավիճակի պատշաճ քննություն:

Ստորեւ՝ դատավոր Անահիտ Թումանյանի վերջին արարքի բովանդակության նկարագրությունը:

Դատավորը 2016թ. հունվարի 11-ին ընդունել է որոշում «Հայցադիմումը վարույթ ընդունելու եւ նախնական դատական նիստ նշանակելու մասին»: Որոշման մեջ արձանագրել է՝ «Այժմ այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված հայցադիմումի ձեւին եւ բովանդակությանն առաջադրվող պահանջներին, բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով եւ 92-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու եւ վերադարձնելու հիմքերը, ուստի գտնում եմ, որ հայցադիմումը պետք է ընդունվի վարույթ»:

Դատավորը, փաստորեն, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածը, 91-րդ հոդվածի 1-ին մասը, 92-րդ հոդվածի 1-ին մասը, բայց շրջանցել է 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որի համաձայն՝ «Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե՝ 2) նույն անձանց միջեւ նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ»:

Անահիտ Թումանյանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելիս ղեկավարվել է (ինչպես նշված է որոշման մեջ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90, 144, 149.5 եւ 149.8 հոդվածներով:

Մինչդեռ, մատնանշված հոդվածներից եւ ոչ մեկը թույլ չի տալիս դատավորին շրջանցել նույն օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Ավելին, հոդված 90-ի 2-րդ մասով պահանջվում է՝ «Դատավորը պարտավոր է վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը», ինչը նույնպես անտեսել է դատավորը:

Դատավորն անտեսել է իր իսկ վկայակոչած հոդված 144-ի 2-րդ մասի 4-րդ կետը, որի համաձայն՝ «Առանձին ակտի ձեւով կայացված որոշման մեջ պետք է նշվեն՝ 4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետեւթյունների՝ օրենքների եւ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ»:

Հայցը վարույթ ընդունելու հետ կապված վիճելի հարցերը ողջամիտ կասկած են հարուցում դատավորի անկողմնակալության հանդեպ: Վիճելի այդ հարցերը վկայում են նաեւ, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք, ինչի մասին հայտնել եմ նաեւ հայցադիմումի պատասխանի մեջ: Այդ ամենն էլ պատճառ է դարձել, որ 2016թ. փետրվարի 18-ին նախնական դատական նիստում բացարկ հայտնեմ դատավոր Անահիտ Թումանյանին:

Փետրվարի 22-ին, սակայն, Անահիտ Թումանյանն ընդունել է որոշում՝ իմ կողմից դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժելու մասին:

Մերժումը հիմնավորել է ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ, 144-րդ եւ 140-րդ հոդվածներով:

Անահիտ Թումանյանի վկայակոչած օրենքների նշված հոդվածներից եւ ոչ մեկը, ցավոք, թույլ չի տալիս շրջանցել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որի համաձայն «Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե՝ 2) նույն անձանց միջեւ նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ»:

Ավելին, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը, որ վկայակոչվել է մերժման մասին որոշման մեջ, պարտադրում է Անահիտ Թումանյանին՝ անհապաղ ընդունել ինքնաբացարկ: Ահա այդ հոդվածի 1-ին կետը՝ «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ»: Անահիտ Թումանյանը տեղյակ է եղել, որ ՀՀ քաղ.դատ.օր.-ում գոյություն ունի խոչընդոտ, բայց շրջանցել է այն՝ կատարելով հակաօրինական գործողություն:

Անահիտ Թումանյանը վկայակոչել է ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասը: Ըստ Անահիտ Թումանյանի՝ սահմանադրության այդ հոդվածն ամրագրում է՝ «յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:

Անահիտ Թումանյանը կեղծել է նաեւ ՀՀ սահմանադրությունից բերված (վերոգրյալ) քաղվածքը: Բացեք, խնդրում եմ, ՀՀ սահմանադրությունը եւ ընթերցեք 19-րդ հոդվածի 1-ին մասը: Այնտեղ գրված է՝ «Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը եւ հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը»:

Եզրակացությունս հետեւյալն է՝ կամ Անահիտ Թումանյանը տեղյակ չէ, որ երկրում սահմանադրություն է փոխվել, կամ էլ լսել է սահմանադրություն բառը, բայց չգիտի, թե ինչ է այն:

Բայց դա չի խանգարում, որ հարցնենք Անահիտ Թումանյանին՝ ի՞նչ կապ ունեն ձեր վկայակոչումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հետ:

Եվս մեկ անգամ հիշեցնում եմ՝ խոսքն իմ հեղինակած «Թշվառականը» հոդվածի մասին է, որ հրապարակվել է 2013թ. օգոստոսի 8-ին «Սյունյաց երկիր» թերթի էլեկտրոնային կայքում, այնուհետեւ՝ թերթի 2013թ. սեպտեմբերի 3-ի թիվ 22 (295)-ում:

Նույն հայցվորի կողմից այն ժամանակ հայց է հարուցվել ընդդեմ Սամվել Ալեքսանյանի: 2014թ. ապրիլի 2-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Անահիտ Թումանյան) ընդունել է վճիռ այդ հայցի վերաբերյալ:

Պատասխանողը վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան) 2014թ. օգոստոսի 15-ի վճռով վերաքննիչ բողոքը մերժել է եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. ապրիլի 2-ի վճիռը թողել օրինական ուժի մեջ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պատասխանողի ներկայացուցիչը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը (նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի) 2014թ. դեկտեմբերի 3-ին մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Որոշումը եղել է վերջնական եւ բողոքարկման ոչ ենթակա: Այդ ամենից հետո վճիռը լիովին կատարվել է մեր կողմից:

Հիմա նույն անձը նույն առարկայի վերաբերյալ եւ նույն հիմքերով հայց է հարուցում միեւնույն անձի դեմ, իսկ Անահիտ Թումանյանը վարույթ է ընդունում այն՝ շրջանցելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է՝ «Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե՝ 2) նույն անձանց միջեւ, նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ վճիռ»: Ի դեպ, խնդրո առարկայի վերաբերյալ կա նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռը (ԵԿԴ/1060/02/09, 29.05.2013թ.), որը նույնպես անտեսել է դատավորը:

Գտնում ենք, որ Անահիտ Թումանյանը, միեւնույն գործը կրկին վարույթ ընդունելով, գերազանցել է օրենքով իրեն վերապահված լիազորությունները եւ հերթական անգամ խոչընդոտներ ստեղծել մեր մասնագիտական պարտականությունների կատարման ճանապարհին:

Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ քննության առարկա դարձնել դատավոր Անահիտ Թումանյանի վարքագիծը եւ հնարավորության սահմաններում նրան հեռու պահել Սյունիքի մարզին եւ մասնավորապես Կապան քաղաքին առնչվող հարցերը քննելու գործառույթից՝ նկատի ունենալով, որ նա մարզկենտրոնում Հայաստանի Հանրապետության շահերից վեր ունի այլ՝ անձնական եւ կլանային շահեր:

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան
«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր

22 փետրվարի 2016թ.

Հետգրություն

Սույն դիմումն ուղարկվել է նաեւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23