Հայաստանին սահմանազատումը չի պարտադրվել, սակայն Ադրբեջանը պնդել է` վերադարձնել 4 գյուղերը. Գոռ Ծառուկյան

06.06.2024 10:14
667

ՀՀ-ին որեւէ  կողմ սահմանազատում չի պարտադրել, իհարկե, պետք է ամրագրենք, որ այո, Ադրբեջանը պնդել է, որպեսզի իրականացվի այս հայտնի 4 գյուղերի վերադարձը: Այս մասին Հանրային ՀԸ-ն եթերում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և

տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը: 

Դիտարկմանը, որ Ադրբեջանը նույնիսկ սպառնացել է պատերազմով, Գոռ Ծառուկյանը հաստատեց, որ հրապարակային կերպով եղել  է նման ձեւակերպումներ:

«Ադրբեջանը պնդում էր գյուղերի վերադարձ առանց որեւէ սահմանազատման, առանց որեւէ  սահմանի հստակեցման, ուղղակի պնդում էին` վերադարձրեք գյուղերը եւ վերջ: Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում մենք ունեցանք հենց այս սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանել, սահմանազատել, արդեն իսկ Խորհրդային միության փլուզման ժամանակ գոյություն ունեցող եւ իրավական ուժ ունեցող սահմանագիծը եւ ըստ դրա Ալմա Աթայի պայմանագիրը հիմք ունենալով ունենալ պետական սահման»,-ասաց նա:

Անդրադառնալով այն քննադատությանը, թե սահմանազատման գործընթացը օրինական չէ, քանի որ հակասում է ՀՀ սահմանադրությանը եւ միջազգային պայմանագրերին, Ծառուկյանն ասաց, որ սահմանազատման իրավական հիմքերը միջազգային իրավապայմանագրային հիմքերն են, որպեսզի միջազգային մակարդակով ճանաչված լինեն պետական սահմանները:

«ՀՀ-ն ու Ադրբեջանը ունեն ամուր միջազգային իրավապայմանագրային հիմք, որի հիման վրա սկսել են եւ հուսանք կշարունակեն սահմանազատումը: Ամենաառջաինը Ալմա Աթայի հռչակագիրն է, որը կողմերը հաստատել են 1991 թվականին, դրա հիման վրա կնքվել է, հաստատվել եւ վավերացվել է Մինսկի համաձայնագիրը: Մինսկի համաձայնագրի 5-րդ կետով եւ Ալմա Աթայի 3-րդ կետով, ինչպես նաեւ ԱՊՀ կանոնդրության համապատասխան դրույթներով հստակ սահմանված է, որ կողմերը ճանաչում են միմյանց սահմանները եւ տարածքային ամբողջականությունը  այն սահմանագծով, որն այդ պահի դրությամբ գոյություն է ունեցել եւ ունի իրավական ուժ, եւ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ»,- ասաց նա` հավելելով, որ դրանք երկու երկրներում էլ անցել են պատշաճ իրավական վավերացման գործընթաց եւ սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ունեն ամուր իրավապայմանագրային հիմք:

Ծառուկյանը նշեց, որ տվյալ գործընթացը, ոչ թե սահման գծելու, սահման ճշգրտելու, տարածք փոփոխելու գործընթաց է, այլ իրենից ներկայացնում է Խորհրդային միության գոյություն ունեցող սահմանները վերականգնելու կամ վերարտադրելու գործընթաց:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40