Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա

01.04.2021 14:09
1362

Ատոմակայանը հնարավոր կլինի շահագործել նաև 2026թ.–ից հետո. «Ռոսատոմ» պետկորպորացիան և Հայկական ԱԷԿ-ը քննարկել են արդիականացմանն ուղղված աշխատանքները։

Հայկական ԱԷԿ-ում տեղի է ունեցել կայանի ղեկավարության աշխատանքային հանդիպումը «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերության ներկայացուցիչների հետ` գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն և Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտական հետազոտական ինստիտուտը («Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ):

Կողմերը վերլուծել են կայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, որոնք կանցկացվեն Պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) ընթացքում: Կայանը կանգնեցվելու է 141 օրով, և ՊՆՎ-2021 շրջանակում կանցկացվեն նախագծի առանցքային միջոցառումները՝ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը և ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացումը։

Նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ստուգումներ կանցկացնի կայանում և որոշում կկայացնի մինչև 2026 թվականը Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու լիցենզիա տրամադրելու մասին:

Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ը, որը «Ռոսատոմ» պետկորպորցիայի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս է:

«Այս տարի կայանում անցկացվելու են ԱԷԿ-ի արդիականացման և անվտանգության բարձրացման եզրափակիչ աշխատանքները: Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կստանա, իսկ դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին: Բացի այդ, թրծաթողումից հետո կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, և Հայաստանի ԱԷԿ-ը հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո ևս», - ասաց «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Ռեակտորի թրծաթողումը կատարում են բոլոր ԱԷԿ-ում, որտեղ երկարաձգվում է էներգաբլոկների շահագործման ժամկետը: Թրծաթողումն իրականացվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի ВВЭР-440 տիպի ռեակտորների վրա:



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40