Հայաստանում արտահանմամբ զբաղվողներին առնվազն ոչ հեշտ ժամանակներ են սպասվում. Վ. Խաչատրյան

19.08.2018 21:00
1169

Արտահանմամբ զբաղվող հայկական բիզնեսի ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն, որ առաջիկայում ՌԴ-ում ամերիկյան պատժամիջոցների հետևանքով արժեզրկման պատճառո, իրենց ոչ հեշտ ժամանակներ են սպասվում։ Պետք է պատրաստ լինեն  ցնցումների և այս պահին եղած առավելությունները լրացուցիչ նորերով փոխարինելուն։

«Թե ինչքանով կհաջողվի, բարդ է ասելը, որովհետև լրացուցիչ տեխնոլոգիական ներդրումների կարիք կա շուկայում մրցունակ լինելու համար, և նաև այնտեղի շուկայի նոր պայմաններին հարմարվելու համար կրկին ինչ-որ նորամուծությունների կարիք կա»,-Tert.am -ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով ՌԴ-ում ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով նույնպիսի բացասական հետևանքներ է կանխատեսում հայաստանյան տնտեսության վրա, ինչ 2-3 տարի առաջ։

«Անցած անգամ մեր բիզնեսը ուղղակի չկարողացավ ադապտացվել։ Ոչ թե չկարողացավ, այլ պատրաստ չէր և հետագայում այդ ադապտացումը բավականին երկար տևեց, ինչի արդյունքում էլ 2016-ին 0 տնտեսական աճ ունեինք։ Հիմա էլ բիզնեսի համար ոչ հանգիստ կամ ոչ նպաստավոր պայմաններ են, նկատի ունեմ՝ հիմնականում ռուսական շուկա արտահանող բիզնեսի, և այնտեղ կրկին պետք է պատրաստ լինեն ռուսական շուկայի ցնցումներին»,-հավելեց Վահագն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ամերիկյան նոր պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում շարունակվում են ֆինանսական և բորսային շուկայում ցնցումները, իսկ ռուբլին արդեն անցել է մոտ 2 տարի առաջ գրանցված ամենացածր ցուցանիշը, և այսօր մեկ ռուբլին հայաստանյան բանկերում կարելի է գնել 6․92 ՀՀ դրամով։

Բացասական առումով երկրորդ լրացնող հանգամանքն առնչվում է տրանսֆերներին։ Միակ դրականն այն է, որ այս պահի դրությամբ  նավթի համաշխարհային գները դեռևս բարելի դիմաց 70 ԱՄՆ դոլարի սահմաններում են։

«Այդ առումով անհանգստանալու քիչ հանգամանք կա, քանի որ ամեն ինչից զատ ՌԴ տնտեսությունը նախատեսվածից մի քիչ ավելի աճ է ցույց տվել , այն է 1․8 տոկոսանոց տնտեսական աճ։ Եվ, թեպետ, մի կողմից ասում եմ, որ մասնավոր տրանսֆերների հետ կապված շատ պետք չի անհանգստանալ, բայց չեմ բացառում, որ շատ կտրուկ դա էլ փոխվի»,-ավելացնում է Վահագն Խաչատրյանը։ 

Ըստ նրա՝ այս դեպքում, սա էլ մեր տնտեսության համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու, որովհետև եթե նախորդ  տարին այս առումով բարենպաստ էր, և  այս իսկ պատճառով նախորդի համեմատ տրանսֆերներն աճեցին,  ապա այս տարի սպասվում են ավելի ուժեղացված պատժամիջոցներ, որոնք, տնտեսագետի գնահատմամբ, մի փոքր անկանխատեսելի բացասական ազդեցություն կարող են թողնել ռուսական տնտեսության ֆինանսական սեկտորի վրա։ «Պատահական չէ, որ ՌԴ ղեկավարությունը տարբեր միջազգային միությունների հետ ինչ-ինչ ֆինանսական պայմանավորվածությունների է ձգտում, որպեսզի միջպետական կամ նույնիսկ այդ կառույցի շրջանակներում առևտուրը կատարվի տվյալ երկրի արժույթներով»,-ասում է Վահագն Խաչատրյանը։ Նա որպես հավելում նկատեց, որ կա մի հանգամանք ևս, որի մասին չի խոսվում, բայց կարծում է, որ արդեն ժամանակն է դրան ևս անդրադառնալուն։ Իսկ խոսքը ԵԱՏՄ-ի մասին ստորագրված փաստաթղթի պարտադիր պահանջի մասին է՝  միության շրջանակներում վարելու միասնական դրամավարկային քաղաքականություն։ 

Ուստի, այս առնչությամբ տնտեսագետն ուղղակի հարցնում է՝ հիմա սա ի՞նչ կերպ է լինելու, սա իրականությո՞ւն է, թե՞ ընդամենը դեկլարատիվ հայտարարություն էր, որ գրված էր, և որի մասին չենք ուզում հիշել։ 

Հիշեցնենք, որ 2016-ին Հայաստանի իշխանությունները ռուսաստանցի գործընկերներին գազի մատակարարումների հետ կապված առաջարկեցին վճարել երկու  երկրների տեղական արժույթներով՝ ռուբլով և դրամով, բայց առաջարկը մերժվեց։ 

Այս մասին հիշեցրած Վահագն Խաչատրյանը նկատեց, որ Հայաստանի նոր կառավարությունը այս առումով հարցադրումներ ունի անելու ԵԱՏՄ-ին կամ ՌԴ-ին՝ հաշվի առնելու միության անդամ երկրների շահերը նույնպես և կրկնել ազգային արժեքների վճարման առաջարկը։ 

«Այնտեղ մեկ այլ խնդիր էլ կար՝ միասնական էներգետիկ շուկային անցնելու հարցը,  այդ հարցադրումները ևս մինչ օրս օդից կախված են»,-ավելացնում է տնտեսագետը՝ ընդգծելով, որ խոսքը ՌԴ ներքին գներով վճարումների մասին է կամ  ԵԱՏՄ-ի շրջանակներում սահմանվելիք մեկ այլ՝ավելի ցածր սակագնի։ 

Այնուամենայնիվ, Վահագն Խաչատրյանը ընդգծում է, որ եթե մեզ համար ամեն ինչ նույնն է մնում, ապա Ռուսաստանում  իրավիճակն է ուրիշ ։ «Նախ՝  հիմա ՌԴ իշխանությունն ու կառավարությունը ակտիվ քայլեր չեն ձեռնարկում ազգային արժույթի արժևորման ուղղությամբ։ Երկրորդ՝ հիմա փոխվել է ՌԴ բյուջետային քաղաքականությունը, քանի որ նավթի գների մեկ բարելի դիմաց 40 ԱՄՆ դոլար հավաքագրումները փոխանցվում են առանձին հաշվով և չեն օգտագործվում։ Եվ կա երրորդ հանգամանքը, որ, ըստ էության, Ռուասաստանի այս քաղաքականությունը լրացնում է իրենց այն հիմանական թեզը, որ հարկավոր է Ռուսաստանի ներքին արտադրության խթանման հաշվին հասնել ինքնաբավության՝ երկրի՝ ներմուծումից կախվածությունը վերացնելու համար։ 

Դրա համար ՌԴ կենտրոնական բանկից արժութային շուկայում ակտիվ միջամտություններ չեն լինում։ Եվ նաև հիշեցնեմ, որ երկու-երեք տարի առաջ կրկին ճգնաժամային վիճակ էր արժութային շուկայում,  ՌԴ կենտրոնական բանկը ֆիքսված քաղաքականությունից անցավ լողացող արժույթի քաղաքականությանը, որտեղ իր մասնակցությունը շատ ավելի փոքր է, և ինքը շուկայի պահանջներից ելնելով՝ խիստ անհրաժեշտության դեպքում կարող է միայն ինտերվենցիաների միջոցով միջամտել»,-նշեց տնտեսագետը։

 

 

Անուշ Դաշտենց

tert.am

 

 

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00