Հայաստանում կին մարտիկի գերեզման են գտել. նա կարող է հունական առասպելների ամազոնուհիներից լինել

27.11.2019 20:48
1285

Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարեկան ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտական թագավորության կին մարտիկի: Ամենայն հավանականությամբ՝ նա զոհվել է մարտի դաշտում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի կին մարտիկներն են ոգեշնչել հին հույներին՝ ամազոնուհիների կերպարի ստեղծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հնագետների աշխատությունները հրապարակել է International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը:

Հնագետները մնացորդները գտել են Լոռու մարզի Բովեր 1-ին գերեզմանատանը դեռ 2017թ.: Ըստ կերամիկայի և զարդերի, գիտնականները հուղարկավորությունը թվագրում են մ.թ.ա 8-6-րդ դարերով, երբ ներկայիս Հայաստանի տարածքում ծաղկում էր Ուրարտական թագավորությունը: Այն ակտիվ նվաճողական քաղաքականություն էր վարում մինչև մ.թ.ա 6-րդ դարի ավարտը, երբ թագավորությունն ընկավ սկյութերի, կիմերների և մարերի համատեղ հարվածի արդյունքում:

Կմախքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պատկանել է մոտ 20 տարեկան կնոջ: Զարդերը խոսում էին հուղարկավորվածի բարձր կարգավիճակի մասին: Առավել մանրամասն հետազոտությունը թույլ է տվել գիտնականներին անել ևս մեկ կարևոր եզրակացություն՝ կինն, ամենայն հավանականությամբ, նաև մարտիկ է եղել:

Ոսկորների կառուցվածքն ու վնասվածքները գիտնականներին հուշել են, որ նա լավ զարգացած մկաններ է ունեցել: Հավանական է, որ նա նետաձիգ է եղել: Ճակատամարտերում նրա մասնակցության մասին վկայել է աղեղի երկաթը ծայրը, որը խրված է եղել ձախ ծնկի մեջ: Սակայն այս վերքը բուժվել է մարտիկի մահից երկար ժամանակ առաջ: Գիտնականների խոսքով՝ նրա մահը վրա է հասել այլ վերքերից: Մասնագետները նրա ոսկորներում հայտնաբերել են առնվազն երեք լուրջ վնասվածքների հետքեր, որոնք, նախնական վարկածի համաձայն, հասցվել են կացնով և թրով: Հնագետները ենթադրում են, որ այդ վնասվածքները մեկ մարդու կողմից չեն հասցվել, և եզրակացնում են, որ, ամենայն հավանականությամբ, կինը զոհվել է մարտի դաշտում:

Սրանք հին Ուրարտուից կին մարտիկների առաջին մնացորդները չեն, որ հայտնաբերվում են հնագետների կողմից: Պատմական այլ աղբյուրներն ասում են, որ այդ պետությունում կանայք մարտնչել են տղամարդկանց հետ ուս-ուսի: Այդ պատճառով են գիտնականները ենթադրում, որ հենց Ուրարտուի բնակչուհիներն են ոգեշնչել հին հույներին՝ ամազոնուհիների կերպարի կերտման հարցում՝ պատերազմող ժողովուրդ, որը բաղկացած էր միայն կանանցից:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34