Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել հերթական առաջարկը, որում «բացառապես փոխհամաձայնեցված տեքստն է»

16.09.2024 19:32
733

Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին․ այսօր ֆրանսիացի պաշտոնակից Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ հայկական կողմը փոխանցել է իր հերթական խմբագրական առաջարկները, որոնցում բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն փոխհամաձայնեցված տեքստն է:

«Տարբեր շատ գործընկերներ տարբեր փուլերում ներկա են եղել այս գործընթացին, նկատի ունեմ, գործընկեր պետություններ, բայց ուզում եմ նորից նշել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին այս գործընթացում, Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության հաստատմանը, այդ տեսլականին, և այս ամենի համար ևս ուզում եմ մեր երախտիքը հայտնել և ասել, որ այդ աջակցությունը շատ զգալի է և կարևոր:

Ամփոփելով՝ կրկին ասեմ, որ մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրն այն տեքստով, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Համաձայնագիր, որով, ըստ էության, երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը կճանաչեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Մի փաստաթուղթ, որը, ի թիվս այլ բաների, սահմանում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանները. դրանք այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզման պահին երկու երկրների միջև»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կարող ասել հստակ ժամկետներ, թե երբ Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիրը։

Սեպտեմբերի 16-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, մեկնաբանելով հարցը, ասել է․ «Ժամկետների մասին, բնականաբար, չենք խոսում, որովհետև գործընթաց է տեղի ունենում։ Լավ կլիներ, որ կարողանայինք ժամկետների մասին խոսել, բայց, ցավոք, հիմա չենք կարող։ Միջազգային գործընկերների աջակցություն կա։ Թե որքանով է մեծ ճնշումը Ադրբեջանի վրա, կարող ենք դատել տեղի ունեցող իրադարձություններից, նաև՝ տարբեր երկրների պաշտոնատար անձանց հայտարարություններից: Այո, Ադրբեջանում կազմակերպվելիք միջոցառումը բավականին կարևոր է, ներկայացուցչական կազմ է լինելու Բաքվում։ Մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգը առաջ տանելու համար։ Ե՞րբ կստորագրվի, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ տեսքով՝ սրա մասին շատ ենք խոսել»։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40