Հայաստանը կարող է շրջվել դեպի Արևմուտք, բայց ԵՄ-ին անդամակցությունը դեռ շատ հեռու է․ CIDOB

24.12.2025 12:08
462

Հայաստանի հեռացումը Մոսկվայից և Եվրոպայի հետ հարաբերությունների ջերմացումը խթանել են Եվրամիությանն անդամակցության մոտալուտ թեկնածության մասին խոսակցությունները, սակայն իրականությունն ավելի սահմանափակ է։ Երևանն իսկապես մոտենում է Արևմուտքին՝ նույնիսկ ընդունելով օրենք, որը կոչ է անում կառավարությանը ներկայացնել ԵՄ անդամակցության hայտ, սակայն այն շարունակում է կապված մնալ Ռուսաստանի անվտանգության և տնտեսական կառույցներին։ Մինչդեռ Բրյուսելը քիչ հետաքրքրություն է ցուցաբերում ընդլայնման հարցում։ Հայաստանը կարող է վերանայել իր արտաքին քաղաքականությունը, բայց ԵՄ անդամակցությունը հեռու է, և անդամակցության բացակայության դեպքում՝ ինտեգրումն առայժմ միակ իրատեսական ուղին է․ գրում է Barcelona Centre For International Affairs-ը (CIDOB)։

Այսօր ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին հիմնական ֆորմալ խոչընդոտն է ոչ միայն քաղաքական պատճառներով, այլև այն, որ դրանք ազատ առևտրի երկու տարբեր, հետևաբար՝ անհամատեղելի գոտիներ են, որտեղ անդամները համաձայնության են գալիս արտաքին սակագների և տուրքերի հարցում: Թվում է, թե Հայաստանը չի շտապում կայացնել այս բարդ որոշումը:

Մեկ այլ ակնհայտ խոչընդոտ է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Երևանը սառեցրել է իր անդամակցությունը կառույցին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ պաշտպանության բացակայության վերաբերյալ դժգոհություններից հետո։ Այնուամենայնիվ, երկիրը չի քննարկում կազմակերպությունից դուրս գալու հարցը։

Մեկ այլ խնդիր է Բրյուսելի կողմից ընդլայնման նոր գործընթաց սկսելու իրական ցանկության բացակայությունը։ Միությունը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Այդուամենայնիվ, ԵՄ պաշտոնյաների հետ անձնական զրույցներից, ինչպես նաև հրապարակային հայտարարություններից թվում է, թե ցանկությունը քիչ է սկսելու Հայաստանի հետ ընդլայնման նոր, մարտահրավերներով լի և քաղաքականապես զգայուն փուլ, որը նաև զգալիորեն կխորացնի արդեն իսկ ծանր ԵՄ-Ռուսաստան ճգնաժամը։
 

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19