Հայկական Facehub-ն իրական ժամանակում ձեր միմիկաները փոխանցում է նկարներին

03.08.2018 17:22
1244

Հայկական Facehub ստարտափն աշխարհում առաջինն է մշակել հատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս սովորական սմարթֆոնով դեմքի արտահայտությունները արտապատկերել այլ դեմքերի վրա՝ օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմները։ Facehub-ն առաջարկում է  Apple-ի մշակած Face ID համակարգի Animoji-ների և Samsung-ի AR Emoji-ների այլընտրանքը։ Օգտատերերը կարող են ցանկացած iPhone-ով անիմացնել ցանկացած լուսանկար։

Ստարտափն արդեն ներդրում է ստացել SmartGateVC վենչուրային ֆոնդից, Facehub-ի մասին Twitter-ում գրառում է կատարել նաև Ալեքսիս Օհանյանը։

VNews – Business and Tech-ը զրուցել է ստարտափի հիմնադիր Գարիկ Ավետիսյանի հետ գաղափարի, կիրառվող տեխնոլոգիայի և տեսլականի մասին։

Ինչպե՞ս է առաջացել գաղափարը, ի՞նչ պրոդուկտ է ներկայացնում Facehub-ը: Նաև Pixomatic-ի համահիմնադիրն եք, սա Pixomatic-ի նախագի՞ծն է, թե ամբողջապես անկախ  է։

Facehub-ի առաջացման գաղափարը ծնվել է 2017 թվականի սկզբին բայց միայն վերջերս հնարավոր դարձավ ավարտին հասցնել և ներկայանալ շուկային ու օգտատերերին։ Այս պահին արդեն Facehub-ն զարգանում է որպես անկախ նախագիծ։ Facehub-ն առաջին բջջային հավելվածն է, որը կարողանում է սովորական բջջային հեռախոսի կամերայով մարդու դեմքի միմիկաները արտապատկերել այլ դեմքերի վրա օգտագործելով մեքենայական ուսուցման մեր մշակած մոդելները և բջջային հեռախոսների սահմանափակ հզորությունները։ Facehub-ն աշխատում է iPhone 7 և բարձր մոդելների վրա միայն։

Ի՞նչ խնդիրներ է լուծում Facehub-ը և ի՞նչ տեխնոլոգիաներ եք օգտագործում։

Facehub-ի հիմնական նպատակը դրական էմոցիաներ և ժպիտներ պարգևելն է մարդկանց։ Օգտագործման սցենարները գրեթե անսահման են։ Պատկերացրեք դուք Ձեր սիրած հանրահայտ մարդու դեմքով շփվում եք Ձեր ընկերների հետ, շնորհավորում եք Ձեր հարազատների տարեդարձները և այլն։ Թեև հետագա մեր զարգացման ստրատեգիայում մենք տեսնում ենք մեր տեխնոլոգիան մոնետիզացնելու բազմաթիվ այլ սցենարներ B2B ոլորտում, այս պահին մեր հիմնական թիրախը և խնդիրը, սովորական մարդկանց ժպիտներն են։

Ո՞րն է Facehub-ի թիրախային լսարանը։ Նաև որ հարթակների համար է այն մշակված։

Facehub-ի հիմնական թիրախային լսարանը մինչև 35 տարեկան այսպես ասած միլենիալներն են, բայց իրականում չկա ընդգծված լսարան։ Մեր կարծիքով՝ մեր հավելվածից կօգտվեն բոլորը։ Հավելվածն այս պահին հասանելի է միայն iOS համակարգի համար, Android տարբերակը կարծում ենք հասանելի կլինի տարվա վերջին։

Պատմեք թիմի մասին, քանի՞ հոգով եք աշխատում ստարտափի վրա, ովքե՞ր են Ձեր թիմում։

Facehub-ը հիմնադրել ենք երեք ընկերներով, ինչպես և Pixomatic-ը, այս պահին արդեն Facehub-ի նախագծի մեջ ներառված է 7 հոգի, թիմի անդամներից կուզենայի հատկապես առանձնացնել Ժորա Գևորգյանին՝ մեր մեքենայական ուսուցման պատասխանատուին, որը շատ մեծ ավանդ ունի Facehub-ի ստեղծման գործում։

Արդեն ներդրում եք ստացել SmartgateVC-ից, ի՞նչ ուղղությամբ եք պլանավորում ծախսել այն։

SmartgateVC-ի հետ միասին որոշել ենք աշխատել ոչ միայն ֆինանսական կոմպոնենտի պատճառով, այլ SmartgateVC-ի թիմի անդամների փորձի, գիտելիքների, տեսլականի և նրանց մարդկային որակների համար։ Մենք ավելի շատ կարևորել ենք սմարթ փողը քան ուղղակի ֆինանսական միջոցները։ Կարծում եմ, որ Հայաստանում SmartgateVC-ից ավելի լավ ներդրումային ֆոնդ չկա, հաշվի առնելով իմ՝ վերը թվարկած դրույթները։

Ինչի՞ վրա եք հիմա կենտրոնացած աշխատում։ Ո՞րն է զարգացման ձեր տեսլականը, ի՞նչ կարող ենք տեսնել առաջիկայում։ Այլ ծրագրերի, աքսելերատորների կամ դրամաշնորհային մրցույթների մասնակցելու ծրագրեր կա՞ն: 

Այս պահին աշխատում ենք մի քանի տեխնիկական բարելավումների վրա, միայն դրանից հետո, և օգտատերերի կրիտիկական զանգված հավաքելուց հետո նոր կսկսենք զբաղվել fundraising-ով։ Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ հայտնվեցինք producthunt.com կայքում, որը նոր պրոդուկտների քվեարկման կայք է և հավաքեցինք 1000 ձայնից ավել, որը շատ բարձր ցուցանիշ է, ստացանք բազմաթիվ դրական արձագանքներ։ ProductHunt-ի թոփ հանթեր Քրիս Մեսինան (Chris Messina) էր Facehub-ը ProductHunt-ում տեղակայել։ Մեր մասին Twitter-ում գրառում արեց Ալեքիս Օհանյանը։

 

 

 

Facehub - Product Hunt

Facehub - AI for real time face-to-face swap on iPhone. (iPhone, Photography, and Artificial Intelligence) Read the opinion of 44 influencers. Discover 11 alternatives like FaceHero.co and lollica

vnews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40