«Թաղայինը» բռնեց Քոչարյանին, բայց չի փնտրում Սերժ Սարգսյանին

30.07.2018 14:39
1159

Ռոբերտ Քոչարյանը հաստատ Հայաստան էր եկել` հավատալով սեփական անմեղությանը, բայց ոչ բանտ նստելու պատրաստականությամբ։

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը կուլմինացիային է մոտենում։ Երեկ ուշ գիշեր դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց: Ժողովուրդը, ավելի ճիշտ՝  լայն զանգվածները, ցնծում են։ Դեռ մի քանի ամիս առաջ անգամ խոսք չէր կարող լիներ այն մասին, որ Հայաստանի ամենահարուստ (ինչպես ասում են չուզողները) ու ազդեցիկ մարդկանցից մեկը կարող է ամբաստանյալների աթոռին հայտնվել։

Շատ ավելի հավանական էր համարվում, որ նա կարող է իշխանության վերադառնալ։ Սակայն «պատահեցին» Նիկոլ Փաշինյանն ու «Թավշյա հեղափոխությունն» ու ամեն ինչ շրջվեց 90, հետո էլ՝  180 աստիճանով։

Ի զուր չէր Օլդոս Հաքսլին ասում, որ «հեղափոխության առաջին փուլն է լավը, երբ թռնում է վերևում նստածների գլուխները»։ Ու, թեև Փաշինյանը բազմիցս՝ իշխանափոխությունից առաջ ու հետո, ասում էր, որ Հայաստանում «վենդետա չի լինելու», ժողովրդական լայն զանգվածները հենց դա են ուզում:

Պատճառաբանությունները տարբեր են. հարցը 2008 թվականին մարտի 1–ի սպանություններն ու հոկտեմբերի 27-ին խորհրդարանում եղած հրաձգությունը չէ միայն. չնայած՝ Քոչարյանը ժամանակին հայտարարել էր, որ հոկտեմբերի 27–ի գործը ցանկացած թաղային կարող է բացահայտել։ Բայց նա այդպիսի «թաղայինի» այդպես էլ չգտավ։

Ինչպես և մնացած նախագահներին, Քոչարյանին մեղադրում են ապօրինի հարստացման, տնտեսական քաղաքականությունը ձախողելու, արտագաղթի և շատ այլ բաների համար։

Սակայն աղմկահարույց գործերի շարքը նրանից չսկսվեց։ Նոր իշխանությունների առաջին «զոհը» դարձավ տհաճ գեներալ, «ավատատեր» Մանվել Գրիգորյանը, որը, որքան էլ որ զարմանալի լինի, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ էր։

Ի դեպ` չարախոսողներն ասում են, որ հոկտեմբերի 27–ից հետո հենց նա է օգնել Քոչարյանին իշխանությունը պահել:

Բայց առաջ անցնենք, Գրիգորյանի աղմկահարույց գործին, որը իրար տվել ամբողջ Հայաստանը, հետևեցին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմների ձերբակալումներն ու նրանց հանդեպ հարուցված քրեական գործերը։ Սակայն հասարակության համար (ու Փաշինայնի վարկանիշի համար) ավելի կարևոր էին իրավապահների գործողությունները Սարգսյանի եղբոր ու նրա ընտանիքի անմոռանալի անդամների նկատմամբ:

Հասարակության մեջ չտեսնված ցնծություն առաջացրեց Ալեքսանդր Սարգսյանի (Սաշիկի) ձերբակալությունը (թեև այն կարճատև էր)։

Ավելի ուշ ձերբակալեցին Սերժ Սարգսյանի զրամիկին` Հայկ Սարգսյանին։ Հայկի հարազատ եղբայրը` Սարգսյան Նարեկն դարձավ հետախուզվող` զենք ու թմրանյութ պահելու, խարդախության համար։

Ասես իրավապահ մարմինները սկսել էին սեղմել օղակը Սերժ Սարգսյանի շուրջ. միանշանակ է, որ նրա դեմ հարուցված քրեական գործը դրական կազդեր Փաշինյանի վարկանիշի վրա։

Բայց հանկարծակի ևս մեկ անսպասելի լուր. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը հետախուզվում է` մարտի 1–ի գործով։ Ավելի ուշ նրան կալանավորեցին. կալանավորեցին՝ հեռակա:

Հենց այդ ժամանակ էլ ցուցմունք տալու հրավիրեցին Ռոբերտ Քոչարյանին, որն, ըստ իր գրասենյակի ղեկավարի, այդ պահին երկրում չէր։ Մի լավ արևահարվելուց  ու պատրաստվելուց հետո Հայաստանի երկրորդ նախագահը Հայաստան վերադարձավ։

Հենց առաջին հարցաքննության ժամանակ Քոչարյանը վկայից վերածվեց մեղադրյալի: Նույն օրը երեկոյան նա հասցրեց  հարցազրույց տալ ու ասել, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհեթեթ են։

Հետաքրքիր է, որ Միքայել Հարությունյանը, որը Քոչարյանի որոշումները (անկախ դրանց օրինականությունից) կատարող անձ էր, կարծես թե թաքնվելու ավելի քիչ պատճառ ուներ։ Սակայն նա նախընտրեց այդպես վարվել։ Իսկ Քոչարյանն եկել է. դժվար թե նա ցանկանար բանտում հայտնվել, կամ հավատար «արդարացի արդարադատությանը»։

Հնարավոր է պատասխանը Քոչարյան–Սարգսյան հարաբերությունների մեջ է և այն երաշխիքների, որ նախկին ամենաիշխանավորները տվել են մեկմեկու։

Մարտի 1–ի որոշումները կայացրել են մի խումբ անձինք (քննությունն էլ է դրա մասին վկայում), որոնց շարքում պետք է եղած լինի երկրի ամբողջ ղեկավարությունը։ Հիշեցնենք, որ այն ժամանակ Սարգսյանը վարչապետ էր, այդ պատճառով տրամաբանական կլիներ, որ նրան գոնե որպես վկա կանչեին ցուցմունք տալու, ինչպես օրինակ՝ անվտանգության խորհրդի նախկին ղեկավարին։

Բայց՝ ոչ. թեև Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ցանկացած հետաքննություն կարող է հասնել նաև Սերժ Սարգսյանին։

Հետաքրքիր է, որ այդ հայտարարությունից (հնարավոր է` զգուշացումից) հետո ՀՀԿ  նախագահը «զննման» մեկնեց Եվրոպա։

Ընդհանրապես դժվար է պատկերացնել, որ Հայաստանի նախկին ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իշխանությունը Փաշինյանին խաղաղ փոխանցելու գործընթացում  սեփական անվտանգության ոչ մի երաշխիք չի ստացել։

Հնարավոր է այդ երաշխիքները վերաբերել են անձանց նեղ շրջանակի` Սարգսյանի գլխավորությամբ։ Հնարավոր է Քոչարյանը չնստի։ Իսկ հնարավոր է՝ Քոչարյանը մանրաթուղթ է, որը բանտում կդառնա մարտի 1–ի գործի բացահայտման մասին տված Փաշինյանի խոստումների «մարմնավորումը»։ Խորհրդարանի հրաձգության պատվիրատունե՞րն էլ կբացահայտվեն։

Նոր կառավարության ընտրության համար Փաշինյանին հաղթաթղթեր են պետք, որոնք նա կարող է ցույց տալ ընտրություններից առաջ։

Թե ինչպիսին կլինեն դրանք, ցույց կտա ժամանակը… ու «թաղայինը»։

Դավիթ Գալստյան

armeniasputnik.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25