Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

23.10.2025 21:34
954

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ: Այսօր հայտնի դարձավ այդ մասին պաշտոնապես:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ պետք է հավասարապես պատասխանատվություն կրեր իր կողմից երաշխավորված ռեկտորի արարքների համար, երեկ որոշել է դադարեցնել ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի լիազորությունները: Բայց մի սկանդալից դուրս չեկած՝ նախարար Անդրեասյանը հաջորդ սկանդալի կիզակետում է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ նշանակված Մկրտչյանը դեռեւս 2020 թվականին մի սկանդալում էր հայտնվել. նա թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ, օրինակ, Հայկական լեռնաշխարհը «Արեւելյան Անատոլիա» կամ «Կովկաս» է անվանվում: Այդ ժամանակ անգամ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ԱԱԾ: Ինքը` Մկրտչյանը, իր հարցազրույցներում երբեք չի հերքել այդ տեղեկությունը, ավելին՝ հայտարարել էր. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացները իրար հետ ամենեւին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն»:

Երեկ կրթական համակարգի ներկայացուցիչները շոկի մեջ էին, որ նախարարը նման որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Հայտնել էինք նաեւ, որ արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ 20 մլն դրամի չափով գրավ։ Գեւորգյանը նախարար Ժաննա Անդրեասյանի մտերիմ ընկերուհին է ու նրա վստահությամբ էր ռեկտոր նշանակվել»։ 

Միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանցումը բանակցություն չէ. Արաղչի

26.03.2026 11:23

Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանն ուժեղ հարվածների կենթարկվի. Սպիտակ տուն

26.03.2026 11:20

Ծավ. պատմության դրվագներ

26.03.2026 11:13

Ռուսաստանն ուրախ կլինի Հաղթանակի օրվա զորահանդեսին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. Կրեմլ

26.03.2026 11:08

1992թ-ի մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն. Էդուարդ Շարմազանով

26.03.2026 11:05

Սև ծովում հարձակվել են թուրքական լցանավի վրա

26.03.2026 11:01

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1750-ը

26.03.2026 10:55

Իրանն ահազանգում է․ կղզիների շուրջ հնարավոր բախումը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի

26.03.2026 10:52

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

26.03.2026 10:22

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացնում է 6 քայլ՝ խաղաղության երաշխավորման համար

25.03.2026 23:46

Ծափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման

25.03.2026 23:43

Այլևս թույլ չենք լինի. կունենանք ուժեղ և տևական խաղաղություն․ Նարեկ Կարապետյան

25.03.2026 22:14