ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼՐԱՄՇԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՐՎԵՆ

12.12.2023 10:13
864

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, օրերս անդրադառնալով պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքին, վստահեցրել է, որ կարվեն թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային անհրաժեշտ լրամշակումներ. «Դրանք ամբողջությամբ երկրորդ կիսամյակում հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով: 

Ինչ վերաբերում է թղթային տարբերակին, այս պահին կգնանք ներդիրների ճանապարհով՝ նկատված վրիպակներն ու խնդիրներն ուղղելու համար, այնուհետեւ արդեն վերահրատարակության խնդիրը կքննարկենք: Ինչ վերաբերում է մասնագիտական կարծիքներին, մենք շատ ուշադիր ենք այդ դիտարկումների նկատմամբ: Հանդիպում կլինի մասնագիտական շրջանակի այն ներկայացուցիչների հետ, որոնք հանրային ու ոչ հանրային ձեւով արտահայտել են իրենց դիտարկումները»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ն, դասագրքի հետ կապված, 19 գիտնական պատմաբանների կողմից կազմված երկար մասնագիտական եզրակացություն էր հրապարակել, որոնք պահանջել էին կասեցնել դասագրքի կիրառումը դպրոցներում։

Ինչ վերաբերում է հեղինակային խմբին, ապա դասագրքի մրցույթում հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանն էլ նշել էր, որ իրենց կողմից դասագրքում արձանագրվել է մոտ 30 վրիպակ, որոնք տարբեր բնույթի են եւ ունեն շտկման կարիք: Նրա խոսքով՝ այս առումով հաշվի են առնվելու թե՛ ծանրակշիռ գիտական փաստարկ պարունակող դիտարկումները, թե՛ բովանդակային հարցերը, թե՛ ժամանակագրության հետ կապված վրիպակները, թե՛ պատկերային նյութերը՝ կապված, մասնավորապես, Ուրարտուի քարտեզի եւ որոշ այլ նյութերի հետ: Նա նաեւ նշել է, որ հիմնադրամի կողմից հրատարակված մյուս դասագրքերի վերաբերյալ իրենք հիմնականում ստացել են դրական արձագանքներ, իսկ «Հայոց պատմություն 7» դասագրքի առանձին թեմաների դասավանդման կազմակերպման առումով ուսուցիչները գոհ են։

 

Ադրբեջանն իրականացնում է Հայաստանի հետ տրանսպորտային կապերի վերականգնման պարտավորությունները

04.08.2026 15:08

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01