ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՈՒՐԲ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ

13.01.2019 14:24
2289

Հարցազրույց Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե հասարակական հայրենասիրական կազմակերպության նախագահ Մանուշակ Ստեփանյանի հետ:

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական եւ հոգեւոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգեւոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը եւ հայրենիքն անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաեւ զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը եւ հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է:

«Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որեւէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման եւ ձուլման օտար հավաքականությունների մեջ:

 Դարերի ընթացքում Հայոց աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Եվ ահա այսպիսի քաջորդիներից է  Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե  կազմակերպությունն՝ ի դեմս նրա նախագահ, սիրված մտավորական Մանուշակ Ստեփանյանի, ում հետ հարցազրույցը՝ ստորեւ:

-Մի քանի խոսքով պատմեք Ձեր գործունեության մասին:

-Ես ինձ ուղղակի մայր եմ համարում, չէ՞ որ բնության մեջ ամենահզոր էակը մայրն է, նա իր զավակի համար պատրաստ է ամեն քայլի, իմ զավակը հայրենիքս է:

-Ինչպես կբնութագրեք Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե կազմակերպություն երևույթը:

-Կազմակերպությունն իր ծնունդով ոչ մի ընթացք չփոխեց իմ կյանքում, շարունակում եմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ մինչ իր ծնունդը՝ հայրեիքիս ներսում, հայրենիքիս և ժողովրդիս համար: Այն հիմադրվեց, որպեսզի իր ծնունդով ապրեցնի վաղամեռիկ աշակերտիս՝ 19-ամյա Արշակ Դաբաղյանի անունը, ով զոհը դարձավ դժբախտ պատահարի իր իսկ հիվանդության պատճառով՝ մանկական ուղեղային կաթված: Հիմնադրման առաջին իսկ օրից զբաղվել ենք ՄՈՒԿ, քաղցկեղ, լեյկոզ, շատ այլ հիվանդություններ ունեցող՝ թե՛ մանկահասակ, թե՛ մեծ հայրենակիցներով, հետո ավելացան անապահով ընտանիքները, իսկ բանակ-հասարակություն ծրագրերը մշտական առաջնային տեղում են:

-Իսկ ո՞րն է Ձեր կազմակերպության նպատակը:

-Այս կազմակերպությունն իր առաջ նպատակ է դրել օգնել հիվանդ, ֆիզիկապես սահմանափակ հնարավորություններով հաշմանդամ երեխաներին, անապահով ընտանիքներին, ինչպես նաև նրանց, ովքեր կունենան մեր կազմակերպության աջակցության կարիքը:

-Հավատումե՞ք, որ կգա համախմբան Ժամանակները:

-Քանի դեռ մեր գիտակցության մեջ գործում է Կռիլովի առակի սկզբունքը, կդժվարանանք համախմբված ապրել, սակայն պետք է սովորենք գնահատել մեր կողքին ապրող ուժերին. վստահենք եւ կարեւորենք միասնական լիելու գաղափարը: Մենք միշտ ուժեղ ենք միասին:

-Հայրենասեր մարդու Ձեր բնորոշումը:

-Երբ մարդու համար սկսեն գործել սեփական անձից դուրս եղած հանրային ամեն ինչը՝ այն պահպանելու եւ զարգացնելու գաղափարներով, նա կհասկանա հայրենիքի կարեւոր դերն ու նշանակությունը:

Հայրենասեր մարդու համար գոյություն ունի մի ուրիշ՝  արժեւորված աշխարհ:

-Ինչպիսի՞ հատկություններով է նշանավորվում ու դրսեւորում իրեն իսկական հայրենասերը:

-Հայրենիքն ինձ համար Հայոց աշխարհս է՝ հայ ու Հայաստանը,  եւ հայրենասեր լինելը հենց պահպանելն ու սերունդներին փոխանցելն է հայոց լեզուն ու հայ մշակույթը, որովհետեւ ազգը կարող է ապրել միմիայն իր լեզվով ու մշակույթով, չկա դրանցից մեկն՝ ուրեմն կորցում ենք հայրենիքը: Հետևաբար՝ հայրենասիրությունը հենց դա էլ պահանջում եւ պարտադրում է:

-Որքա՞ն հաճախակի եք մասնակցում կամ կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ ու ինչպիսի բնույթ են կրում դրանք։

-Հայրենասիրական բոլոր միջոցառումներն ու դրա հետ կապված բոլոր ծրագրերն ուղղակի իմ ապրելաձեւն են, այն իմ կենցաղն  ու իմ առօրյան են: Ցանկացած միջոցառում իրականացնելիս կազմում եմ այնպես, որ այն նպատակ հղի սերուդների մեջ՝ էլ ավելի կարեւորելով մեր տեսակը հայ լինելու եւ այն, ինչը կարող է մեզ դարձնել ավելի կատարյալ: 

-Մի քանի խոսք՝ Ձեր առաջիկա ծրագրերի մասին:

 -Չեմ հասցնում ծրագրեր կազմել, որովհետեւ արդեն օրն է թելադրում ծրագրերի առկայության անհրաժեշտությունն ու դրանց իրականացման ճանապարհները: Ինչպես գիտեք՝ մանկավարժ եմ աշխատում եւ այդ աշխատանքն էլ համարում եմ Աստծո կողմից շնորհված առաքելություն,  որ ես պարտավոր եմ սերունդներին ոչ միայն տալ իմ գիտելիքը, այլեւ սերն ու ջերմությունը շրջապատի, ընկերների, բնության, այն ամենի, ինչը շրջապատում է մեզ եւ մեր իրականությանը : Առաջիկայում ունենք մի շատ կարեւոր նախագիծ՝ «Վերադարձ արմատներին», որի հեղինակն է դիզայներ-մոդելավորող Վերգինե Ալավերդյանը, որտեղ մշակում ենք ծրագրեր՝ աշխարհասփյուռ հայությանը վերադարձնելու մեր արմատներին՝ տարազների, խոսքի, պարի, երգի, ծեսերի, խաղերի, ասույթների, խոհանոցի լեզուներով, այ հենց սա էլ կլինի մեր համախմբման բանաձեւը, որը բոլորիս կդարձնի միասնական:

-Ինչպիսի՞ տպավորություններով եք վերադառնում զինվորների հետ հանդիպումներից հետո:

-Դա մի անբացատրելի հզոր զգացում է, դու հանդիպում ես մարդկանց՝  18-20 տարեկան տղաների, ովքեր պատրաստ են ամեն պայմանում կյանք տալու հանուն կյանքերի: Մինչ ապրիլյան պատերազմն այլ զգացում էր՝ ոգեւորվում էի, հպարտաում, իսկ հիմա, երբ նրանք ճանապարհում են մեզ դեպի ավտոբուս, իմ մեջ վախ է լիում, այսպես ամեն անգամ իմ հետեւում կանգնած զիվորների համար աղոթում եմ, որ հանկարծ մեկի մազը չծռվի, որ բոլորն անփորձանք տուն գան. ամեն մեկը մի տան ճրագ է:

-Զինվորների արձագանքը Ձեր հանդիպումների մասին: 

-Շատ ջերմ են ընդունում, կարծես ամենահարազատ մարդիկ լինենք, ինձ համար, որ այդպես է, նրանք հայրենիքիս զինվորն են սահմանում, մենք՝ թիկունքում:

-Ձեր զգացումները սահման կատարած այցից առաջ եւ հետո:

-Գիշերը չեմ կարողանում քնել, ամբողջ ճաապարհին եւ ոգեւորված եմ լիում, եւ լարված, ինձ միանում է երիտասարդ կամավորների ողջ բանակ, որոնց անվտանգության համար եւս անհանգստանում եմ:

Հետո էլ չեմ կարողանում քնել, անընդհատ ժապավենի վրա անցնում է ողջ ընթացքը, տղաների կարոտով լցված աչքերը, ուզում ես բոլորի համար անել այն, ինչը կանեին նրանց մայրերը:

Ծանր է ինձ համար հետ գալը, ամբողջ ընթացքում աչքիս առաջ են լինում ցրտին ու շոգին իմ անվտանգությունը պահող տղաները, որոնց ծնողները չեն էլ պատկերացնում, թե ինչ իրավիճակներում են իրենց զավակներն այն ապահովում: Ահա հենց այս ամեն էլ մեզանից պահանջում է միասնություն եւ համախմբում:

-Խոսք՝ ուղղված մեր զինվորականներին ու երիտասարդներին։

 -Խոսքս կուղղեմ 2016թ. ապրիլի 25-ի զոհված սպա Տիգրան  Մխիթարի Պողոսյանի բառերով՝ «Հայրենիքը սուրբ է,այն պետք է պահպանել» եւ կավարտեմ իմ խոսքով՝ «Հայրենիքը սուրբ է եվ հանուն նրա համար պետք է ապրել»:

Գարիկ Ավետիսյան

Արցախի Հանրապետություն, Մարտակերտ

 

Հ.Գ

Հեղինակը ցանկություն էր հայտնել այս զրույցը հրապարակված տեսնել syuniacyerkir.am կայքում՝ նկատի ունենալով Արցախի հանդեպ Սյունիքում առկա հանրային հետաքրքրությունը:

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10