Հայտարարություն

13.11.2023 16:13
982

<<Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն>>ՀԿ Սյունիքի մասնաճյուղ

Սույն նյութը պարունակում է համառոտ տեղեկություն <<Փախստականների և ապաստանի մասին>> ՀՀ օրենքից, որը կներկայացնենք  հարց ու պատասխան ձևաչափով։

Ո՞վ կարող է ճանաչվել փախստական։

Փախստական կարող է ճանաչվել այն օտարերկրյա քաղաքացին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձը, ով ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու  երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից։

Անձը չի կարող ճանաչվել փախստական, այն երկրում, որտեղ նա ունի մշտական բնակության վայր և որի քաղաքացին է հանդիսանում  ինքը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում փախստականի նույնականացման քարտը։

Փախստականի նույնականացման քարտը փախստականի անձը և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:

 Ի՞նչ փաստաթուղթ է տրվում փախստականներին այլ պետության տարածք մեկնելու համար։

Փախստականներին տրվում է  կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը փոխարինում է ազգային անձնագրին, այսինքն փախստականը կարող է տվյալ փաստաթղթի միջոցով մեկնել ՄԱԿ-ի <<Փախստականների կարգավիճակի մասին>> կոնվենցիան վավերացրած պետություններ, սակայն հետ վերադառնալ ՀՀ մինչ փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը։ Իսկ եթե մեկնի ՀՀ-ից դուրս և օրինական կարգով բնակություն հաստատի այլ պետությունում, ուստի նոր ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար պետք է դիմի տվյալ պետության լիազոր մարմնին։

Ինչպիսի՞ն է փաստաթղթի նկարագիրը։

Փաստաթուղթն ունի կապույտ շապիկ, որի կենտրոնում պատկերված է ՀՀ զինանշանը, և տպագրված է <<Հայաստանի Հանրապետություն>> բառերը։ Փաստաթղթի մեջ նշվում է փաստաթղթի տիրոջ տվյալները, փակցվում է նրա լուսանկարը, ինչպես նաև նշվում է երեխաների տվյալները և փակցվում նրանց լուսանկարները։ Փաստաթղթի մեջ նշվում է վավերականության ժամկետը, տեղ է հատկացվում վիզաի և նշումների համար։ Փատաթղթի 8-32-րդ էջերի ներքևի մասում  պարտադիր տպագրվում է  «1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ» բառերը։  Փաստաթուղթը համարվում է  ՀՀ-ի սեփականությունը, փաստաթղթի մեջ նաև նշվում է, որ փաստաթղթի   տերը ՀՀ-ում ստացել է փախստականի կարգավիճակ և ապաստան։

 Անկախ իր կամքից որտե՞ղ չի կարող արտաքսվել, վերադարձվել փախստական ճանաչված անձը։

Փախստական ճանաչված անձը չի կարող վերադարձվել այն պետության տարածք որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով: Այսինքն կա  վտանգ , որ նա կենթարկվի դաժան և անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ներառյալ` խոշտանգումների:

Այս սկզբունքը չի կիրառվում այն փախստականի նկատմամբ, ով հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, և օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելով առանձնապես ծանր հանցագործության համար, վտանգ է ներկայացնում հասարակության համար:

                                                                                                   <<Ա․․Դ․ Սախարովի անվ․ մարդու    

իրավունքների պաշտպանության

 հայկակակ կենտրոն>>

 ՀԿ-ի Սյունիքի մ/ճ․-ի իրավաբան

                                                                                             ԼԻԼԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

              <<Ա․․Դ․ Սախարովի անվ․ մարդու  

իրավունքների պաշտպանության

  հայկակակ կենտրոն>>

 ՀԿ-ի Սյունիքի մ/ճ․-ի ղեկավար

ՆԱՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հեռ․՝ (+374)77 87 97 99

 

                                                                                           

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40