Հազար ափսոս...

07.02.2024 10:34
1764

Օրվա լրահոսը կեսգիշերին անչափ տխուր բոթ գուժեց. վախճանվել է Գագիկ Գինոսյանը: Հավերժի ճամփորդ դարձավ ճշմարիտ հայերից մեկը՝ «Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավարը, հասարակական գործիչը: Կապան աշխարհի հետ կապերը սերտ էին: 2021-ին «Կարին» համույթով Գարեգին Նժդեհի հուշահամալիրում մասնակցեց Լեռնահայաստանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությանը: Գարեգին Նժդեհը և Խուստուփը  սրբություններ էին Գագիկ Գինոսյանի համար: Կապան այցելելիս  անպատճառ բարձրանում էր Խուստուփ, որտեղ նաև Գարեգին Նժդեհի կիսանդրին է տեղադրված:

Նրա համոզմամբ՝ Նժդեհը եկավ կերպ տալու, անձնագիր տալու, բանաձևելու հայի ոգին, հայի գաղափարը: Իսկ Լեռնահայաստանի հիմնադրումը համարում էր ազատագրական պայքարով  ձեռք բերված հաղթանակ, որի ճշմարիտ գնահատականը դեռ սերունդները կտան:

Գագիկ Գինոսյանն ազատամարտիկ էր, Արցախյան պատերազմի մասնակից: Անշուշտ երկրային կյանքին հրաժեշտ տվեց Արցախի կորստյան մի խորունկ վիշտ սրտում:

Գագիկ Գինոսյան մարդկային եզակի տեսակի կարիքը մշտապես զգալու ենք մեր անկայուն երթի ընթացքում:

Հազար ափսոս...

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40