Հազվագյուտ ջութակների ցուցահանդես Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

08.07.2024 17:13
864

Հուլիսի 4-8-ը Կապանի արվեստի պետական քոլեջի նախասրահում փառատոնը նախաձեռնողների կողմից կազմակերպվել էր անտիկվար ջութակների ցուցահանդես։ Ցուցադրված էին երկու Ստրադիվարիուսի և երեք Ջուզեպե Գվարների դել Ջեզուի հինավուրց ջութակներ։  

Հուլիսի 8-ի առավոտից ջութակները պիտի տեղափոխվեին իրենց մշտական գտնվելու վայր՝ Լոնդոն։ Իսկ մինչ հրաժեշտը Ֆլորիան Լեոնարդը, ով 1982 թվականից ղեկավարում է Florian Leonhard Fine Violins-ը ջութակի վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկն աշխարհում, անհրաժեշտ բացատրություններ տվեց հազվագյուտ այդ ջութակների պատրաստման, դրանց ստեղծման ժամանակաշրջանի, հնչողության մասին։ Ընկերության գործունեության ուղղություններից են աջակցությունը տաղանդավոր երաժիշտ կատարողներին և երաժշտական փառատոներին, մանավանդ երիտասարդ երաժիշտներին, ովքեր վստահորեն իրենց տեղն են գտնելու երաժշտական աշխարհում։

Այնուհետև ջութակները տեղափոխվեցին բեմահարթակ, որտեղ ջութակահարներ Հայկ Կազազյանը, Հրաչյա Ավանեսյանը, Էլլի Սուն մեղեդիներ հնչեցրին հազվագյուտ այդ գործիքներից, դրանցով նվագելու հնարավորություն տրվեց մի քանի պատանի ջութակահարի։ Հպարտություն կար նրանց դեմքերին, քիչ բան չէ նվագել մի գործիքով, որ պատրաստվել է 1727 թվականին։  Իսկ դահլիճում գտնվողները վայելեցին երաժշտական  այդ գործիքների կատարյալ հնչողությամբ մեղեդիները։

«Կաշխատենք նորից գալ Կապան, ուրիշ գործքիներ բերել և հնարավորություն ընձեռել, որ համերգներին նաև մեր բերած գործիքներով նվագեն», - հրաժեշտից առաջ ասաց Ֆլորիան Լեոնարդը։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40