Հենրիխ Մխիթարյանը մերկացրեց բոլորին

27.05.2019 15:09
1169

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը CNN հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ Բաքուն Լոնդոնի Արսենալի հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի առաջ պահանջ է դրել Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղում Հայաստանի դրոշ չպարզելու վերաբերյալ: Խոսքը Արսենալի հնարավոր հաղթանակի դեպքի համար է, երբ ընդունված ավանդույթի համաձայն հաղթող ակումբում խաղացող այլազգի ֆուտբոլիստները պարզում են իրենց ազգային պետությունների դրոշները: Օրինակ, նախորդ տարի Հենրիկ Մխիթարյանը նույն արեց Մանչեսթեր Յունայթեդի կազմում: Իհարկե, եզրափակիչը Բաքվում չէր:

Եվրոպայի Լիգայի եզրափակիչը դարձավ ոչ միայն ֆուտբոլային, այլ նաեւ արտաֆուտբոլային եւ մեծ հաշվով քաղաքական միջազգային իրադարձություն, Հենրիկ Մխիթարյանի հարցի պատճառով, կամ այս դեպքում գուցե շնորհիվ: Համենայն դեպս, հայկական պետականության շահի տեսանկյունից ճիշտ է օգտագործել շնորհիվ ձեւակերպումը, որովհետեւ Մխիթարյանը իր կամքից անկախ մերկացրեց մի շարք սուբյեկտների՝ սկսած Ադրբեջանի իշխանությունից, մինչեւ եվրոպական որոշ կազմակերպություններ ու կառույցներ, եւ մինչեւ Հայաստանի որոշ շրջանակներ՝ նախկին իշխող համակարգից:

Մայիսի 27-ին տեղեկություն եղավ, որ ՈՒԵՖԱ-ն Արսենալին արգելել է եզրափակչից առաջ անել Միթարյանի աջակցության ակցիա: Հայտնի է որ ակումբն ու հայաստանցի ֆուտբոլիստը որոշեցին, որ նա չի մեկնի Բաքու: Խաղընկերները որոշել էին, որ Բաքվի եզրափակչից առաջ նախավարժանքի դուրս կգան Մխիթարյանի պատկերով մարզաշապիկներով: Ըստ կարգի, այդօրինակ ակցիաները պետք է համաձայնեցնել վերադասի հետ: Վերադասը՝ ՈՒԵՖԱ-ն, արգելել է անել դա:

Մխիթարյանը խոշոր հաշվով մերկացրել է ոչ միայն Բաքվին, այլ նաեւ ՈՒԵՖԱ-ին: Եվ բանն արգելքը չէ, որ դրվել է Արսենալի ակցիայի վրա: Բանն այն է, որ ՈՒԵՖԱ-ն ընդհանրապես կայացրել է Եվրոպայի Լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշում: «Ինձ թվում է, որ մեզ ինչ որ մեկը ձեռք է առնում», մի քանի օր առաջ հայտարարել էր անգլիական Լիվերպուլի գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը, լսելով, որ Եվրոպայի Լիգայի եզրափակիչը լինելու է Բաքվում:

Ինչ որ մեկը եվրոպացիներին չէ, որ ձեռք է արել: Ինչ որ մեկը ձեռք է առել մարդկությանն ընդհանրապես, եզրափակիչը մի մայրաքաղաքում անցկացնելու որոշում կայացնելով, որտեղ հերոսացվել է եվրոպական մայրաքաղաքներից մեկում Հայաստանի քնած քաղաքացու կացնահարած մարդասպանը:

Միայն այդ փաստը պետք է բավարար լիներ, որպեսզի եվրոպական որեւէ կազմակերպություն՝ լիներ սպորտային, թե քաղաքական, այդ մայրաքաղաքում չանցկացներ համամարդկային արժեքների վրա խարսխսվող որեւէ միջոցառում, որովհետեւ դա արդեն ծաղր է այդ արժեքների եւ դրանց կրող մարդկության հանդեպ:

ՈՒԵՖԱ-ն այդ որոշումը կայացրել է 2017 թվականի սեպտեմբերին: Այդ կազմակերպության նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը Սլովենիայից է՝ նախկին հարավսլավական հանրապետությունից: ՈՒԵՖԱ ղեկավարի պաշտոնին է 2016 թվականից, երբ այդ պաշտոնից կոռուպցիոն աղմուկի առնչությամբ հեռացվեց ֆրանսիացի Միշել Պլատինին: Պլատինին հեռացել է, իսկ կոռուպցիան՝ մնացե՞լ: Համենայն դեպս, այդ հարցը շատերն են տալիս ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով եվրոպական այլ կառույցներում պարբերաբար բացահայտվող ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» պատմությունները:

Ինչ խոսք, ՈՒԵՖԱ-ից առաջ այդ հարցը տեղ ունի եվրոպական այլ կառույցներում էլ, որոնք կայացրեցին 2015 թվականի այսպես կոչված առաջին եվրոպական օլիմպական խաղերը Բաքվում անցկացնելու որոշում: Նրանք չգիտեի՞ն քնած մարդուն կացնահարող մարդասպանին Ազգային հերոսի ռանգ բարձրացնելու մասին:

Իսկ ինչու՞ չգիտեին, կամ ինչպե՞ս: Այստեղ գալիս է մերկացման հաջորդ շերտը: Հայաստանի դիվանագիտությունը, հայկական մարզական կազմակերպությունները՝ Ֆուտբոլի ֆեդերացիան, Ազգային օլիմպական կոմիտեն, Բաքվի վերաբերյալ խոշոր մարզական որոշումները կայացնելիս չե՞ն հայտնել եվրոպացիներին այդ մասին, եթե նրանք անտեղյակ էին եւ կարծում էին, թե Բաքուն «եվրոպական քաղաքակրթության օրրան» է:

Հայաստանի համապատասխան կառույցները Բաքվում օլիմպիադա անցկացնելու որոշումից առաջ, 2017 թվականի սեպտեմբերին Եվրոպայի Լիգայի ադրբեջանական եզրափակչից առաջ չէի՞ն հայտնել որոշում կայացնողներին, չէի՞ն բարձրաձայնել, որ Ադրբեջանում գործող իշխանության լինելիության եւ վարքագծի պարագայում Բաքուն ամենեւին այն տեղը չէ, որտեղ հնարավոր է անցկացնել համամարդկային արժեհամակարգի առնչվող խոշոր միջոցառումներ:

Չէի՞ն հայտնել կացնահարած մարդասպանի հերոսացման մասին, չէի՞ն հայտնել հայկական ուղաղթիռի խոցման մասին, որի զոհերի աճյունները այդպես էլ թույլ չտվեցին դուրս բերել, եւ հարկ եղավ իրականացնել զինուժի հատուկ օպերացիա:

Բայց, իմանալ «չհայտնելը» դեռ գուցե անգործությանց կամ չարյաց փոքրագույնն է: Որովհետեւ, Հայաստանի քաղաքական իշխանության լռության ներքո մարզական «իշխանությունը» կայացրեց Ալիեւի խրախճանքին՝ Բաքվի օլիմպիադային մասնակցելու որոշում:

Բաքվի օլիմպիադայից երկու ամիս անց Ադրբեջանը սանձազերծեց հեռահար հրթիռահրատենային ագրեսիա Տավուշի ուղղությամբ, իսկ մոտ մեկ տարի անց՝ քառօրյա պատերազմական ագրեսիա Արցախի դեմ:

lragir.am

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24