Հերթական խռխռոցը փլատակների խորխորատներից

21.10.2016 17:05
3136

Երեւան մայրաքաղաքում գործող հարյուրավոր կայքերի բույլում նաեւ «Հայելի» անմեղ անունով մի լրատվամիջոց կա, որի վերջին օրերի պատվիրված ակտիվությունը՝ սյունիքյան թեմաների հորինումով ու արծարծումով, ուղղակի փայլատակում է:

Սակայն, ինչպես եւ սպասվում էր, այդ վայ լրատվամիջոցի խզբզոց-զառանցանքներին Սյունիքից չեն արձագանքում: Ոչ թե ասելիք կամ հակափաստարկ չունեն, այլ պարզապես լուրջ չեն ընդունում: Այստեղ շատ լավ գիտեն, թե ով է կայքի ֆինանսավորողը, ով է սյունիքյան թեմաներով նյութերի պատվիրատուն:

Իսկ դա հայտնի կլանն է՝ լուսահոգի, սեփական երկրամասում մերժված, հավերժորեն փլատակների վերածված: Այնպես որ սյունիքյան թեմաներով վայրահաչությունը հայտնի կլանի խռխռոցն է՝ փլատակների խորխորատներից:

Զրպարտելու, սուտ մատնություն շաղ տալու հերթական թիրախ է ընտրվել Գորիսի պետական քոլեջը:

Անի Սահակյան լրագրողի անմաքուր ձեռքով, ով, դատելով գրվածքից, սովորական աղանդավորի տպավորություն է թողնում, ով լրագրությունը շփոթել է քաղաքական հարճության հետ, մտացածին նյութերով ու հերյուրանքներով փորձել է վարկաբեկել Գորիսի հնամենի եւ բարեհամբավ կրթօջախի անունը:

Մոտեցումը պարզունակ է. չկարողանալով պատժել հորս՝ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին, փորձում են վրեժ լուծել նրա ընտանիքից, այդ թվում եւ տողերիս հեղինակից՝ նրա որդուց: Այդպես է կամենում պատվիրատուն…

Եվ ահա 2013 թվականից անբարո այդ գործելակերպն ամենայն ակտիվությամբ կիրառվում է մինչեւ հիմա: Նշված ժամանակաընթացքում, եթե հաշվենք, այդ բնույթի եւ այդ բովանդակությամբ մի քանի հոդվածներ են լույս աշխարհ եկել՝ կեղծ ստորագրությամբ կամ անստորագիր: Բոլորն էլ հօդս են ցնդել՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակելու համար:

Հերթական հոդվածը գրեթե նախկին նմանատիպ հոդվածների «բարեխիղճ» վերարտադրությունն է: Պատվիրատուի մտավոր կարողությունն այնքան է տկարացել, որ հերթական հրապարակումով ոչ մի նոր խոսք չի կարողացել ասել:

Հակառակ «Հայելի»-ի զառանցանքի՝ Գորիսի պետական քոլեջում տիրում է բարոյահոգեբանական եւ ուսումնադաստիարակչական առողջ մթնոլորտ: Քոլեջը եղել եւ մնում է հանրապետության (եւ ոչ միայն մարզի) առաջատար, ծնողների ու հանրակրթական դպրոցների շրջանավարտների կողմից սիրված ու պահանջված հաստատություններից մեկը միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթօջախների շարքում: Ու ոչ ոք, այդ թվում եւ եղած-չեղած «Հայելի»-ն ու նրա սրբապիղծ վարձկան գրչակը, չի կարող փոքր-ինչ անգամ մրոտել կրթօջախի՝ տասնամյակներով ձեռք բերված վարկանիշը:

Այո, քոլեջի՝ աշխատանքից հեռացված գրադարանավարուհին (հեռացվել է այն բանից հետո, երբ գույքագրման արդյունքում բացահայտվեց 1557 կտոր գրքի պակասորդ) եւ իր եղբայրն ու եղբոր կինը նամակ են հղել իրավապահ մարմիններին:

Այդ նամակները պատկան մարմինների կողմից հանգամանալից ուսումնասիրվել եւ ուսումնասիրվում են: Եվ մենք աջակցում ենք, որ դիմումներում մատնանշված ամեն մի հարց պարզաբանվի, ու ճշմարտությունը բացահայտվի: Որեւէ խախտում հաստատվելու դեպքում մեղավորները, բնականաբար, պատասխան կտան: Իսկ եթե բարձրացված հարցերը չհաստատվեն, ապա պատասխան կտան սուտ մատնության հեղինակները:

Ստուգման արդյունքների մասին տեղյակ կպահեմ հանրությանը:

Հ.Գ.

Կարեւոր մի հավելում. քոլեջը վարկաբեկելու համար ուշագրավ ծրագիր էր մշակվել ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբերին. քոլեջի այն աշխատողը, ով կհեռանա աշխատանքից եւ աղմուկ կբարձրացնի քոլեջի շուրջ, Գորիսի դպրոցներում՝ ավելի բարձր աշխատավարձով, կտեղավորվի աշխատանքի: Այդ ծրագրից առաջինն օգտվեց Հասմիկ Ղուկասյանը, ով քոլեջի գրադարանավարն էր եւ գրքերի մեծ պակասորդի հեղինակը, ով հրաժարվեց վերականգնել կորսված ֆոնդը: Որպես խրախուսանք՝ նրան, քոլեջի մասին իրավապահներին դիմում գրելուց եւ աղմուկ բարձրացնելուց անմիջապես հետո, աշխատանքի տեղավորեցին Գորիսի N4 ավագ դպրոցում՝ գրադարանավար (դպրոցի տնօրեն՝ Արմինե Շեգունց, ով, ամենաբուռն ցանկության դեպքում անգամ, չէր կարող ինքնուրույն կադրային հարց լուծել իր իսկ ղեկավարած դպրոցում):

Սուտ մատնության հաջորդ գործակատարին՝ Հասմիկ Ղուկասյանի եղբոր կնոջը՝ Մարգարիտա Մալինցյանին, նույնպես պետք է աշխատանք տային Գորիսի դպրոցներից մեկում, բայց...

ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆ

Գորիսի պետական քոլեջի տնօրեն

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

15.09.2026 20:46

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56