ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին

10.09.2015 16:49
2695

Հարգելի՛ նախարար

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում N ԵԿԴ/0170/11/14 գործը (դատավոր՝ Արմեն Բեկթաշյան):

Ելնելով անհրաժեշտությունից՝ մենք փորձեցինք ծանոթանալ այդ գործով 2014 թվականից ընթացող դատավարության ընթացքին:

Սակայն «DataLex» դատական տեղեկատվական համակարգում չկարողացանք գտնել տեղեկատվություն այդ գործի վերաբերյալ:

Փորձեցինք խնդիրը լուծել դատավոր Արմեն Բեկթաշյանի օգնությամբ, բայց հեռախոսազանգին պատասխանող անձնավորությունը, ով չցանկացավ ներկայանալ, խորհուրդ տվեց դիմել նույն դատարանի գրասենյակ: Դատարանի գրասենյակից էլ խորհուրդ տվեցին դիմել դատավոր Արմեն Բեկթաշյանին: Վերջինիս քաղաքային հեռախոսով մեզ պատասխանող անձնավորությունը, ով դարձյալ չցանկացավ ներկայանալ, պատասխանեց՝ այդ գործի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն տալ չենք կարող:

Մենք պատրաստ էինք պաշտոնական հարցում գրել եւ ուղարկել դատարան, ինչպես սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, սակայն դատարանի՝ ներկայանալ չցանկացող անձնավորությունը խորհուրդ տվեց չգրել, քանի որ գործը փակ գործ է, ինչը մեզ համար հասկանալի չէ:

Եվ հարկադրված դիմում ենք Ձեզ՝ խնդրելով միջամտություն եւ նշված գործին ծանոթանալու հնարավորության ընձեռում, եթե, իհարկե, մեր խնդրանքն օրենքով թույլատրելիի սահմաններից դուրս չէ:

Գործը, որին ուզում ենք ծանոթանալ եւ լուսաբանել, Կապան մարզկենտրոնում բացառիկ հետաքրքրություն ներկայացնող հարցի է առնչվում:

Խոսքն այն մասին է, որ 2011թ. հունվարի 25-26-ին Կապանի լեռնահանքային ձեռնարկության՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի (ներկայումս՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ) տնօրեն Ռոբերտ Ֆալլետտային եւ նրա տիկնոջը՝ Ֆարիդա Ֆալլետտային (կինը եւս այդ ընկերության աշխատակից էր) կամայականորեն զրկել են ազատությունից, կապի միջոցներից օգտվելու հնարավորությունից եւ, ըստ էության, վտարել Հայաստանի Հանրապետությունից:

Ռոբերտ Ֆալլետտայի եւ նրա տիկնոջ բացատրություններից (դրանք վկայակոչվել են մամուլի բազմաթիվ հրապարակումներում) երեւում է, որ նրանց ազատությունից զրկել են լեռնահանքային այդ ձեռնարկության ներկայիս տնօրեն Հրաչ Ջաբրայանը եւ Կանադայի մեկ այլ քաղաքացի Ռիք Հաուզը: Օպերացիային մասնակցել է նաեւ (ըստ նույն աղբյուրների) Հրաչ Ջաբրայանի եղբայրը, ով հետագայում ղեկավարել է ընկերության մատակարարման ծառայությունը:

Տեղի ունեցածի վերաբերյալ հարուցված քրեական գործը ժամանակին կարճվել է: Այնուհետեւ Ռոբերտ Ֆալլետտան, իր ներկայացուցչի միջոցով, բողոքարկել է քննիչի որոշումը՝ քրեական գործը կարճելու մասին: Եվ այդ բողոքի դատական քննությունը 2014 թվականից մինչեւ հիմա շարունակվում է:

Մոտ երկու տարի դատական քաշքշուկի մեջ հայտնված այդ գործը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

Մարդիկ պարզապես ուզում են իմանալ՝ իրո՞ք Հրաչ Ջաբրայանը, Ռիք Հաուզը եւ Հրաչ Ջաբրայանի եղբայրը հայաստանյան ձեռնարկություններից մեկի ղեկավարին զրկել են ազատությունից եւ ստիպել նրան՝ հեռանալու Հայաստանի Հանրապետությունից՝ շրջանցելով մեր երկրի օրենքները, դրսեւորելով բացարձակ կամայականություն, վիրավորելով Հայաստան պետության արժանապատվությունը:

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ նշված անձինք առայսօր պատասխանատվության չեն ենթարկվել:

Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ չորս տարի շարունակ չի տրվում պարզագույն հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է Ռոբերտ Ֆալլետտան պաշտոնանկ արվել ընկերության տնօրենի պաշտոնից եւ վտարվել Հայաստանի Հանրապետությունից, ինչպե՞ս է նրա աթոռը զբաղեցրել այդ «հեղաշրջման» մասնակից Հրաչ Ջաբրայանը:

Մենք ծանոթ չենք  «DataLex» տեղեկատվական համակարգի գործունեության սկզբունքներին, բայց եւ չենք ուզում հավատալ, որ «DataLex»-ում տեղեկատվությունը տրվում է ընտրովիության սկզբունքով, այլապես ինչպե՞ս կարող էր հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չզետեղել այդ համակարգում:

Կրկնում ենք մեր խնդրանքը՝ տալ հնարավորություն (եթե գործող օրենսդրությունը չի արգելում)՝ ծանոթանալու վերոգրյալ գործի դատական ընթացքին, որը սեպտեմբերի 10-ի դրությամբ դեռեւս գաղտնի էր պահվում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21