ՀՀ Ազգային ժողովը կունենա 12 մշտական հանձնաժողով

06.08.2021 18:37
3608

ՀՀ ազգային ժողովը ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը, ըստ որի կստեղծվեն  ԱԺ հանձնաժողովներ, ինչպես նաև մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը, որով  առաջարկվում էր խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում քվեարկության էր դրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեությունը և գործունեության ոլորտը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը, որին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ` 27, 0` ձեռնպահ:

Քվեարկության էր դրվել նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը, որին կողմ քվեարկեց 33 պատգամավոր, դեմ` 0, ձեռնպահ` 68:

ԱԺ նախագահը հայտարարեց նաև, որ խմբակցությունները նիստեր են հրավիրել, ընտրել են նիստերի քարտուղարներ և ղեկավարներ:

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ: 7-րդ գումարման ԱԺ-ի հետ համեմատած՝  Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կդառնա 2 առանձին հանձնաժողով:

ՔՊ-ի առաջարկած հանձնաժողովներն են.

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 10 անդամով,

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 անդամով,

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Մարդու իրավունքների պաշտպանության  և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով,

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով,

Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով,

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով,

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով:

 

Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին

13.10.2026 17:11

6-ամյա երեխային ապտակելու դեպքով Սիսիանում քրեական հետապնդում է հարուցվել

13.10.2026 16:56

В Ереване отметили годовщину освобождения Ереванской крепости от персидского ига

13.10.2026 16:51

Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»

13.10.2026 16:32

Ալիևի կուսակցությունը բողոքել է Էրդողանի գլխավոր խորհրդականից՝ նրա հայտարարությունները որակելով «պոպուլիստական և անպատասխանատու»

13.10.2026 16:12

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

13.10.2026 15:35

Հարևանը ժամը 23:00-ից հետո խախտում է լռությունը. ե՞րբ է կիրառվում նախազգուշացում, և ե՞րբ՝ 40 000 դրամ տուգանք

13.10.2026 15:00

Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

13.10.2026 14:44

«Ռուսական երկաթուղիների» ղեկավարը աշխատանքային այցով կժամանի Երևան

13.10.2026 12:49

Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»

13.10.2026 12:05

Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք

13.10.2026 11:38

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար»

13.10.2026 10:30