ՀՀ-ին անհրաժեշտ է հստակ երկարաժամկետ տեսլական իր ապագայի համար և աստիճանական մոտեցում ԵՄ-ի նկատմամբ․ ISPI

04.02.2025 12:18
518

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու պայմանագիր է ստորագրել 2014 թվականի մայիսին՝ դադարեցնելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Շատ դիտորդներ նշել են, որ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը փոխել է իր արտաքին քաղաքականությունը 2013 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահի հետ շրջադարձային հանդիպումից հետո: Այս որոշումը ճանապարհ է հարթել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար և դադարեցրել համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը կներառեր, ի թիվս այլքի, ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը. գրել է Միջազգային քաղաքական հետազոտությունների իտալական ինստիտուտը (Italian Institute For International Political Studies, ISPI)։
Ինչպես նշվել է ,հակադարձումն, ամենայն հավանականությամբ, կատարվել է Ռուսաստանի ճնշման ներքո և ազդվել է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նկատառումներով: Հայաստանը, աջակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն Ադրբեջանի հետ հակամարտությունում, իր դաշինքը Ռուսաստանի հետ դիտում էր որպես վճռական զսպող միջոց թշնամական հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ, որը զգալիորեն ավելացրել էր իր ռազմական ծախսերը: Տնտեսապես Հայաստանն արդեն սերտորեն կապված էր Ռուսաստանի հետ՝ դեռևս ԵԱՏՄ-ին միանալուց առաջ։ Ռուսաստանը վերահսկում էր Հայաստանի տնտեսության մի քանի ռազմավարական ոլորտներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու բաշխումը, երկաթուղին և բջջային ցանցերը։ Այն նաև Հայաստանի հիմնական բնական գազի մատակարարն էր և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման առաջատար շուկան։ Բացի այդ՝ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներն էական դեր են խաղացել Հայաստանում կենսամակարդակի բարելավման գործում։
Հայաստանի ընդդիմությունը քննադատել է ԵԱՏՄ-ին միանալու որոշումը։ Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր էր, դեմ է քվեարկել ԵԱՏՄ համաձայնագրի վավերացմանը խորհրդարանում 2014 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ, սակայն, ԵԱՏՄ-ին օգտին կտրուկ շրջադարձը Հայաստանում լայնածավալ բողոքի ակցիաներ չառաջացրեց, քանի որ Հայաստանի բնակչության մեծ մասը դրական էր վերաբերվում Ռուսաստանին։

2018-2020 թվականներին Հայաստանում ԵԱՏՄ-ից դուրս գալու էական քննարկումներ չեն եղել։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, խոսակցություններ կային, որ Հայաստանը կարող է վերանայել իր անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած կազմակերպություններին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին։ Սակայն Փաշինյանը մի քանի հայտարարություն է արել՝ պնդելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղաշարժ չի լինելու։

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը և 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի ներխուժումները Հայաստան զգալիորեն փոխել են ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը, մինչդեռ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա թուլացրել է Մոսկվայի ազդեցությունը Հարավային Կովկասում։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավումը ստիպել է նրա հայ բնակչությանը տեղահանվել։ Այս զարգացումները սրել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, քանի որ Հայաստանում շատերը քննադատել են Ռուսաստանին Հայաստանին չաջակցելու կամ Լեռնային Ղարաբաղի վրա ռազմական հարձակումները չկանխելու և նրա հայ բնակչության բռնի տեղահանումը չզսպելու համար:

Ի պատասխան՝ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այն մերժել է ՀԱՊԿ-ի առաջարկը՝ դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ փոխարենն ընտրելով ԵՄ քաղաքացիական առաքելությունը։

Դրանից հետո Հայաստանը ձգտել է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը՝ ընդլայնելով ոլորտային համագործակցությունը Հնդկաստանի, Ֆրանսիայի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ: Հնդկաստանը և Ֆրանսիան փոխարինել են Ռուսաստանին՝ որպես Հայաստանի հիմնական զենք մատակարարողներ, և Հայաստանը բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ՝ նոր գործընկերության օրակարգ ստորագրելու համար։ 2025 թվականի հունվարի 9-ին կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքի նախագծին, իսկ 2025 թվականի հունվարի 14-ին ստորագրել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։
Չնայած Երևանի և Մոսկվայի միջև աճող քաղաքական լարվածությանը, երկկողմ տնտեսական հարաբերությունները զգալիորեն ընդլայնվել են 2022-2024 թվականներին:

Ռուսաստանի հետ առևտրի կտրուկ աճը մասամբ նպաստել է Հայաստանի տնտեսական աճին այս ժամանակահատվածում: 2021 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտուրը կազմել է մոտ 2,5 միլիարդ դոլար։ Հայաստանի պետական վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2022 թվականի վերջի դրությամբ ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան երկու անգամ՝ հասնելով 5,3 մլրդ դոլարի։ Առևտուրը շարունակել է աճել ավելի քան 43%-ով՝ հասնելով 7,3 մլրդ դոլարի 2023 թվականին: Այս աճի միտումը պահպանվել է 2024 թվականին: 2024 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկկողմ առևտուրը 2024 թվականի առաջին վեց ամիսներն աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ 2024 թվականի առաջին տասնմեկ ամիսներին ապրանքաշրջանառությունը հասել է 11,624 միլիարդ դոլարի։ Չնայած լարված հարաբերություններին՝ հայ պաշտոնյաներն ընդգծել են, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը համահունչ է Հայաստանի ազգային շահերին, ինչը ընդգծվել է 2025 թվականի հունվարի սկզբին, երբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին։ Ռուսաստանը բացասաբար է արձագանքել՝։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի կողմից նման օրինագծի քննարկումը կարող է ազդարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբը։

Քանի որ Հայաստանը խորացնում է իր համագործակցությունը ԵՄ-ի հետ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, նրան անհրաժեշտ է հստակ երկարաժամկետ տեսլական իր ապագայի համար, քանի որ նա չի կարող մտնել ԵՄ՝ լինելով ԵԱՏՄ անդամ։ Հայաստանը պետք է աստիճանական մոտեցում ցուցաբերի ԵՄ-ի նկատմամբ՝ կենտրոնանալով 2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2021 թվականի մարտին ամբողջությամբ ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական իրականացման վրա:
 
 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08