ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս․ Կոպիրկինը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

18.09.2024 14:16
672

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով երկօրյա այցով Սյունիքի մարզում է, սեպտեմբերի 18-ին այցելեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն։

Խմբագիր Սամվել Ալեքսանյանը ողջունեց դեսպանի այցը Սյունիք, իսկ այցը լրատվամիջոցի խմբագրություն՝ բնութագրեց իբրև պարբերականի դիրքորոշման կարևորում՝ հայ–ռուսական բարեկամության և տարածաշրջանային ընթացիկ զարգացումների հարցերում։

– Օրեր առաջ Կապանում տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս՝ «Լրատվամիջոցների գործունեության առանձնահատկությունները ՀՀ Սյունիքի մարզում» թեմայով, որտեղ նկատառումներ եմ հայտնել նաև հայ–ռուսական հարաբերությունների ներկա վիճակի մասին։ Այդ ելույթում հնչեցված հարցերը պահպանում են իրենց արդիականությունն ու կարևորությունը և կրկնելու կարիք չկա, – ասաց Սամվել Ալեքսանյանը։

Սակայն, կարևորելով  ՌԴ դեսպանի հետ հանդիպումը, լրատվամիջոցի խմբագիրը բարցրաձայնեց վերջին օրերին սյունեցիներին մտահոգող երկու հարցի մասին՝ ակնկալելով պարոն դեսպանի պարզաբանումը։

Խոսքը, նախևառաջ, Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի նորանշանակ առաջնորդ, եպիսկոպոս Ալեքսիյ Սմիրնովի արտահայտած հակաարցախյան, հակահայկական մտքերի մասին է։ Եպիսկոպոսը նաև աղավաղել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրներից մեկի՝ Բարդուղիմեոս առաքյալին առնչվող պատմական տեղեկությունները՝ փորձելով նրան ներկայացնել ադրբեջանական և ոչ գիտական ընկալումների լույսի ներքո, ինչը, անշուշտ, ամոթալի է։

– Սյունիքում մեծ անհանգստությամբ են հետևում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին։ Եթե ոմանց համար դա պետական կամ քաղաքական, կամ ինչ–ինչ շահերի հարց է, ապա սյունեցիներիս համար՝ մեր հազարամյա բնօրրանում ապահով և անվտանգ ապրելու խնդիր, – ասաց Ս Ալեքսանյանը։

Խնդրո առարկայի վերաբերյալ ՌԴ–ի և ԻԻՀ–ի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին օրերի իրարամերժ հայտարարություններն անհանգստացնող են։

Եթե Իրանը հայտարարում է իր՝ նախկինում արտահայտած դիրքորոշման անփոփոխության մասին, ապա ՌԴ–ն «հավատարիմ է Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին»։ Իսկ թե ինչ ասել է «Իրանի հետ նախկին պայմանավորվածություններ», այդ մասին միայն ենթադրություններ են շրջանառվում։

Ըստ Սերգեյ Կոպիրկինի՝ Ռուս ուղղափառ եկեղեցին պետությունից անկախ կառույց է, և Բաքվի ու Ադրբեջանի թեմի առաջնորդի հայտարարությունները որևէ աղերս չեն կարող ունենալ ՌԴ–ի պետական քաղաքականության հետ։ Ինչ վերաբերում է պատմական փաստերի աղավաղմանը, ապա դա կարող է դառնալ մասնագետների քննարկման առարկա։

Ի դեպ, պարոն դեսպանը, ինչպես հայտարարեց, ծանոթ չէ եպիսկոպոսի վերոնշյալ հայտարարությանը, և կարծում է, որ նման զգայուն հարցերի վերաբերյալ առհասարակ պետք է հավասարակշռված և հիմնավոր արտահայտություններ անել։

Սերգեյ Կոպիրկինի կարծիքով՝ ՌԴ–ն առհասարակ չի ընդունում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, այլ խնդիր է համարում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, որի շուրջ կա 2020 թ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Ընդ որում՝ ՌԴ–ն խնդրի լուծումը տեսնում է բացառապես ՀՀ ինքնիշխանության շրջանակում, ինչի վերաբերյալ քանիցս ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են արվել։

Ինչ վերաբերում է «միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշմանը, ապա, ըստ դեսպանի, այդ երկրի և ՌԴ–ի միջև կա փոխըմբռնում, իսկ բարձրացված աղմուկն ավելի շատ լրատվամիջոցների և քաղտեխնոլոգների կողմից ստեղծված արհեստական ֆոն է։ Ըստ նրա՝ Իրանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա դեռևս չի պնդել այն ամենը, ինչ շրջանառվում է մամուլում։

Միջանցքի շուրջ աղմուկը, որ հրահրված է Արևմուտքի կողմից, կոնկրետ նպատակ ունի, որը նոր չէ՝ ամեն գնով ՌԴ–ին դուրս մղել տարածաշրջանից և ոչ թե խնդիրը լուծել ՀՀ–ի կամ հայ ժողովրդի շահերին համապատասխան։

Հայ–ռուսական հարաբերությունների ներկա ոչ սովորական իրավիճակը պայմանավորված է Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով։ Բայց այդ ամենը, ըստ դեսպանի, հետևանք է այն իրողության, որ հայկական կողմը 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Սերգեյ Կոպիրկինը կարևորեց հայ–ռուսական բազմադարյա բարեկամությունը, նշեց ՌԴ–ի շահագրգռվածությունը՝ տարածաշրջանում ապահովելու կայուն և երկարատև խաղաղություն, խաղաղ միջոցներով լուծելու հայ–ադրբեջանական հարաբերություններում առկա հարցերը՝ վերստին նշելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ նպաստելու այդ խնդիրների կարգավորմանը։

Վերջում Ս Ալեքսանյանը, հիմք ընդունելով վերջերս անցկացված հարցախույզը, նշեց՝ «Սյունեցիների մեծ մասը բարձր է գնահատում ժողովուրդների հետ մեր բարեկամությունը, այդ թվում՝ հայ–ռուսական բազմադարյա բարեկամությունը, սակայն դեմ է երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը, և երկրամասի անվտանգությունն ու լինելիությունը (պատմական ներկա հակասական փուլում հատկապես) պայմանավորում է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմաքաղաքական հարաբերությունները սերտացնելու մեջ։ Չեմ կարծում, որ որևէ մեկը, անգամ ամենաբարձր պետական պաշտոնյաներն իրավունք ունեն դարերի ընթացքում ձևավորված այդ բարեկամությունը, երկու ժողովրդի միջև ձևավորված վստահությունն ու մարդկային անկեղծ զգացմունքները մատաղ անել Թուրքիայի և Ադրբեջանի արյունոտ ոտքերի տակ»։

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21