Հիմնանորոգվում է Մ 2-Շաքե-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի հանրապետական նշանակության ճանապարհը՝ 31.7կմ երկարությամբ

02.07.2015 04:17
3882

Սիսիան կատարած յուրաքանչյուր այցելության ժամանակ մեզ մտահոգող ամենալուրջ խնդիրը ճանապարհների անմխիթար վիճակն էր: Այս անգամ հաճելիորեն ականատես եղանք Մ 2 ավտոմայրուղուց դեպի Սիսիան (Շաքեի խաչմերուկից) տանող հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին:

Ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը կատարվում է 80 տոկոս Համաշխարհային բանկի եւ 20 տոկոս պետբյուջեի ֆինանսավորմամբ: Շաքեի խաչմերուկից մինչեւ Սիսիան քաղաքի վերջ ընկած հատվածը՝ երկու լոտ կամ չափաբաժին՝ 9340 մ երկարությամբ, աշխատանքներն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերությունը: Նախագծանախահաշվային արժեքը կազմում է 1 մլրդ 270 մլն դրամ, եւ պայմանագրով նախատեսված է աշխատանքներն ավարտին հասցնել 2016թ. նոյեմբերի 30-ին: «Մենք ամեն ինչ անում ենք աշխատանքները ժամկետից շուտ ավարտելու համար, եթե ընթացքում խոչընդոտներ չլինեն: Ամբողջ ճանապարհն ասֆալտապատ է լինելու՝ ջրահեռացման առուներով, կողնակներով, անվտանգության ազդանշաններով, գծանշումով», - տեղեկացրեց «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ տնօրեն Արմեն Անդրեասյանը:

Ընթացքի մեջ են քաղաքի տարածքով անցնող ճանապարհահատվածի եզրաքարերի, մայթերի նորոգման աշխատանքները: Տնօրենի փոխանցմամբ՝ համապատասխան տեխնիկայի խնդիր ընկերությունը չունի, անհրաժեշտ շինանյութը նույնպես իրենք են արտադրում:

Ծրագրի շրջանակներում արդեն ավարտին է հասցվել Շաքեի խաչմերուկից մինչեւ Շաքեի գյուղապետարան ընկած հատվածի հիմնանորոգումը:

Տնօրենի փոխանցմամբ՝ ճանապարհը լինելու է 7մ 80սմ լայնությամբ: Նախկինում ճանապարհի տարբեր հատվածներում լայնությունը տարբեր է եղել: «Կարծում եմ՝ նախագծով սահմանված լայնությունը բավարար է հանրապետական նշանակության ճանապարհի համար: Նախկինում 9, 10, 11 մ լայնությամբ ճանապարհ է եղել, որ տեղ-տեղ քայքայված էր: Բացի դրանից՝ ճանապարհի շատ լայն լինելու իմաստը չեմ տեսնում. 2մ-ով լայնացնելու համար հավելյալ գումար է հարկավոր», - նշեց Ա.Անդրեասյանը:

Քանի որ շատ վաղուց այստեղ շինարարական աշխատանքներ չեն կատարվել, ճանապարհը բավականին քայքայված էր: Նախքան ասֆալտապատելը հողային, փոսային աշխատանքներ են կատարել, հարթեցնող շերտ դրել, ապա միայն 4սմ հաստությամբ ասֆալտը փռել: «Ասֆալտի երկրորդ շերտ չի լինելու: Մայրուղում հարթեցնող շերտն ավելի խոր ենք դնում, բայց ասֆալտը բոլոր տեղերում 4 սմ է, երբեմն էլ՝ 5սմ: Խորհրդային տարիներին 2 շերտով էին ասֆալտ փռում. դե այն ժամանակ հումքը բավականին էժան էր, իսկ այսօր…», - նշեց ընկերության տնօրենը:

Գաղտնիք չէ, որ ասֆալտապատ նոր ճանապարհը մեր օրերում երկար չի դիմանում: Մեր մտահոգությունը կիսելով՝ Ա.Անդրեասյանը նշեց, որ յուրաքանչյուր ճանապարհ հիմնանորոգվելուց հետո պիտի պահպանվի, որպեսզի դիմանա: Բացի դրանից՝ այն հատվածներում, որտեղ ջրահեռացումը լավ չի կատարվում, այդ ճանապարհն ապագա չունի, ինչպես ասում են, ջուրն ասֆալտի թշնամին է: Արդեն նշեցինք, որ պատճառներից մեկն էլ ասֆալտի բարակ շերտն է: Ինչ վերաբերում է շինանյութին եւ ասֆալտի որակին, ապա դրանք պարբերաբար փորձաքննություն են անցնում եւ համապատասխանեցվում չափորոշիչներին:

Անլուծելի խոչընդոտների չեն հանդիպում, միայն մեխանիզատորի պակաս ունեն, իսկ Սիսիան քաղաքով անցնող ճանապարհի ջրահեռացման համակարգի գրեթե բացակայությունը լուրջ խնդիր է: Նախագծով ջրահեռացման համակարգի կառուցում ներառված չէ, միայն ճանապարհաշինական աշխատանքներ են նախատեսված:

Արմեն Անդրեասյանի հավաստմամբ՝ ընտրվել է քաղաք տանող այս ճանապարհը, որովհետեւ երթեւեկությունն այստեղ առավել ինտենսիվ է, իսկ Մ 2-ից Սիսիան ձգվող մյուս ճանապարհը նախատեսվում է հիմնանորոգել հաջորդ տարի:

Նշենք, որ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն ճանապարհաշինական ոլորտում արդեն համբավ է ձեռք բերել: 2005 թվականից Սիսիանի տարածաշրջանում մի շարք աշխատանքներ են կատարել՝ մայրուղու որոշ հատվածների ասֆալտապատում, փոսալցում, դեպի Աղիտու, Վաղատին տանող ճանապարհների որոշ չափաբաժինների հիմնանորոգում եւ այլն:

Ճանապարհի մյուս հատվածների վերանորոգումն իրականացնում է հիմնական կապալառու «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ն, ենթակապալառու՝ «Սիսիանի ճանշին» ՍՊԸ-ն:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40