Հին Հարժիսում կիրակնօրյակ էր, իսկ մարզպետն այցելել էր այնտեղ՝ քննարկելու գյուղի հիմնախնդիրները

12.04.2021 12:11
5484

Թեեւ հարժիսցիները 1931 թ. ապրիլի 28-ի հայտնի երկրաշարժից հետո դուրս էին եկել Որոտանի կիրճում գտնվող իրենց հնամենի բնակավայրից՝ բարձրավանդակում  կառուցելով նոր գյուղ, սակայն այն մնացել եւ մնում է գյուղացիների ամենահոգեհարազատ վայրն ու պաշտելի տեղը:

Այնտեղ են ոչ միայն գյուղի սրբավայրերը, այլեւ յուրաքանչյուր հարժիսեցու պապենական օջախի արմատները, նաեւ հիշատակները:

Եվ, այդուհանդերձ, պաշտելի այդ տարածքը վերջին երեսուն տարում անուշադրության էր մատնված, թեեւ 1990-91-ին գյուղացիները՝ ակունքներին վերադառնալու մղումով, գնացել ու տեր էին կանգնել նախնյաց տներին, ինչպես եւ իրար մեջ բաժանել երբեմնի պետական տնտեսության ծաղկուն այգիները:

Ստեղծվել է մի վիճակ, որ երբեմնի գեղատեսիլ բնակավայրի այգիները չորացել են կամ կտրտվել, իսկ գյուղամիջյան ճանապարհ-արահետներն էլ պատվել մացառներով…

Ապրիլի 11-ին գյուղի մի խումբ բնակիչներ կիրակնօրյակ էին կազմակերպել այնտեղ՝ գյուղամիջյան ճանապարհ-արահետները, գյուղի գլխավոր աղբյուրը՝ հազարամյա նովերով, մաքրելու եւ կարգի բերելու նպատակով:

Կիրակնօրյակը նշանավորվեց արդյունավետ աշխատանքով, սակայն արահետներն այնքան մացառապատ են ու անանցանելի, որ դեռեւս մեծածավալ աշխատանքների կարիք կա…

Ապրիլի 11-ի օրը համընկել էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ Հարժիս կատարելիք այցին:

Մարզպետը նպատակ ուներ գյուղացիների հետ քննարկել տարիներ շարունակ պետական ուշադրությունից դուրս մնացած այդ բնակավայրի հիմնախնդիրները: Եվ հանդիպման վայր ընտրեց ոչ թե գյուղամեջը, այլ հին գյուղը՝ Որոտանի կիրճում, որտեղ եւ բնակիչները կիրակնօրյակի էին դուրս եկել:

Գյուղացիներն արդարացիորեն նշեցին, որ տարիներ շարունակ Հարժիս գյուղում որեւէ հիմնախնդիր չի լուծվել, ընդհակառակը՝ քանդվել-ավերվել է գրեթե ամեն ինչ, որ գյուղը ժառանգություն էր ստացել խորհրդային ժամանակներից:

Առկա խնդիրների խնդիրը, անշուշտ, մնում է Գորիս-Երեւան մայրուղուց գյուղ ձգվող 6 կմ երկարությամբ ճանապարհը, որը հաղթահարելու համար մեծ ջանքեր են պահանջվում: Եվ խայտառակ այդ վիճակը տասնամյակներ շարունակ դուրս է մնացել իշխանությունների ուշադրությունից:

Վերջին անգամ գյուղացիներն այդ հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին խնդրագիր հանձնել, երբ նա մեկ տարի առաջ անցնում էր Երեւան-Գորիս մայրուղով, բայց ոչ մի արդյունք:

Խորհրդային տարիներին կառուցված եւ համբավ ունեցող պահածոների գործարանն է ամբողջապես անպիտանի դարձել ու փոշիացել, մինչդեռ տեղական հումքով գործող այդ ձեռնարկությունը մի քանի տասնյակ աշխատատեղ էր ապահովում:

Գյուղը զրկված է կապույտ վառելիքից, կոյուղուց, խախուտ վիճակում է խմելու ջրի ներքին ցանցը, ծայրահեղ անմխիթար վիճակում է մշակույթի կենտրոնը: Հարժիսը հանիրավի դուրս է մնացել Տաթեւի շուրջ մշակված եւ իրականացվող ծրագրերից, թեեւ գյուղը տվյալ տարածաշրջանի ամենահոգեւոր ու մշակութային բնակավայրերից է եւ դարեր շարունակ գրեթե միաձուլված է եղել Տաթեւ հոգեւոր կենտրոնի գործունեությունը:

Հիմնախնդիրների թվարկումը կարելի է շարունակել, սակայն հարցերի հարցը, կրկնում ենք, մայրուղի-Հարժիս ավտոճանապարհի ամոթալի վիճակն է, առանց որի լուծման անհեթեթ կլիներ նույնիկ մյուս հարցերին անդրադառնալը…

Մարզպետը հավաստիացրեց բնակիչներին՝ առկա խնդիրներն ընդհանրացնել, դրանց աստիճանական լուծման ուղիներ մշակել եւ ներկայացնել կառավարության քննարկմանը:

Առայժմ միայն դպրոցական նոր շենք է կառուցվում գյուղում՝ վթարայինի փոխարեն, ինչը, անշուշտ, ողջունելի է:

 Ողջունելի է նաեւ մոսկվայաբնակ հարժիսեցի Ավետ Քոլյանի գործունեությունը, ով իր իսկ նախաձեռնությամբ մի քանի խնդիր է հասցրել լուծել գյուղում:

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11