Հիշատակի տուրք՝ գեղանկարչին

19.04.2022 14:27
1407

Կապանի արվեստի թանգարանը ապրիլի 18-ին կրկին միավորել էր արվեստասերներին: Այս անգամ ոչ թե ցուցահանդեսի, այլ ցուցադրանքի բացում էր, որ ներկայացնում էր կապանցի վաղամեռիկ, ռուսաստանաբնակ գեղանկարիչ Հայրապետ (Հաբիկ) Նուրիջանյանի տասից ավելի գեղանկարներ: Դրանք որոշակի պատկերացում են տալիս գեղանկարչի նախասիրությունների և ճաշակի, նաև գույների ընտրության մասին: Արվեստագետի քույրը՝ Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբ-գրադարանի ակումբավար Վարդուհի Թադևոսյանը այդպես ցանկացավ ոգեկոչել 2014 թ. կյանքից վաղաժամ հեռացած եղբոր հիշատակը: Ցուցադրանքի բացման խոսքում գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանը (Ուբակ) Հաբիկին բնորոշեց նախևառաջ որպես հետաքրքիր անձնավորություն, ով կիթառ էր նվագում, բանաստեղծություն գրում, զբաղվում յոգայով, խորհրդային աստվածամերժության տարիներին Աստվածաշունչ կարդում: Դե, իհարկե, նրա տարերքը գեղանկարչությունն էր, բայց վաղաժամ մահը հնարավորություն չտվեց լիովին բացահայտելու արվեստագետի նրա ձիրքը, որ ի վերուստ էր տրված...

Հաբիկն ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, միաժամանակ գեղարվեստի դպրոցը: Երեք տարի աշխատել է Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում: 1985 թ. ուսման նպատակով մեկնել նախ՝ Պենզա, հետո՝ Սարատով: Տակավին ուսանող էր, երբ Սարատովում բացվեց առաջին անհատական ցուցահանդեսը, որն արժանացավ տեղի բնակչության և մամուլի բարձր գնահատականին: Մասնակցել է Մոսկվայում և այլ քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսներին:

1996 թ. աշնանը գեղանկարիչը մեծ դժվարությամբ Կապան տեղափոխեց  վեց տասնյակից ավելի գեղանկար՝ բնապատկերներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, կոմպոզիցիոն աշխատանքներ: Հայրենի քաղաքում բացվեց նրա անհատական ցուցահանդեսը: Փաստորեն, սա Հաբիկի երկրորդ հանդիպումն էր իր համաքաղաքացիների հետ, այս անգամ՝ ավա՜ղ, նրա բացակայությամբ...

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40