Հոբելյանդ շնորհավոր, մեր պատվական ընկեր

03.11.2023 10:02
2011

Նոյեմբերի 3-ին ծննդյան օրն է նշում Լեոնիդ Գրիգորյանը։ Բայց դա հերթական տարեդարձ չէ, այլ` հոբելյան։ Շատ-շատերի կողմից ճանաչված և հարգված Գրիգորյանը դառնում է 60 տարեկան։

Իսկը պատեհ առիթ է թերթելու նրա կյանքի էջերը...

Հետաքրքրական իրադարձություններով լի և ուսանելի կյանքի ուղի է անցել։ Նրա կենսագրությունը սերտորեն առնչվում է  Արցախյան գոյամարտին, հայոց բանակաշինության գործընթացին։

Կապանի շինարարական տեխնիկումն ավարտելուց հետո ծառայել է Գերմանիայում տեղակայված խորհրդային բանակի զորակազմում, նույն տեղում շարունակել ծառայությունը ենթասպայի կոչումով, այնուհետև ծառայություն` Լենինգրադի զինվորական օկրուգում։

... 1990-ականների սկիզբն էր։ Հայրենի քաղաքի սահմաններում անհանգիստ էր, ծննդավայրի վրա սև ամպեր էին կուտակվում։

Թողեց բարեկեցիկ և հեռանկար ներշնչող կյանքը Լենինգրադում և վերադարձավ Կապան։ Այդ լարված օրերին ՆԳ Կապանի պահպանության բաժնում կազմավորվեց առաջին հրաձգային գումարտակը, որի կազմում դասակի հրամանատար դարձավ Լեոնիդ Գրիգորյանը (իրականում կատարում էր գումարտակի հրամանատարի պարտականությունները)։ Կապանցիների հիշողության մեջ տակավին թարմ են այդ գումարտակի զինվորների երդման արարողությունը Բաղաբուրջի հուշահամալիրի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողի մոտ։

Լեոնիդ Գրիգորյան զինվորականի, հրամանատարի կազմակերպչական ունակությունները, ռազմական պատրաստականությունը լավագույնս դրսևորվեցին 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին գումարտակի հրամանատարի պաշտոնում, երբ անձնական օրինակով ցույց էր տալիս՝ ինչպես կռվել, ինչպես գործել մարտի դաշտում։ Ծանր վիրավորվեց (1994 թ. հունվարի 23-ին), բայց ապաքինվելուց հետո կրկին լծվեց բանակաշինության գործին, նախ՝ որպես բրիգադի հրամանատարի տեղակալ, 1996 թվականի հունվարից՝ Կապանի զինկոմ՝ պաշտոնավարությունը շարունակելով մոտ երկու տասնամյակ...

Լեոնիդ Գրիգորյանի կենսագրության մեջ կա մի ուշագրավ էջ. 2012 թ. Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ նրա նախաձեռնությամբ լույս տեսած «Հետադարձ հայացք» գրքի շնորհանդեսը, որ 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին գումարտակի անցած ուղու և նրա մարտիկների մասին է։ Գիրքը, նախևառաջ, մարդկային ճակատագրերի և մարտական կարևոր իրադարձությունների մասին է։ Գրքի շնորհիվ անդառնալի կորստից, մոռացության մշուշից փրկվել են շատ դեմքեր ու իրադարձություններ։

Երկար էր մտմտում՝ պատերազմական տարիների հուշերը թղթի՞ն հանձնել, թե՞... Բայց այն համոզումն ուներ, որ առաջին գումարտակի (և ոչ միայն) մարտական ուղու յուրաքանչյուր դրվագ և դիպված չպիտի մոռացվեն։ Գրքում մեկտեղված են մարտական ընկերների, զոհված զինվորների հարազատների, բարձրաստիճան հրամանատարների մտորումները, հուշերը, կարծիքները։ «Երեք զավակ ունեի, երբ լույս ընծայվեց գիրքը, այն զգացողությունն ունեցա, թե չորրորդ զավակս է ծնվել», - գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց հրամանատարը։

Լեոնիդ Գրիգորյանը մի օրինակելի նախաձեռնության հիմք դրեց՝ պարբերաբար նշել առաջին մոտոհրաձգային գումարտակի հիմնադրման օրը և դրա շրջանակում այցելել գումարտակի զոհված տղաների գերեզմաններ, որոնք սփռված են հանրապետությունով մեկ։ Ընդ որում՝ որոշների գերեզմանները նրա նախաձեռնությամբ բարեկարգվել են, տապանաքար տեղադրվել։ Դրանով նաև փորձում էր փոքր-ինչ սփոփել զոհվածների ծնողներին և հարազատներին, որ նրանք միայնակ չեն, որ ընկածների հիշատակն անմար է։ Իզուր չի ասված՝ մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են... Իսկ Լեոնիդ Գրիգորյանն իր նախաձեռնությամբ ձգտում է այդ ասույթին նոր իմաստ ու բովանդակություն հաղորդել։

Միով բանիվ՝ ժամանակն իր հոլովույթներով հայտնի անձնավորության կյանքը մոտեցրել է մի կարևոր հանգրվանի, որ վեց տասնամյակով է չափվում...

Որպես մարդ ու զինվորական Լեոնիդ Գրիգորյանն օրինական ու վաստակած հպարտությամբ է նշում իր վաթսունամյակը։

Մենք էլ մեր թերթի մեծ բարեկամին ցանկանում ենք, որ իր կյանքի երկրորդ կեսն ավելի բովանդակալից ու հետաքրքրական առօրյայով ապրի... Եվ ուրեմն՝ նրան ու նրա բարեպաշտ և օրինակելի ընտանիքին մաղթում ենք բարեկեցություն ու արևշատություն։

                                                                                                                    Վահրամ Օրբելյան

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12