Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է

01.10.2018 15:50
1261

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է (International Day of Older Persons): Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5/106 որոշմամբ: 1991թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմաբլեան իր 46/91 որոշմամբ ընդունեց Տարեց մարդկանց նկատմամբ ՄԱԿ-ի սկզբունքները:

Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Բնակչության ծերացման հիմնախնդիրները լուծելու նպատակով ՄԱԿ-ը 2002 թվականի ապրիլին Մադրիդում գումարեց Ծերացման երկրորդ համաշխարհային վեհաժողովը, որն ընդունեց երկու կարևոր փաստաթուղթ` Քաղաքական հռչակագիրը և Ծերացման մասին Մադրիդի Գործողության միջազգային ծրագիրը: Այսօր Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ համապարփակ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակել է Ծերացման հիմնախնդիրների լուծման ճանապարհային քարտեզ, իսկ 2012 թվականի օգոստոս ամսին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ոլորտում առաջին համապարփակ ռազմավարական փաստաթուղթը:

Տարեց մարդկանց միջազգային օրը ևս մեկ առիթ է ուշադրություն դարձնելու մեր տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի տարեցները ապրեն արժանավայել կյանքով և շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ, իրենց հասարակության լիարժեք անդամ զգան: Մեր ուշադրության, ջերմության և վերաբերմունքի կարիք ունեն հատկապես ծերանոցներում, տուն-ինտերնատներում հանգամանքների բերումով իրենց օրերն անցկացնող տարեցները:

Միջազգային դասակարգման համաձայն` տարեցներ են համարվում 65 տարին լրացած անձինք: Տարեց մարդկանց մոտավորապես երկու-երրորդը ապրում է զարգացող երկրներում, մինչդեռ նրանք լայնորեն դուրս են թողնվում գլոբալ, տարածաշրջանային և ազգային զարգացման օրակարգերից:

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` Հայաստանում 63 և բարձր տարիք ունեցող անձանց թիվը 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմում է Հանրապետության ընդհանուր բնակչության 11,5%-ը կամ 376,1 հազար մարդ, որից՝ 85 և ավելի տարիք ունեցողները կազմում են մոտ 11,5 հազար մարդ: 100 և ավելի բարձր տարիք ունեցողների թիվը կազմում է 126 մարդ: Տարեցների ընդհանուր թվում կանայք գերակշռում են, ինչը հետևանք է կանանց կյանքի միջին տևողության համեմատաբար ավելի բարձր ցուցանիշի: Այսպես, Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը կազմում է 73,9 տարի, ըստ որում` տղամարդկանց համար 70,6, իսկ կանանց համար՝ 77,0 տարի:

Ըստ միջազգայնորեն ընդունված ժողովրդագրական նորմերի, եթե որևէ հասարակության բնակչության 65 և բարձր տարիքի անձանց տեսակարար կշիռը մինչև 8 տոկոս է, ապա այդ հասարակությունը գնահատվում է որպես երիտասարդ, 10 տոկոսի դեպքում` ծերացող, իսկ 12 տոկոս և բարձր՝ համարվում է ծերացած: Այս նորմերի համաձայն Հայաստանի Հանրապետությունը համարվում է ծերացող երկիր:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեց մարդկանց ընդամենը 20 տոկոսն է պրակտիկորեն առողջ: Տարեց մարդկան մոտ աշխտորոշվող հիվանդությունները հիմնականում կրում են քրոնիկ բնույթ, և առավել հաճախ զուգակցվում են մի քանի հիվանդություններով: Տարեցների բուժօգնություն ստանալու իրավունքն ամրագրված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N318-Ն որոշմամբ հաստատված կարգում: Համաձայն նշված որոշման, սկսած 2005 թվականից 65 և բարձր տարիքի բոլոր անձինք ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում սպասարկվում են անվճար: Սակայն չլուծված է մնում տարեց բնակչությանը մատչելի հիվանդանոցային օգնության տրամադրման և դեղորայքով ապահովելու խնդիրը:

Հայաստանի Հանրապետությունում 65 տարին լրացած բոլոր քաղաքացիները ստանում են ապահովագրական կամ սոցիալական կենսաթոշակ: Կենսապահովման մյուս կարևոր միջոցը դա ընտանեկան նպաստն է:

Բնակչության ծերացման հարցը ռազմավարական խնդիր է դարձել միջազգային, տարածաշրջանային և ազգային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում: Ուստի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է կատարելագործել և բարելավել գործող օրենսդրությունը` դրանք համապատասխանեցնելով միջազգային փաստաթղթրի պահանջներին: Առաջնային ուշադրությունը պետք է բևեռել աշխատունակության պահպանությանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների մշակմանը, աշխատանքի և զբաղվածության ոլորտում տարիքային հատկանիշներով պայմանավորված խտրականության բացառմանը, կենսաթոշակի անցած անձանց համար զբաղվածության ավելի ճկուն համակարգերի ներդրմանը` առանց աշխատաշուկայում անհամաչափություններ և սերունդների միջև կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու, տարեց մարդկանց կյանքի որակի բարելավմանը: Եվ ամենակարևորը, սերունդները պետք է գիտակցել, որ տարեցները մեր հասարակության մի մասն են կազմում, և առավել շատ հոգատարության, հարգանքի, մեծարանքի կարիք հենց նրանք ունեն: Դա այն սերունդն է, որ ճանապարհ է հարթում, դաստիարակում, իր կենսափորձն ու իմաստությունը փոխանցում երիտասարդներին:

Շնորհավորում եմ բոլոր տարեցներին իրենց միջազգային օրվա առթիվ:  Ցանկանում եմ, որ ձեր աչքերը երբևէ չթախծեն, այլ ուրախության և երջանկության արցունքներով փայլեն, մտքերում և հոգիներում խաղաղությունը բնակվի, միշտ շրջապատված լինեք հարազատ մարդկանցով և պարուրվեք ազնիվ և շնորհակալական սիրով, հարգանքով և նվիրավածությամբ, ապրեք բարեկեցիկ կյանքով և առողջ լինեք: Աստված ձեզ պահապան, ձեզ անհոգ ծերություն:

 

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54